Երևան
12 °C
Հայաստանում տիրող վիճակը որոշակի խմբավորումների կարծիքով աբսուրդային է: Սակայն իրականում աբսուրդն այնտեղ չէ, որտեղ նկատի ունեն այդ խմբավորումները: Տասնամյակների ընթացքում առաջին անգամ ՀՀ քաղաքացին ունի մի կառավարություն, որը առնվազն առաջին դեմքերի մակարդակով կոռուպցիայի հետ որեւէ կապ չունի, չի սերտաճում բիզնեսի հետ, չի հովանավորվում օտարերկրյա որեւէ կենտրոնից...: Ե՛վ ՀՀ քաղաքացիների, ե՛ւ աշխարհասփյուռ հայերի բացարձակ մեծամասնությունը աջակցում, հավատում է իր վարչապետին ու կառավարությանը եւ հպարտանում: Այստեղ ոչ մի աբսուրդ չկա:
Իրականում աբսուրդ կա, բայց բոլորովին այլ տեղ: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը եւ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը եւ տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր եւ դատական իշխանությունների վրա ճնշումները։ Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի միջեւ տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ»,- գրել է Հովհաննիսյանը:
Այստեղ միանգամից երկու աբսուրդ կա: Առնվազն: Առաջինն այն է, որ Արփինե Հովհաննիսյանը դեռ զբաղեցնում է ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Սա պարզապես հակասում է քաղաքական տրամաբանությանը: Նախ, ՀՀԿ խմբակցությունը ԱԺ-ում այլեւս չունի մեծամասնություն եւ այն չպետք է ունենար ոչ ԱԺ նախագահ, ոչ էլ միանգամից երկու փոխնախագահ: Ահա սա աբսուրդ է:
Աբսուրդ է նաեւ, որ ընդհանրապես, ՀՀԿ-ն ԱԺ-ում այդքան մեծ խմբակցություն ունի: Այլեւս ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ունեցած մանդատների թիվը, մեղմ ասած, շա՜տ մեղմ ասած, բոլորովին չի արտահայտում ՀՀ ներքաղաքական դասավորվածությունը: ՀՀԿ-ն էլի մեղմ, չափազանց մեղմ ասած, այնքան ցածր վարկանիշ ունի, որ նույնիսկ չհամարձակվեց, նույնիսկ մտքներով չանցավ մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Եվ այն, որ հիմա Արփինե Հովհաննիսյանը կամ որեւէ այլ ՀՀԿ-ական օգտվում է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ԱԺ-ի մեծամասնությանը տրված լիազորություններից, դա է իրական աբսուրդը:
Կարելի էր չանդրադառնալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, որը նույնպես աբսուրդ է: Առնվազն: Ասում է ՝ «խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումներ»: Ու այդ մասին մտահոգություններ է հայտնում ՀՀԿ-ական պատգամավորը: Որքան հայտնի է, հեղափոխությունից հետո ոչ մի ՀՀԿ-ական, ոչ մի լրագրող, սոցցանցերի ոչ մի օգտատեր ու անգամ ֆեյք չի ենթարկվել բռնաճնշումների: Եվ հակառակը: Հեղափոխությունից առաջ տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մարդիկ բառացիորեն ենթարկվել են բռնաճնշումների միայն ազատ խոսք ունենալու իրավունքից օգտվելու համար: Այդ թվում՝ նաեւ Արփինե Հովհաննիսյանի գործընկերներից մեկը՝ ԱԺ պատգամավորը, որը համարձակվել էր ԱԺ ամբիոնից քննադատել ՀՀԿ-ի առաջնորդին: Նրան շենքի մուտքում ծեծեցին, որից հետո ԱԺ-ում նաեւ կշտամբեցին, թե ինչու է քննադատել իրենց առաջնորդին: Արփինե Հովհաննիսյանին նաեւ դուր չի գալիս, որ նախկին պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ քրեական գործեր են հարուցվել: Նրան ակնհայտորեն դուր է գալիս, որ այդ նախկին պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստանալով՝ դիզել են մի քանի հարյուր հազար, մի քանի հարյուր միլիոն դոլարների ունեցվածք: Ու ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով, այդ մարդկանց դեմ քրեական գործ հարուցելը, նրանց գործերը քննելը, այսպես ասենք, հակաժողովրդավարական է: Բա եթե սա աբսուրդ չէ, բա աբսուրդը ո՞րն է: Դրանից ավելի ընդգծված աբսուրդ է թերեւս այն, որ այդ «նախկին պաշտոնյաները» դեռ վայելում են իրենց ունեցվածքը, եւ իրավապահները ու դատարանները օրենքի տառին եւ ոգուն համապատասխան նրանցից դեռ չեն բռնագրավել այդ ունեցվածքը եւ հանել աճուրդի...:
Բայց աբսուրդի գագաթնակետը, անխոս, Ռոբերտ Քոչարյանի հայտնած մտքերն էին երեկ տված հարցազրույցում: Նա որոշել էր ժողովրդավարության ու պարկեշտության դասեր տալ: Ասում էր՝ գաղտնալսման սկանդալից հետո «յուրաքանչյուր երկրում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական երկրում նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է հրաժարական տային, ներողություն խնդրեին հասարակությունից...»: Քոչարյանը, բնականաբար, չասաց, թե ինչ պետք է աներ այն մարդը, որի թիկնապահները սրճարանի զուգարանում դաժանորեն ծեծելով մարդ են սպանում միայն այն բանի համար, որ նա հանդգնել է ասել «պրիվետ Ռոբ»: Նա չասաց, թե ինչ պետք է անի այն մարդը, որի թիկնապահները մարդ սպանելուց հետո նույնիսկ մեկ ժամ չեն անցկացրել անազատության մեջ: Չասաց, թե ինչ պետք է անի այն մարդը, որը նույնիսկ կեղծ ցավակցություն կամ ափսոսանք չի հայտնում սպանության կապակցությամբ, այլ չափազանց «նրբանկատորեն» ասում է ափսոս, սպանած չլինեին՝ ես իրեն մի երկու բան կասեի: Մայրաքաղաքում իր ու իր թիմի դեմ դուրս եկած խաղաղ ցուցարարներին գնդակահարելու կապակցությամբ մինչեւ օրս նույնիսկ ափսոսանք չհայտնած անձը հանդգնում է պարկեշտության մասին խոսել:
Մի խոսքով, ասել սա աբսուրդ է՝ կնշանակի ոչինչ չասել: Աբսուրդը չափազանց դիվանագիտական բնորոշում է: Սա անսահման ցինիզմի «մաստեր կլաս» է, սա լկտիության «վիշի պիլոտաժ» է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT