Երևան
12 °C
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հորդորում է քաղաքացիներին՝ ընտրել իրեն, քանի որ Երեւանը պետք է ունենա կին քաղաքապետ: Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ինքն ավելի ուժեղ է, քան տղամարդիկ, ԱԱԾ-ն, ոստիկանությունը: Սեպտեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ նա նշեց, որ որոշ քաղաքական ուժերի լիդերներ քաղաքացիներին պարտադրում են ընտրել իրենց թեկնածուին: Սա, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ՀՀՇ-ի եւ ՀՀԿ-ի ոճի շարունակությունն է:
«Սա երկիրը կործանած նույն ՀՀԿ-ի արատավոր գործելաոճն է, որ բոլոր տեղերում իրենք պետք է ունենան քաղաքական մենաշնորհ: Մենք ասում ենք՝ այդպես չի լինելու: Այս հեղափոխությունը չի եղել նրա համար, որ նույն քաղաքական ուժը բոլոր մարմիններում վերցնի բացարձակ մեծամասնությունը: Այս դեպքում դուք ինչո՞վ եք տարբերվում ՀՀՇ-ից, երբ ասում էին՝ թող պոլի փետ լինի, բայց ՀՀՇ լինի: Ինչո՞վ եք տարբերվում ՀՀԿ-ից, որ ասում էին՝ թող ամենավերջին ստահակը լինի, բայց ՀՀԿ-ական լինի: Այդպես չի լինելու, որովհետեւ այս հեղափոխությունն արել է ժողովուրդը եւ ժողովրդի անունից ոչ ոք իրավունք չունի խոսել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ն Երեւանի ընտրությունները չի տեղափոխելու քաղաքական դաշտ, այլ ընտրողին գրավելու է ներդրումային ծրագրերով: «Եթե բանավեճը տեղափոխենք քաղաքական դաշտ, ապա պարզ չէ, թե ով ավելի ուժեղ, հեղափոխական ու դուխով կգտնվի: Մենք թույլ չենք տա, որ հեղափոխական էյֆորիաների վրա փորձեն դիվիդենտներ, ընտրաքվեներ շահեն: Դա անազնիվ է»:
«Հայկական ժամանակ»-ի ճշտող հարցին, թե ում նկատի ունի, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ իր այս խոսքերն ուղղված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիդերներից մեկը հայտարարեց՝ բոլորը պետք է գնան եւ ընտրեն մեր թեկնածուին: Սա նշանակում է, որ փորձ է արվում հաստատել քաղաքական մենաշնորհ: Այդ մտահոգությունը կիսեց նաեւ իմ գործըներ Արամ Զ. Սարգսյանը («Լույս» դաշինք): Հեղափոխությունը չենք արել նրա համար, որ ՀՀՇ-ից, ՀՀԿ-ից պրծանք, հիմա էլ հաստատվի որեւէ մեկ ուժի քաղաքական մենաշնորհը»:
«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը, որ այս պայքարի նպատակն այն է, որ քաղաքական ուժը օրենքի սահմաններում հաղթանակ տանի, Զոհրաբյանը հակադարձեց. «Հաղթանակը լինում է ժողովրդի քվեով, չի լինում պարտադրանքով: Հաղթանակը չի լինում ասելով՝ մենք սպիտակ ենք, մնացած բոլորը սեւեր: Այդպիսի արտահայտություններն անընդունելի են»:
ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը տարօրինակ է համարում այն, որ ընտրապայքարի մեջ գտնվող ուժերի իր գործընկերները մի կողմ են թողել Երեւանի խնդիրները եւ խոսում են միայն մարդկանց «ասֆալտին փռելու» մասին: ՀԺ-ի հարցին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւս շրջում է թիկնազորով, արդյո՞ք մտավախություն չկա, որ նրա թիկնազորը եւս կզինաթափվի, ԲՀԿ քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանը եւ իր շրջապատը որեւէ անօրինական գործողություն չեն կատարել, իսկ ասֆալտ փռելու օպերացիան որեւէ կապ չունի Երեւան քաղաքի ավագանու ընտրության հետ եւ բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել ասֆալտին փռելու օպերացիայից, չեմ կարծում, որ դրանով լուծվելու է Երեւանի աղբահանության, վերելակների կամ կանաչապատման խնդիրները: Ինչքան էլ փորձ արվի մեզ տեղափոխել քաղաքական այլ հարթակ, ինչը ձեզ որոշակի հաջողվեց, մենք հետեւողականորեն դուրս չենք գալու մեր օրակարգից եւ խոսելու ենք երեւանյան խնդիրներից: Ի տարբերություն մյուսների, մենք հարգում ենք երեւանցուն»:
Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Երեւանի կառավարումը պետք է ստանձնի կին քաղաքապետ, ըստ նրա, կինը հոգատար է, քան տղամարդիկ: «Որեւէ տղամարդ չի կարող անել այն, ինչը կարող եմ անել ես, որպես քաղաքապետ, որովհետեւ ես թույլ չեմ տալու, որ Երեւանից մեկ լումա անգամ գողանան: Վստահեք մեզ ձեր քվեն, որովհետեւ մենք խոստացել ենք հստակ ներդրումային ծրագրեր՝ Երեւանի հիմնական խնդիրները լուծելու համար»:
ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը բաղկացած է 14 կետից: Այս ուժը խոստանում է խթանել ամուսնություններն ու ծնելիությունը: Ըստ ԲՀԿ-ի թեկնածուների՝ երիտասարդները չեն ամուսնանում ու երեխաներ չեն ունենում, քանի որ բնակարանների խնդիրներ կան: Մասնավորապես, նրանք առաջարկում են սոցիալական բնակարանաշինություն, որի շրջանակներում առանց կանխավճարի 30 տարի ժամկետով 60 քմ տարածքով բնակարանները հնարավոր կլինի ձեռք բերել 20-22 հազար ԱՄՆ դոլարով: Նրանք խոստանում են նաեւ կառուցել մետրոյի «Աջափնյակ» կայարանը՝ 15 միլիոն դոլարով: ԲՀԿ-ի մյուս ծրագրերը կապված են աղբահանության, կանաչապատման, տրանսպորտի որակի, քաղաքի բարեկարգման, շենք-շինությունների պահպանման եւ ներդրումների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT