Yerevan.today-ում կատարված խուզարկությունից առաջ կայքը հարձակման է ենթարկվել. խմբագիր

Սեպտեմբերի 17-ին Yerevan today կայքի խմբագրությունում տեղի ունեցած խուզարկությունը կատարվել է բազմաթիվ խախտումներով: Սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսին նման հայտարարությամբ հանդես եկավ Yerevan today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը: Նա նշեց, որ փաստաբանն արձանագրել էր յոթ խախտում: Ըստ խմբագրի՝ խմբագրության գրասենյակում խուզարկությունը սկսել են առանց փաստաբանի: «Չէին կարող այդքան սպասել: Սկսելուց մի քանի րոպե անց եկավ փաստաբանը, բայց նրանք ներս չէին թողնում, ասելով՝ ուշացել ես, ինչ-որ հեռախոսազանգից հետո թույլատրեցին փաստաբանը ներս մտնի: Երբ եկավ 2-րդ փաստաբանը, նորից զանգից հետո նրան ներս թողեցին»,- ասաց նա:

Սևակ Հակոբյանը պնդեց՝ քննչական հատուկ գործողություն իրականացնող անձինք ամբողջ ընթացքում կապի մեջ են եղել ինչ-որ պաշտոնյայի հետ: «Ասում էինք՝ պարոն այսինչյան, պարոն այնինչյան, բայց ինձ մոտ անուն չէին տալիս»,- ասաց նա եւ նշեց, որ խմբագրությունում իրավապահները փնտրել են ապացույցներ, թե արդյո՞ք ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսելու ձայնագրությունը առաջինը իրենց մոտից է տարածվե՞լ, թե՞ ոչ: Սակայն, ըստ խմբագրի՝ խուզարկել են ամեն ինչ, նյութեր, ռեզյումեներ, հայտարարություններ և այլն: «Նրանք բոլոր մեր ֆինանսական թղթերը նայել էին, որոնք կապ չունեին գործի հետ: Սա փորձել է լռեցնել լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երեւույթների քննադատությամբ: Սա օրինակ է, որ «դաս տան» ազատ խոսք հնչեցնող մյուս լրատվամիջոցներին»:

Սևակ Հակոբյանը հայտարարեց, որ խուզարկության նախօրեին՝ կիրակի օրվանից, իրենց կայքի վրա «դըդոս» հարձակումներ են տեղի ունեցել: Նրա փոխանցմամբ՝ փորձ է արվել կայքում ինչ-որ նյութեր տեղադրել: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան, «Yerevan.today»-ի խմբագիրը նշեց, որ խուզարկություն իրականացնելուց առաջ իրավապահները ներկայացրել են դատարանի որոշումը:

«Նրանք տվեցին 2-3 էջանոց փաստաթուղթ, որի մեջ նշված էր՝ ոստիկանությունը կասկածներ ունի, որ ըստ օպերատիվ տեղեկությունների, որ այդ ձայնագրությունը առաջինը դրել է մեր կայքը: Նրանք թույլտվություն ունեին՝ ստուգելու ոչ միայն համակարգիչները, այլեւ այն ամենը, ինչը կարող էր դառնալ ապացույց: Ես համոզված եմ, որ նման բան չի բացահայտվի, որ Yerevan.today-ը մի քանի օր շուտ է դրել»,- ասաց նա եւ նշեց, որ ձայնագրությունը յութուբից բեռնած եւ կայքի յութուբյան ալիքում բեռնած լրագրողին հրավիրել են հարցաքննության:

Հարցին, թե հայցով դիմելո՞ւ են դատարան, Սևակ Հակոբյանը պատասխանեց. «Շատ մեծ որս են կուլ տվել և մարսողական համակարգի խնդիրներ կունենան, թե ոնց կլինի, առաջիկայում կերևա: Ես նկատում եմ Հայաստանում ազատ խոսքի նկատմամբ ճնշում: ՀՀ վարչապետը լրատվական դաշտը բաժանել է երկու մասի՝ սեւ ու սպիտակ: Նրանք, ովքեր չեն գովերգում գործող համակարգը, հայտնվում են հակահեղափոխականների մեջ: Մենք հայտնվել ենք հակահեղափոխականների մեջ»:

Լրագրողի դիտարկմանը, Yerevan.today կայքում տեղի ունեցած խուզարկությունների հիմքում քաղաքական ենթատեքստ կա՞, քանի որ Ռոբերտ Քոչարյանի կայքն է, դրա համար էլ առաջինը թիրախավոր են, Սևակ Հակոբյանը չհամաձայնվեց: «2014 թ.-ից կայքը բացվելուց հետո մեզ կապել են բազմաթիվ մարդկանց հետ, նախ Հրանուշ Հակոբյանի հետ, որովհետև նույն հարկում էինք, հետո հայտնի ընկերության հետ, քանի որ լոգոյի գույները նույնն էր, հետո Ռուբեն Հակոբյանի հետ, քանի որ հորեղբայրս է, հետո Քոչարյանի հետ, քանի որ մեր և իր գրասենյակները գտնվում են նույն շենքում: Երևի թե մեր պատկանելությունը, կապը այն է, որ գտնվում են նույն շենքում: Կայքի տնօրենը սեփականատերը հանդիսանում է Վարդան Հովնանյանը, Քոչարյանը մեր կայքի հետ կապ չունի»,- ասաց նա:

Ըստ Սեւակ Հակոբյանի՝ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը իրենց խմբագրությունում կատարված խուզարկության մասին խոսելիս նշել է, որ լրագրողական կազմակերպությունները պետք է չմիջամտեն քաղաքական ենթատեքստ ունեցող դեպքերին: «Ես Աշոտ Մելիքյանի վրա զարմացած եմ: Բավականին ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է նա ցուցաբերել: Լրագրողի հարցին, թե ինչու՞ նա չի անդրադառնում այս իրավիճակին, նա նշում է՝ կարեւոր է, որ լրագրողը եւ լրագրողական կազմակերպությունները չօգտագործվեն պարտադրված ռեժիմի կողմից՝ քաղաքական նպատակներով: Մելիքյանն արդեն մեզ դրել է Քոչարյանի տրամադրության տակ: Ինձ թվում է, որ նա որպես Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար այլ հայտարարություն պետք է տարածեր»,- ասաց կայքի խմբագիրը:

Խուզարկություն է կատարվել նաեւ Yerevan.today կայքի սեփականատեր Վարդան Հովնանյանի տանը: ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք այնտեղից որեւէ գույք առգրավվել է, Հակոբյանն ասաց. «Վարդանի տանից ոչ մի բան չեն տարել: Մեր մոտից տարել են կոշտ սկավառակներ, իմ անձնական համակարգիչը, որը 9-ը հոգով ուսումնասիրում էին: Տարել էին մեր ցանցային, մոնտաժային համակարգիչը, տարել են լրագրողների համակարգիչները: Ես չգիտեմ, թե դրանք երբ հետ կվերադարձնեն»,- եզրափակեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4087 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս