Երևան
12 °C
Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզի Թումանյան, Քարինջ եւ Դսեղ համայնքներում տեղացած ձվի մեծության կարկուտի վնասները համայնքային հանձնաժողովների կողմից հաշվարկվել ու ներկայացվել են մարզպետարան: Մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը եւս հաշվարկներ է իրականացնում, որն էլ իր հերթին պետք է ներկայացվի տարածքային կառավարման նախարարություն:
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը ՀԺ-ին հայտնեց, որ հիմնական վնասը գրանցվել է Թումանյան համայնքում ու Քարինջ բնակավայրում. «Համայնքային հանձնաժողովների ակտը ստացվել է, բայց մարզայինը դեռ ընթացքի մեջ է»,- ասաց նա՝ ներկայացնելով վնասները:
Թումանյան խոշորացված համայնքում ու նրա կազմի մեջ է մտնող Քարինջ բնակավայրում, ըստ հանձնաժողովի եզրակացության, կարկուտի հետեւանքով վնասվել է բնակելի տների ավելի քան 8260 մետր քառակուսի ազբոշիֆեր, շուրջ 6000 մետր ազբոշիֆեր էլ անասնագոմերի տանիքներից: Վնասվել են նաեւ բնակելի տների ապակիները, չբնակվող ու կից շինությունները՝ շուրջ 2000 քմ մակերեսով: Քարինջ-Թումանյան համայնքներում կարկուտի հետեւանքով վնասվել է 21 մարդատար եւ 3 բեռնատար ավտոմեքենա, 180 քմ մակերեսով ջերմոցներ, 4 արեւային տաքացուցիչներ, սատկել են թռչուններ, վնասվել են նաեւ ցորենի ցանքատարածությունները, ընկույզի ու խնձորի այգիները, քարի արտադրամասերն ու խանութները:
Բաժնի պետի փոխանցմամբ՝ Դսեղում հիմնականում վնասվել են ջերմոցային տնտեսությունները՝ շուրջ 1000 քմ մակերեսով, 9240 քմ մակերեսով էլ տան տանիքներ:
Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ կրած վնասները գումարային արժեքով չեն կարող ասել, քանի որ պետք է շուկայական գին որոշվի, եւ հետո, իրենք չգիտեն՝ կառավարությունը գումարային օժանդակություն կցուցաբերի՞, թե այլ եղանակով: Համայնքի ղեկավարը հավելեց նաեւ, որ համայնքային բյուջեից որեւէ հատկացում չի արվել, փոխարենը օգնել են ինչով կարողացել են: Համայնքի ղեկավարն ակնկալում է կառավարության աջակցությունը:
Ամենամեծ վնասները կրած Քարինջ համայնքում իրավիճակը ավելի քան լուրջ է: Կարկուտից տուժած ընտանիքներից շատերն այսօր գիշերում են տանիք ու պատուհան չունեցող բնակարաններում:
Քարինջի վարչական ղեկավար Նորիկ Մկրտումյանի խոսքով, իրենց բնակիչները «խայտառակ վիճակում են». «Մեկը վարկերով, մեկը ոսկի դնելով, մեկը ապառիկով փորձում ա մի բան անի, բայց մարդիկ կան, որ ոչինչ չունեն ու չեն արել, էլի լավ է՝ անձրեւներ չկան, թե չէ՝ չգիտեմ ինչ կլինի մեր ժողովրդի վիճակը»:
Նորիկ Մկրտումյանն ասում է, որ կարկուտից հետո գյուղում մոտ 10 տանիք հազիվ թե փոխված լինի. «Միայնակ ծեր թոշակառուներ կան, մարդիկ կան, որ տանը տղամարդ չունեն, դուք չեք պատկերացնում պարզապես իրավիճակը, մենակ բնակարաններինը 10.000 քմ մակերեսով վնասված տանիք է, դրան էլ գումարած անասնագոմերի վիճակը, մարդիկ չգիտեն՝ տան հարցը լուծեն, թե՝ գոմերի, պարալիզացված վիճակ է գյուղում»,-ասաց նա՝ նշելով, որ վերջին 50 տարում իրենք նման կարկուտ չէին տեսել. «Ես չեմ պատկերացնում, թե ինչ է լինելու, սպասում ենք, որ մարզպետարանը դիմի կառավարություն, բայց օրերն անցնում են, էդ մարդիկ մեղք են, պետությունը թող գոնե գյուղվարկով, մի ձեւով փորձի օգնի, որ պետության վրա էլ ծանր չնստի»,- ասաց նա, հավելելով, որ այս պահի դրությամբ որեւէ կոնկրետ բան չի արվել:
Մկրտումյանը հավելում է, գյուղում այսօր օրակարգային է մարդկանց ծածկով ապահովելն ու աջակցություն ցուցաբերելը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT