Երեւան քաղաքի բյուջեն շուրջ 170 միլիոն դոլար է կազմում, որի 70%-ը միշտ յուրացրել են. Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր նախընտրական քարոզարշավն այսօր սկսեց Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավթի արձանի հարակից տարածքից:

Քաղաքապետի թեկնածուն շրջայց կատարեց Էրեբունի վարչական շրջանի ողջ տարածքով, հակիրճ ներկայացրեց իրենց նախընտրական ծրագիրը: Վստահեցրեց, որ այդ տարածքում առավել սուր է արտահայտված ջրամատակարարման եւ ջրահեռացման խնդիրները:«Շուրջ մեկ տարի լինելով Երեւանի ավագանիում՝ ամբողջ համակարգը լավագույնս ուսումնասիրել եմ, եւ՛ կառավարման համակարգը, եւ՛ գումարների շարժը: Բազմաթիվ պայմանագրեր են կնքվել Երեւանի քաղաքապետարանի եւ տարբեր տնտեսվարողների միջեւ, սակայն պայմանագրերի ներքո որակյալ ծառայություններ չեն մատուցվել մեր քաղաքացիներին: Այս ամենը վերանայման կարիք ունի»,-ասաց Փոստանջյանը:

Շրջայցի ընթացքում յուրաքանչյուր քայլափոխի Փոստանջյանը թափված աղբի եւ մայրաքաղաքի այդ հատվածի կեղտոտ վիճակի ականատեսը լինելով՝ բարձրաձայնեց. «Աղբամաններից տարածվող գարշահոտը ուղեկցում է մեզ յուրաքանչյուրիս, մենք պետք է հասկանանաք, որ այլեւս չենք շարունակելու ապրել նման ձեւով Երեւանում, մենք չենք ցանկանում մուծումներ կատարել՝ չստացած ծառայությունների դիմաց»:Քաղաքապետի թեկնածուն խոսեց Էրեբունի թաղամասի քաղաքացիների հետ, որոնք բարձրաձայնեցին իրենց համար կարեւոր հիմնախնդիրները: Փոստանջյանի հետ զրույց ունեցած տարեց մարդիկ կարեւորեցին աղբահանության եւ թոշակների հարցը: Քաղաքապետի թեկնածուն խոստացավ ընտրվելու դեպքում հետամուտ լինել բոլոր տեսակի խնդիրներին:«Շատ արագ տեղի է ունենալու տրանսպորտի բարելավումը՝ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում, քաղաքի մաքրությունը նույնպես շատ արագ է արվելու»-ասաց նա: Վերջինս նշեց, որ կան խնդիրներ, որոնք պահանջում են երկարաժամկետ լուծումներ, դրանցից է՝ աղբամշակման գործարանի կառուցումը, մետրոյի նոր կայարանների բացումը եւ այլն:

Զարուհի Փոստանջյանը հիմնական շեշտադրումը դրեց աղբահանության եւ աղբի վերամշակման վրա: Վստահեցրեց, որ աղբի վերամշակման գործարանները, բացի թափոնները վերացնելուց, կարող են եւ շատ շահութաբեր լինել: Փոստանջյանը վստահեցրեց, որ փողոցների մաքրումը եւ աղբահանությունը կարվի շատ կարճ ժամկետում:

«Այս պահի դրությամբ Երեւան քաղաքի բյուջեն կազմում է շուրջ 170 միլիոն դոլար, համաձայն մեր ուսումնասիրությունների՝ այս բյուջեի շուրջ 70 տոկոսը տարիներ շարունակ ապօրինի է յուրացվել, հետեւաբար սրանք այն գումարներն են, որոնք հնարավոր է հետագայում օգտագործել մեր ծրագրերն իրականացնելու համար»-ասաց նա:

Վերջինս համոզված է, որ իր ընտրվելու դեպքում կարողանալու է ստեղծել զբոսաշրջության համար նպաստավոր պայմաններ: «Շենգավիթի դամբարանից հայտնաբերված շուրջ 6000 տարի առաջվա մարդու գանգը համընկնում է հայ մարդու գանգի հետ, այդ մասունքները կարող ենք ցույց տալ ողջ աշխարհին, դա վկայում է մեր հնագույն ազգ լինելու մասին: Երեւանը, լինելով հին մշակութային քաղաքակրթության կենտրոն, մասնավորապես Շենգավիթը, էրեբունի բերդաքաղաքն ու Կարմիր բլուրը, զբոսաշրջության հիանալի կենտրոն կարող են լինել: Ցավալին այն է, որ դրանք ուշադրության կենտրոնում չեն եղել, եւ աղբի ու անուշադրության մեջ կորած են այդ թանգարանները, մինչդեռ գտնվում են Երեւանի ենթակայության տակ»,-ասաց նա:

Քաղաքապետի թեկնածուն անդրադարձավ մայրաքաղաքում հասարակական զուգարանների խնդրին: «Երեւանը հագեցված չէ զուգարաններով, սա զբոսաշրջության տեսանկյունից եւ զուտ մարդկային համակեցության կանոնների տեսանկյունից կոպիտ բացթողում է, այստեղ նույնպես մեր ծրագրի մեջ դրույթ ենք ներառել, եւ սա նույնպես մեր գործողությունների մեջ է մտնելու»,-ասաց նա:Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում քաղաքապետ ընտրվելու իր շանսերը, Փոստանջյանն ասաց. «Մեր քաղաքացիները կարող են եւ  հնարավորություն ունեն այս ընտրությունների միջոցով ունենալ իրենց համար ծառայող քաղաքային իշխանություն: Ինչ վերաբերում է իմ շանսերին, ապա ես դրանք այսպես եմ գնահատում, եթե ցանկանան, որ իրենց ծառայեմ, ապա ես այդ ծառայությունը կստանձնեմ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
51205 դիտում

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ