Կեղտոտ քարոզարշավ է, կեղտոտ եւ սեւ PR տեխնոլոգիաների կիրառմամբ. քաղաքագետն՝ ընտրությունների մասին

Երեւանի ավագանին կձեւավորվի «Իմ քայլը», «Լույս», «Երեւանցիներ» դաշինքներից եւ «Բարգավաճ Հայաստան» ու «Դաշնակցություն» կուսակցություններից: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կանխատեսում է արել քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Նա միաժամանակ կարծում է, որ այս ընտրությունները խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախերգանքն են:

Պարոն Բաղդասարյան, արդեն մեկ շաբաթից ավելի է` ընթանում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Արդեն պա՞րզ է, թե որ քաղաքական ուժերի ծրագրերն են իրատեսական եւ թեկնածուներից ո՞վ քաղաքապետ ընտրվելու շանս ունի:

- Ծրագրերի մասին չէի ցանկանա խոսել, որովհետեւ ծրագրեր ընդհանրապես չտեսա: Այս ավագանու ընտրությունները տարբերվում են նրանով, որ սա այնքան էլ ծրագրերի պայքար չէ: Սա ավելի շուտ ներքաղաքական կոշտ պայքար է, եւ պայքարում Երեւանի քաղաքապետի պաշտոնը 2-րդական, 3-րդական դեր է կատարում:

Հիմնական մրցակիցներն են «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լույս» դաշինքը եւ ես կտայի նաեւ Արարատ Զուրաբյանի անունը, որովհետեւ նա քաղաքային ենթակառուցվածքներ ղեկավարելու փորձ ունի:

Ի՞նչ եք կարծում՝ ընտրություններն ինչպիսի՞ ելք կունենանԿհաջողվի՞ «Իմ քայլը» դաշինքին ձեւավորել բացարձակ մեծամասնություն, թե՞ այդուամենայնիվ, կոալիցիա կազմելու անհրաժեշտություն կլինի:

- Եթե ընտրությունները լինեին դասական ընտրություններ, այսինքն՝ պայքարն ընթանար քաղաքապետի թեկնածուների միջեւ, կարծում եմ, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն բացարձակ մեծամասնություն չէր ստանա եւ ավելի հավանական կլիներ կոալիցիա կազմելը: Այս իրավիճակում, երբ քաղաքական դաշտը սեւ ու սպիտակի է վերածված, «Իմ քայլը» դաշինքը մեծ շանսեր ունի միայնակ մեծամասնություն կազմելու: Այսպիսով՝ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի լինի:

- Ճի՞շտ էր դաշտը սեւ ու սպիտակի բաժանելը: Ո՞րն է դրա նպատակը ու ի՞նչ կտա այդ բաժանումը:

- Սեւ ու սպիտակի բաժանելն ընդհանրապես սխալ է, քանի որ հասարակությանն են պառակտում, ինչպես նաեւ քաղաքական դաշտն են պառակտում: Այս իրավիճակում նման տարանջատումը ձեռնտու է «Իմ քայլը» դաշինքին՝ զուտ նախընտրական մարտավարության առումով, որովհետեւ սեւ ու սպիտակի դիտանկյունից որ նայում ենք՝ «Իմ քայլը» դաշինքի շանսերը կտրուկ մեծանում են: Այս դեպքում հասարակությունը ձայն է տալիս ոչ թե Հայկ Մարությանին, այլ Նիկոլ Փաշինյանին: Նրա վարկանիշն ավելի բարձր է, քան Հայկ Մարությանի վարկանիշը:

- Վերջին օրերին քարոզարշավը կոշտ երանգներ է ստանում: ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն կոպիտ հայտարարություններ արեց՝ մեղադրանքներ հնչեցնելով «Իմ քայլը» դաշինքի հանդեպ, որոնք նույն օրն իսկ թեեւ հերքվեցին, բայց ակնհայտ լարվածությունը դեռ շարունակվում է: Ինչո՞վ է պայմանավորված ԲՀԿ-ի վարքը:

- Ես ԲՀԿ-ին չէի առանձնացնի: Պետք է արձանագրել, որ սա կեղտոտ քարոզարշավ է, կեղտոտ եւ սեւ PR տեխնոլոգիաների կիրառմամբ: Սա բացասական երեւույթ է, որովհետեւ կա լարվածություն եւ արդյունքների անորոշություն: Քաղաքական իրավիճակն ընդհանրապես շատ անորոշ է, եւ այս ընտրությունները դիտարկվում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախերգանք: Խաղադրույքը շատ ավելի մեծ է, քանի Երեւանի ավագանու ընտրությունները, դրա համար էլ այդքան կեղտոտ տեխնոլոգիաներ են կիրառվում: Դա միայն ԲՀԿ-ն չի կիրառում, բոլորն են կիրառում:

- Թերեւս ակնհայտ է, դուք էլ, ըստ էության ասացիք, որ առաջին տեղը զբաղեցնելու է «Իմ քայլը» դաշինքը: Ըստ ձեզ, 2-րդ եւ 3-րդ տեղերի համար մրցակցությունը ո՞ր ուժերի միջեւ կընթանա եւ որ ուժերը կանցնեն Երեւանի ավագանու կազմ:

- «Իմ քայլը» դաշինքից բացի, ավագանու կազմում կլինեն նաեւ ԲՀԿ-ն, «Լույս» դաշինքի թեկնածուները, «Երեւանցիներ» դաշինքը եւ ՀՅԴ-ն: Այս հինգ ուժերը, ամենայն հավանականությամբ, կձեւավորեն Երեւանի ավագանու կազմը:

- Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ինչպե՞ս կազդեն առաջիկա զարգացումների վրա: Հնարավո՞ր է, որ բացարձակ մեծամասնություն հավաքելու դեպքում իշխանությունը շատ ավելի շուտ կգնա խորհրդարանի լուծարմանը: Այս պարագայում ինչպե՞ս իրենց կպահեն այս պահին ԱԺ-ում գտնվող ուժերը:

- Եթե «Իմ քայլը» դաշինքը կարողանա բացարձակ մեծամասնություն կազմել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ակնկալում՝ 80 տոկոս, կարծում եմ, որ ոգեւորվածության այդ ալիքի վրա իշխանություններն ավելի կոշտ քայլերի կգնան խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու հարցում: Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» դաշինքը 80-90 տոկոս չի հավաքի: Ընդդիմախոս ուժերը նույնպես զգալի դերակատարում կունենան եւ կարծում եմ, որ Երեւանի ընտրություններից հետո ներքաղաքական պայքարն ավելի կթեժանա: Նոր իշխանությունների համար ավելի դժվար կլինի խորհրդարանական արտահերթ ընտրություններն ապահովել ավելի վաղ, քան ապրիլ-մայիսին: Խորհրդարանական ուժերը, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, կընդդիմանան, որ Ազգային ժողովի ընտրություններն ավելի վաղ լինեն:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 8 կուսակցություն եւ չորս դաշինք: Այս օրերին ընթանում է նախընտրական քարոզարշավը: Թեկնածուները փորձում են իրենց ծրագրերը ներկայացնել երեւանցիներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5280 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ