Առկա են պաշտոնական լիազորություններից անցման տվյալներ, հարուցվել է նոր քրգործ. դատախազություն

Սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ձայնագրությանը: Նկատի առնելով, որ վերոնշյալում առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալու հանցավոր արարքների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայության տեղեկացմամբ, քրեական գործը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե, որն արդեն ընդունվել է վարույթ, ստեղծվել է քննչական խումբ և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ:

Նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները, և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Տպել
1588 դիտում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտ 200 ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ

Կայանալու է Հայաստանի Թաեքվոնդոյի առաջնությունը. կընտրվի ՀԹՖ-ի նախագահ ու կփոխվի կազմը

Ժողովրդի թիկունքում ստվերային պայմանավորվածություններ են եղել

Աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիների կենսաթոշակը կբարձրանա. հանձնաժողովը կողմ է օրինագծին

Գեղահովիտում վրաերթի է ենթարկվել 15-ամյա մի տղա. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է. shamshyan.com

Երկիրը խորը փոփոխություն է ապրում. ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում բարեփոխումները

Փոխնախարար Տիգրան Արզումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, բայց պետք է պատվաստվել. նախարար

Շահագրգիռ բոլոր խմբերին, պրոֆեսիոնալներին հրավիրում եմ համագործակցության. Հակոբ Արշակյան

Թրամփը ստորագրել է Գոլանի բարձունքներն իսրայելական տարածք ճանաչելու մասին հռչակագիրը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

«Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող կալանավորի խափանման միջոցը հնարավոր է փոխվի

Հայտարարություն մրցույթի մասին

Տնտեսական բարենպաստ իրավիճակը կնպաստի ԶՈՒ-ում առկա հարցերի լուծմանը. վարչապետը՝ ԶՈՒ ղեկավար կազմին

Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը հարթ կանցնի՞․ պլան՝ ընդդեմ Վահե Գրիգորյանի

ԵԽ Մարդու իրավունքների տնօրենն արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը

Լեւոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

Ամեն ինչ կանենք Ֆինլանդիայի դեմ խաղում լավ արդյունք գրանցելու համար. Գյուլբուդաղյանց

Վալերի Օսիպյանը հերթական անգամ դիրքեր է ճանապարհել ոստիկան-սահմանապահների (լուսանկարներ)

Հայտարարություն մրցույթի մասին