Երևան
12 °C
Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները միանում են վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավին: Այս մասին այսօր վարչապետի նստավայրում Աննա Հակոբյանի հետ ժամանակ հայտարարեցին Ապրիլյան պատերազմում զոհվածների մայրերը: Ողջունելով Աննա Հակոբյանի նախաձեռնությունը՝ նրանք կոչով դիմեցին աշխարհի բոլոր մայրերին: «Ես պայքարելու եմ, որ այլեւս զավակ չկորցնենք»,- հայտարարեց կապիտան Հովսեփ Կիրակոսյանի մայրը՝ Մարգարիտա Հարությունյանը:
Կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրն իր խոսքում նշեց, որ ադրբեջանցի զինվորների մայրերը եւս համացանցում կոչ են անում, որ դադարեցվեն պատերազմները: «Նրանք էլ չեն ուզում որդի կորցնել, պետք է ապրենք խաղաղ: Այսօր մենք՝ մայրերս, կոչ ենք անում լռեցնել աշխարհի բոլոր հրանոթները։ Երեսուն տարի է՝ արցախա-ադրբեջանական հակամարտությունը մահաբեր վիշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեծին մայրերի համար»:
Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց զոհված զինծառայողների մայերին՝ իր նախաձեռնած խաղաղության արշավին միանալու համար: «Փարիզում, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ինձ մեղադրական հարց ուղղվեց՝ ի՞նչ եմ մտածում ես, ինչպե՞ս կվերաբերվեն իմ նախաձեռնությանը Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների մայրերը: Ես այս հարցի պատասխանը իմ հոգու խորքում ունեի, բայց շատ կարեւոր էր, որ այդ հարցի պատասխանը հնչեր ձեր կողմից: Դուք չեք պատկերացնի, թե որքան կարեւոր է, որ դուք եք տալիս այդ պատասխանը եւ որքան վստահ եմ տանելու այդ նախաձեռնությունը՝ իմ թիկունքին ունենալով ձեր աջակցությունը:
Մենք՝ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիները, մինչեւ մեր կյանքի վերջ պարտք ենք ձեզ: Աշխարհում չկա մի բան, որով մենք կարող ենք ձեզ վարձահատույց լինել, որովհետեւ դուք հայրենիքին տվել եք անգինն ու անփոխարինելին: Ձեր այս քայլով դուք շարունակում եք ծառայել հայրենիքին»,- ասաց Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինը նշեց, որ շատ կարեւոր է հատկապես հայ մայրերի կատարած կոչն Ադրբեջանի մայրերին, եւ նրանք էլ կխոսեն հանուն խաղաղության ու ընդդեմ պատերազմի: «Եթե դա տեղի ունենա, մեր թիմը համալրվի, ապա մեր խոսքը կհասնի նաեւ կրակի, պատերազմի հրաման տվող տղամարդկանց: Ես երախտապարտ եմ այս քայլի համար եւ խոստանում եմ, որ ամուր ու վճռական կլինեմ այս արշավը վարելիս: Ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ դա ունենա կոնկրետ արդյունքներ՝ հանուն ձեր որդիների հերոսական հիշատակի, հանուն հայ եւ ադրբեջանցի մայրերի 18-ամյա որդիների կյանքերի: Կեցցե՛ մայրական տիեզերական սերը, որի առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները»,- ասաց նա եւ մայրերին խնդրեց՝ իրեն շնորհակալություն չհայտնել:![]()
Աննա Հակոբյանը, տեղեկանալով, որ Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, որդու անունով հիմնադրամ է բացել, նախկին եւ ներկա պաշտոնյաների, օլիգարխների կանանց առաջարկեց՝ իրենց թանկարժեք զարդեր եւ այլ իրեր նվիրաբերել հիմնադրամին: «Եթե նրանք մի փոքր կասկած ունեն այդ հարստության արդար ճանապարհի վրա, զարդերը թող նվիրաբերեն տիկին Համեստի հիմնադրամին եւ մեծ թափ հաղորդեն այդ ֆոնդի աշխատանքներին: Կարծում եմ՝ կգտնվեն կանայք, ովքեր կհանգեն այն եզրակացությանը, որ այն ունեցվածքը, որ ձեռք են բերել իրենց ամուսինների պաշտոնավարման ընթացքում՝ այնքան էլ արդար քրտինքով վաստակած ունեցվածք չէ: Դրանց մի մասը նվիրաբերելով այս ֆոնդին, կարծում եմ, որ ավելի հանգիստ իրենց գլուխը կդնեն բարձին»,- նշեց Աննա Հակոբյանը:
ՀՀ Զինված ուժերի կապիտան Արմենակ Ուրֆանյանը, հանուն երկրի խաղաղության, իր զինակից ընկերների հետ զոհվել է 2016 ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Նրա անունով բացված հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին, ինչպես նաեւ տարբեր միջոցառումներ իրականացնել՝ սկսած Եռաբլուրում ծառատունկից, մինչեւ պատերազմի զոհերի ծննդյան միջոցառումների անցկացում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT