Լայնածավալ գրավոր փաստաթղթեր եմ տրամադրել, համագործակցել ՀՔԾ-ի հետ. Մարտի 1-ի գործով փաստաբան

2008թ.-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարված սպանությունների մասով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, նրանց փաստաբան Վահե Գրիգորյանը, ում անունը եւս շրջանառվել է այսօր հրապարակված ձայնագրություններում, ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել պարզաբանմամբ:

Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի ընկերներ,

Լսեցի հրապարակված ձայնագրությունը, որտեղ ՀՔԾ պետի կողմից հնչեցվել էր նաեւ իմ անունը, որպեսզի խուսափեմ անճշտություններից, այստեղ տեղադրեմ Ս. Խաչատրյանի եւ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի խոսակցության այն հատվածը, որը վերաբերվում էր ինձ:

«ՍԽ - Ընգեր որեւէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան:
ԱՎ - Ահա, ահա:
ՍԽ - Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընգեր, ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի, պռոստն իմ ելույթը ճիշտ չի էլի:
ԱՎ – Չէ, չէ, Վահեն թող խոսա որպես փաստաբան, որպես փորձագետ, թող խոսա:
ՍԽ – Հա, Վահեն կխոսա ախպեր ջան: Որպես փորձագետ նաեւ ինքը Եվրոդատարանում ա չէ ներկայացնում»:

Թեկուզեւ այս հատվածն առանձնապես չի քննարկվում մամուլում, սակայն այս կապակցությամբ հրապարակային պարզաբանումներ տալու անհրաժեշտություն զգում եմ, քանի որ մարդկանց մոտ կարող են բնականորեն հարցեր առաջանալ այս հատվածի վերաբերյալ:

Ինքս, որպես այս գործով 2008թ.-ի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարված սպանությունների մասով ներգրավված եմ այս քրեական գործում որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ: Միաժամանակ նաեւ ես հանդիսանում եմ տուժողների ընտանիքների ներկայացուցիչը ՄԻԵԴ ներկայացված նրանց դիմումի շրջանակներում: Եւ այս երկու կարգավիճակներն էլ պահպանում եմ առ այսօր:

Ես ոչ միայն Ս. Խաչատրյանի կողմից նշված մեկ օր (չգիտեմ որ օրվա խոսակցություն է, այդ պատճառով էլ չեմ կարող հստակ ամսաթիվ նշել), այլ մի շարք անգամներ հանդիպումներ եմ ունեցել վստահորդներիս եւ ընդհանուր գործին վերաբերվող հարցեր քննարկելու համար, որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ:
Ոչ միայն ես իմ վստահորդների անունից համագործակցել եմ ՀՔԾ հետ, այլ իմ ներկայացրած կողմից եւ ՀՔԽ համագործակցությունը եղել է հնարավոր ամենասերտ համագործակցությունը, որ կարելի էր պատկերացնել նախաքննության մարմնի եւ տուժողների իրավահաջորդների անունից:

Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել ՀՔԾ պետը նշելով, որ ինչ-որ բան պետք է գրեմ, բայց ես հիմա հաստատապես կարող եմ ասել, որ ոչ թե ինչ-որ բան, այլ ես լայնածավալ գրավոր փաստաթղթեր եմ տրամադրել ՀՔԾ-ին, դրանցում նշված միջազգային իրավունքին առնչվող հատվածները նախաքննության ընթացքում պետության պարտականությունների (չ)կատարման հանգամանքը հաշվի առնելու համար: Դրանք, մասնավորապես եղել են մեր` ՄԻԵԴ ներկայացված դիրքորոշումները, որը ես զարմանքով հենց պարոն Ս. Խաչատրյանից տեղեկացել էի, որ բացակայում են գործից, մինչդեռ կառավարությունը ՄԻԵԴ-ից այդ փաստաթղթերը վաղուց պաշտոնապես ստացել էր: Նմանապես եւ փաստաթղթերի լայնածավալ փաթեթ ստանալու ՀՔԾ կողմից մեր ներկայացրած միջնորդությունը կամ խնդրանքը երբեք անհետեւանք չի մնացել:

Ինչ վերաբերում է նրան, որ ես հրապարակային ելույթ պետք է ունենայի այս գործով, ապա նշեմ, որ ոչ թե ելույթ, այլ բազմաթիվ ելույթներ եմ ունեցել եւ ունենալու եմ այնքան, որքան որ հանրային պահանջը կթելադրի: Ես ոչ իմ ելույթների բովանդակությունը, ոչ է դրա հնարավորությունը ոչ մեկի հետ չեմ համաձայնեցրել եւ համաձայնեցնում, բացառությամբ իմ վստահորդների:

Ես չգիտեմ, թե այդ խոսակցության մեջ նշված իմ հանդիպումը երբ է եղել, որպեսզի հասկանամ, թե ինչ կամ որ ելույթիս մասին է խոսքը, բայց հաստատապես կարող եմ ասել, որ այդ ես եմ, որ կարող եմ այս գործի շրջանակներում որեւէ պաշտոնյայի արգելել իմ վստահորդներին կամ նրանց գործին վերաբերող որեւէ հանգամանքի վերաբերյալ արտահայտվել կամ չարտահայտվել: Նույնը վերաբերում է նաեւ ՀՔԾ պետին: Չնայած եւ իմ եւ պարոն Ս. Խաչատրյանի երկարաժամկետ ընկերական հարաբերություններին, որոնց սկիզբը դեռեւս մեր ուսանողական տարիներից է, ես այս գործի շրջանակներում հատկապես որեւէ անձնական հարաբերության տուրք տալու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ` ինքս իմ առջեւ որեւէ բարոյական իրավունք:

Գուցեեւ իր խոսքը կարող է կասկածի տեղ տալ, որից հնարավոր լիներ մտահանգել, որ ես կատարել եմ հրապարակում ՀՔԾ պաշտպանելու համար վերջինիս առաջարկով, ապա ասեմ ամենայն պատասխանատվությամբ, որ այդ ոչ թե ՀՔԾ պետ պարոն Խաչատրյանն է ինձ առաջարկել երբեւէ խոսել նախաքննության մարմնի գործողությունների, պաշտպանության կողմից պաշտպանական գծի, գործով մեղադրանքների, այս գործի քաղաքական եւ իրավական ասպեկտների մասին, այլ այդ ես եմ արել եւ անելու հընթացս այնքան, որքան որ դրա անհրաժեշտությունը կլինի: Եւ ինձ համար սա չունի այլընտրանք, քանի որ իմ վստահորդների հարազատների խախտված իրավունքների գործին վերաբերող առաջընթացը իրականություն է դարձել հենց այն ՀՔԾ սույն գործով ներգրավված կազմի խմբի կողմից, որի հետ մենք համագործակցում ենք, եւ դրան օժանդակող ԱԱԾ ուղեկցող:

Ամփոփեմ, որ ես վստահորդներիս անունից աջակցել եւ իմ մասնագիտական գիտելիքների շրջանակում օժանդակել եմ նախաքննության մարմնին եւ, անհրաժեշտության դեպքում նաեւ` դատախազության մարմիններին: Դա տեղի է ունեցել ոչ միայն գրավոր դատավարական փաստաթղթեր տրամադրելով, միջազգային իրավունքի կարգավորումների մասին մեր դիրքորոշմամբ դատավարական գործընթացներին մասնակցելով, այլ նաեւ հենց դատավարական գործընթացին ուղիղ միջամտությամբ` վճռաբեկ բողոք ներկայացնելով եւ հայտնի կալանքի գործին ուղղակի մասնակցելու միջոցով:

ՀԳ. Ես չեմ կարող շատ ծավալվել այն վտանգների եւ ծանր աշխատանքի մասով, որին հանդիպում են այս գործով ՀՔԾ եւ ԱԱԾ անձնակազմերն այս գործով, բայց առնվազն արդեն երկու դատավորի կողմից (ՍԴ նախկին անդամի եւ երբեմնի անվտանգության մարմինների ղեկավար Վ. Պողոսյանի եւ կալանքի գործը քննած դատավոր Վ. Մարգարյանի) կողմից իրենց անվտանգության վերաբերյալ հնչեցրած մտահոգություններն արդեն իսկ ցուցիչ պետք է լինի առ այն, թե ինչ վտանգավոր գործով են զբաղվում այս մարդիկ: Եւ, որպես այդպիսին եւ հաշվի առնելով նրանց գործունեության արդյունավետությունը, նրանք միշտ վայելելու են թե’ իմ, թե’ վստահորդներիս լիակատար աջակցությունը եւ առանց սեթեւեթանքի:

ՀՀԳ. Ես նույնիսկ պահպանության ծառայությունից չեմ օգտվում եւ հրաժարվում եմ զենք կրել այս ողջ ընթացքում: Այդ ինչը, ըստ ոմանց, պետք է ինձ համար որեւէ ազդեցության հետեւանք առաջացնի, որ ինքս իմ վստահորդների շահերի հաշվին որեւէ մեկի հետ համագործակցեմ, ինչպես վերջերս որոշ հայտնի լրատվական շրջանակներ եւ նրանց սատելիտներ տարածում էին: Իսկ եթե իմ անելիքը բխելու է իմ վստահորդների շահերից, ապա կներեք, այ այդ շահերի պաշտպանության նպատակով ես ձեռնպահ չեմ մնալու որեւէ օրինական գործողությունից, թեկուզեւ այն իմ հեղինակության վրա ոչ միանշանակ անդրադառնա. նրանց իրավունքների պաշտպանությունն իմ հեղինակության սնելու միջոց չի, անհրաժեշտության դեպքում` հակառակը:

Հիշեցնենք, որ համացանցում են հայտնվել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի  եւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի՝ Մարտի մեկի վերաբերյալ հեռախոսազանգի ձայնագրությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8535 դիտում

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի