Երևան
12 °C
Նիկոլ Փաշինյանի «ռեյդ-զինաթափումից արդյունքներ կան, բայց առայժմ չեն հրապարակվելու: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Ցանկացած հանձնարարական վարչապետից կատարվում է անհապաղ: Այդ գործընթացը մշտապես շարունակվում է, ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք ենթակա չեն հրապարակման, մենք ստուգում ենք այդ ամենի օրինական լինելը»,- ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ նախկինում չէին արվում նման գործողություններ կամ քաղաքացիներին ասֆալտին «փռելը» արժանապատվության ոտնահարում չէ՞, Օսիպյանը մեկնաբանեց. «Ոչ թե ոստիկանությունը հաճույք է ստանում ամեն մի քաղաքացու պառկեցնելու, դեմ տալու պատին, ո՛չ, մենք հաճույք չենք ստանում, դա օրինական գործընթաց է ու պայմանավորված է նրանով, որ տվյալ անձանց մոտ լինում են զենքեր ու դա ստուգել է պետք՝ օրինական է զենքը, թե՝ ոչ»,- ընդգծեց ՀՀ ոստիկանապետը՝ ընդգծելով, որ զինված քաղաքացին մշտապես վտանգ է ներկայացնում։
Օսիպյան նշեց, որ օլիգարխներն իրավունք չունեն շրջեն երկու մեքենայով, որովհետեւ մյուսի մեջ, ըստ էության, թիկնազորն է լինում: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ինչո՞ւ է իր մեքենային եւս երկուսն ուղեկցում, Օսիպյանը պատասխանեց. «Ես վտանգ չեմ տեսնում, բայց ինձ խորհուրդ են տվել»,- ասաց նա եւ հրաժարվեց ասել, թե ով է խորհուրդ տվողը:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին տեղեկացրել են, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է ու հետախուզումը նրա նկատմամբ դադարեցվել է։ «Ես ինքս տեղեկացված չեմ եղել, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է հանդիսանում ու ՀՀ ոստիկանությունը համապատասխան կարգով ստացել է տեղեկությունը ՌԴ-ից»:
Հարցին՝ արդյո՞ք սա ոչ գործընկերային մոտեցում է ու հնարավո՞ր է Հայաստանը հետագայում նույն կեցվածքն ընդունի, ՀՀ ոստիկանապետն ասաց, որ ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց է ու ինքն այս հարցին չի պատասխանի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT