ՀՀ-ում ամեն 6-րդ երեխան թերսնված է. կլիման փոխվում է, գյուղնախարարությունը՝ պատրաստվում

Սովի մատնված մարդկանց թիվը աշխարհում հասնում է 821 միլիոնի՝ 2017 թվականի դրությամբ: Վերջին երեք տարում դիտվել է հետընթաց, եւ ցուցանիշը հավասարվել է տասը տարի առաջ գրանցված ցուցանիշին:

Որոշակի առաջընթաց կա մինչեւ 5 տարեկան երեխաների թերաճության նվազման ճանապարհին: 2017-ի տվյալով՝ մինչեւ 5 տարեկան 151 միլիոն երեխա ցածրահասակ է տարիքի համեմատ՝ ի տարբերություն 2012-ի 165 միլիոն երեխայի: Թերաճ երեխաները հիմնականում Աֆրիկայում եւ Ասիայում են՝ համապատասխանաբ 39 եւ 55 տոկոս: Ներկայացրած պատկերը արձանագրվել է ՄԱԿ-ի «Պարենային ապահովության եւ սնուցման կարգավիճակը-2018» զեկույցում:

Ինչ վերաբերում է Հայաստանում առկա իրավիճակին, մասնավորապես մինչեւ 5 տարեկան երեխաների 17.6 տոկոսը կամ յուրաքանչյուր 6-րդ երեխան, ունի թերսնուցման խնդիր: Ի դեպ, նկատենք, Երեւանի մանկական գլխավոր վիրաբույժ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանն այս տարեսկզբին «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադարձել էր երեխաների թերսնուցման խնդրին ու դրա թողած անդառնալի հետեւանքներին: Նա ասել էր, որ երբեմն հիվանդանոց են ընդունվում ծայրահեղ հյուծված երեխաներ, որոնց կյանքը փրկել հնարավոր չի լինում:

ՄԱԿ-ի տարեկան զեկույցը արձանագրումներ է արել նաեւ սովի այսօրինակ տարածվածության պատճառների մասին: Ըստ այդմ, կլիմայի փոփոխությունն ազդում է անձրեւների հաճախականության եւ գյուղատնտեսության վարման համակարգի վրա: Կլիմայական այնպիսի ծայրահեղությունները, ինչպիսիք են երաշտներն ու ջրհեղեղները, հակամարտությունների եւ տնտեսական անկման հետ միասին, դառնում են սովի մակարդակի աճի հիմնական պատճառ:

Իսկ հաշվի առնելով բնականոն ընթացքից կլիմայական նշված շեղումները, ինչը որոշակիորեն դիտվում է նաեւ Հայաստանում, մեր երկրի գյուղատնտեսության նախարարության օրակարգում կա՞ նպատակ` գյուղատնտեսությունը հարմարեցնել այդ փոփոխություններին, վերանայել առաջնահերթությունները, մշակել մեխանիզմներ ու տարբերակներ՝ նոր իրավիճակում գյուղատնտեսության զարգացում ունենալու համար:  

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նախ նկատեց, որ կլիմայագետներն արդեն բավականին երկար տարիներ լրջորեն ահազանգում են կլիմայի փոփոխությունների ու դրա հետեւանքով առաջացած խնդիրների մասին: Նաեւ, ըստ նրա, ՄԱԿ-ի կողմից բազմիցս գիտաժողովներ, աշխատաժողովներ են հրավիրվում տարբեր մակարդակներով եւ աշխարհահռչակ գիտնականների մասնակցությամբ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը, հետագա զարգացումներն ու այն մարտահրավերները, որոնց պետք է դիմակայել ապագայում: Փոխնախարարն արձանագրեց, որ թեպետ Հայաստանն այդ առումով դեռեւս չունի սուր զարգացումներ ու լուրջ կորուստներ, բայց եւ այնպես վտանգն ու սպառնալիքն առկա են:

Նա թվարկեց այն հիմնական անելիքները, որոնք մեր երկրում անհրաժեշտ են՝ կլիմայի փոփոխության հետեւանքով գյուղատնտեսության ոլորտում մարտահրավերներին դիմակայելու համար: «Առաջին հերթին շատ կարեւոր է, որ եղած ջրային ռեսուրսները խիստ արդյունավետ եւ նպատակային օգտագործվեն: Այս կապակցությամբ մենք ծրագրեր ենք իրականացնում ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Խոսքը վերաբերում է ջրախնայողական ռեժիմների եւ տեխնոլոգիաների ներդրմանը, մասնավորապես ոռոգման կաթիլային համակարգի, անձրեւացման համակարգի, մի շարք այլ համակարգի ներդրմանը, որը հնարավորություն կտա առանձին դեպքերում 30-50 տոկոսով խնայել պահանջվող ջրաքանակը»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը:

«Երկրորդ կարեւորագույն խնդիրն է առկա ռեսուրսները կուտակել-ամբարել եւ տարվա չոր եղանակային ժամանակահատվածում օգտագործել: Խոսքը վերաբերում է նոր ջրամբարների կառուցմանը եւ հին ջրամբարների վերանորոգման, վերականգնան ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներին: Որոշակի քայլեր իրականացվում են, բայց իհարկե, եթե ապագային միտված իրավիճակը գնահատանեք, ձեռնարկված այդ քայլերը դեռեւս բավարար չեն»,- շարունակեց նա:

Նշեց նաեւ, որ պետք է քայլեր իրականացվեն չորադիմացկուն մշակաբույսերի սելեկցիայի, դրանց տարածման եւ օգտագործման ուղղությամբ: «Մենք համագործակցում ենք չորային երկրների երկրագործական խոշորագույն կենտրոնի՝ ICARDA կազմակերպության հետ, որը հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի մի շարք սորտեր է տրամադրում, որոնք փորձարկում են նաեւ մեր պայմաններում: Դրանցից որոշներն արդեն ադապտացվել են եւ հաջողությամբ կարող են ներդրվել արտադրության մեջ եւ նաեւ արդեն ներդրվածներ կան: Բացի այդ, տասնյակ սորտեր են ներմուծվել Ռուսաստանի Դաշնությունից, որոնք չորադիմացկունության տարբեր հնարավորություններ ունեն: Դրանց մեջ էլի պետք է ընտրություն կատարել՝ տարբեր տարիներին դիտված արդյունքներից ելնելով: Շատ կարեւոր է մեզ համար նաեւ բանջարաբոստանային մշակաբույսերի երաշտադիմացկուն-չորադիմացկուն սորտերի ընտրության ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը: Մենք ունենք սելեկցիոն կենտրոն, որտեղ տեղական բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր են բուծվում, որոնցից նորից անհրաժեշտ է ընտրել լավագույնները՝ հետագայում զարգացնելու համար»,- արձանագրեց գյուղատնտեսության նախարարի տեղակալը:

Նա նկատեց, որ այս տարի սակավաջրությունը լարվածություն առաջացրեց եւ ստիպված ապավինում ենք Սեւանի օգնությանը, ինչն էլ բնապահապնական խնդիրներ է առաջացնում: Նաեւ կանխատեսեց, որ արդեն 5, 10, 15 տարի հետո շատ ավելի լուրջ խնդիրների ենք բախվելու: Հարցին, թե նախապատրաստական աշխատանքների տեմպերը բավարա՞ր են՝ այդ ժամանակ սպասվող խնդիրներին պատրաստ լինելու համար, Գառնիկ Պետրոսյանը պատասխանեց. «Միջոցների, ներդրումների խնդիր է, եւ մեր բյուջեի ավելացմանը զուգընթաց պետք է փորձենք առավելագույնս միջոցներ ուղղել այս խնդիրները կարգավորելու եւ առավելագույնս արդյունավետ օգտագործել այս միջոցները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11949 դիտում

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է