Ռոբերտ Քոչարյանի խոստովանությունը՝ բաց տեքստով

Ինչու Քոչարյանի ինտենսիվ ինքնաքարոզչությունը, եթե մեղմ արտահայտվենք, չի օգնում նրան որեւէ շոշափելի վարկանիշ ձեռք բերել, իսկ եթե անկեղծ խոսենք, ավելի է խորացնում նրա նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը, եւ կոնսոլիդացնում հանրության բացարձակ մեծամասնությանը հակառակ բեւեռում: Թերեւս դա առեղծված է Քոչարյանի համար:

Իսկ պատասխանը շատ պարզ է: Նա իր հարցազրույցներում խոսում է այնպիսի «փաստերի» վրա հիմնվելով, որոնց մասին յուրաքանչյուրը գիտի ամբողջ ճշմարտությունը: Իսկ այդ ճշմարտությունը Քոչարյանի բերած «փաստերի» ճիշտ հակառակն է: Օրինակ. Երեկ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում, թե՛ թավշյա հեղափոխության եւ թե՛ Մարտի 1-ի իրադարձությունների մասին խոսելիս հիմնվում է իր եւ Սերժ Սարգսյանի օրոք անցկացված, այսպես կոչված, ընտրությունների պաշտոնական արդյունքների վրա:  

«Ինձ զարմացրեց այն, որ գործընթացի ղեկին կանգնեց Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող դաշինքի ղեկավարը»,- իր զարմանքն է հայտնում Ռոբերտ Քոչարյանը: Կամ. «նրանք սկսել էին մի գործընթաց, որը փաստացի խաղաղ հանգուցալուծում չուներ: Երբ հավաքում ես ձայների 21.5%-ը եւ քեզ «ընտրված նախագահ» ես հռչակում, նախապայմաններ ես ստեղծում «Մարտի 1-ի» համար»,- խոսելով 2008-ի հետընտրական գործընթացների մասին, ասում է Քոչարյանը:

Նման «փաստերը» վերլուծության հիմքում դնելը կարող է նշանակել ընդամենը երկու բան: Կամ Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչպես են անցել այդ «ընտրությունները», կամ էլ շատ լավ գիտի, ու դրանով նա մանիպուլյացիա է անում: Եթե չգիտի ու այդ տոկոսները հիմք է ընդունում, ապա միանշանակ սխալ արդյունքի է հանգելու եւ հանգում է: Իսկ եթե գիտի, բայց մանիպուլյացիաների է դիմում, ապա կրկին սխալ արդյունքի է հանգելու եւ հանգում է: Ամբողջ խնդիրն այն է, որ հանրությունը լավ, չափազանց լավ գիտնի ընտրությունների իրական արդյունքները: Շատ լավ գիտի, թե ինչպես են ստացվել այդ տոկոսները, որոնց վրա հենվում է Քոչարյանը: Ընտրակաշառքներ, ադմինիստրատիվ ռեսուրսի զանգվածային կիրառում, ուժայինների միջոցով ընդդիմախոս թեկնածուների կողմնակիցների չեզոքացում, թաղային կրիմինալի գրոհներ...Քանի մարդ է անցել այդ «տեխնոլոգիաների» միջով: Քանի մարդ է իր մաշկի վրա զգացել այդ «տեխնոլոգիան»: Այստեղ պարզ թվաբանություն է: Ընդամենը մի 2 միլիոն ընտրող ունեցող Հայաստանում 2 միլիոնն էլ դա զգացել է: Ու այդ երկու միլիոնից քանի՞սը կարող է հավատալ, որ Քոչարյանի նշած տոկոսները որեւէ առնչություն ունեն իրականության հետ: 1 տոկո՞սը, 3 տոկո՞սը...:   Այ, հենց այդքանն էլ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն են: Իսկ ընտրողների մնացած մասը Քոչարյանի բերած այդ «փաստերից» է՛լ ավելի է զայրանում, ավելի է խորացնում իր «մեղմ» զգացմունքները Քոչարյանի նկատմամբ ու էլ ավելի է կոնսոլիդացվում հակառակ բեւեռում: 

Բայց ամենեւին էլ այնպես չէ, որ Քոչարյանը ապրում է պատրանքների մեջ եւ իրոք հավատում է, որ այդ տոկոսները կապ ունեն իրականության հետ: Նա շատ լավ գիտի այդ տոկոսների ստացման  տեխնոլոգիան: Եվ որքան էլ տարօրինակ հնչի, նա այդ մասին խոստովանում է հենց վերը նշված հարցազրույցում:

«Ես արդեն ասել եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը կասկած հայտներ, որ Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների բավարար քանակ՝ առաջին փուլում հաղթելու համար եւ ասեր՝ «եկեք երկրորդ փուլ անցկացնենք», դրանով նա տեղ կթողներ բանակցությունների համար: Այդ դեպքում ես հաստատ կմիջամտեի եւ կփորձեի հատման կետեր գտնել: Սակայն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ ինքն է հաղթել, եւ այդպիսի ձեւակերպումը մանեւրելու տեղ չէր թողնում: «Ես խոսում եմ այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մաքսիմալիստական հայտը իրավիճակը փակուղի տարավ: Եվ, քանի որ դուք քիչ առաջ հարցնում էիք, թե ինչ կարող էի ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար, ապա ես ասում եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը պատրաստ լիներ փոխզիջումների, տեսականորեն ես կարող էի Սերժ Սարգսյանին խնդրել քննարկել երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը`լարվածությունը թուլացնելու համար»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը: 

Այսինքն՝ նա բաց տեքստով ասում է, որ ինքը եւ Սերժ Սարգսյանը կարող էին գնալ երկրորդ փուլի, անկախ իր իսկ վերը նշված տոկոսներից: Դա իրենք էին որոշելու: Այսինքն՝ այդ տոկոսներն էլ իրենք էին որոշել եւ դա ոչ մի առնչություն չուներ ընտրությունների իրական արդյունքների հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8325 դիտում

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն