Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը դրական է վերաբերվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայանալիք փոփոխություններին: ՀՖՖ-ն շուտով նոր գործադիր կոմիտե ու նախագահ կունենա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ֆուտբոլիստն իր կարծիքն արտահայտեց առաջիկա զարգացումների մասին: Մասնավորապես՝ նախագահի միակ թեկնածուի՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայությունը ֆուտբոլում, ըստ նրա, այս պահին անհրաժեշտ է:

«Ֆուտբոլային մարդիկ բնականաբար լինելու են եւ ղեկավարելու են, բայց անհրաժեշտություն էր, որ հենց նա լիներ: Չմանրամասնելով, բայց տեսնելով նախորդը, ընդհանուր ֆուտբոլի վիճակը՝ կապված խաղադրույքների եւ այլնի հետ, շատ կարեւոր է, որ պետության հետ անմիջապես կապ ունեցող մարդ լինի: Իմանալով հայկական ֆուտբոլը, թե ովքեր կան դրա մեջ, շատ կարեւոր է, որ ուժեղ մարդ լինի, որպեսզի, իմ կարծիքով, քաոսային վիճակ, այսպես ասած՝ կոնկուրենցիա, «բազար» չլիներ, թե ով է լինելու, ինչ է լինելու: Վստահ եմ, որ զարգացման լավ ծրագիր է լինելու, ու ժամանակը ցույց կտա՝ ինչպես կհաջողվի իրականացնել: Հավատում եմ, որ կարելի է իրականացնել»,- ասաց նա:

Եթե Վանեցյանի թեկնածությունը ի սկզբանե, ընդհանուր առմամբ տարակարծություններ չառաջացրեց, ապա նույնը չի կարելի ասել գործադիրի կազմի մասին: Թեկնածուների անունների պաշտոնական հրապարակումից հետո համացանցում աղմուկ բարձրացավ: Երկրպագուների ու մարզական լրագրողների շրջանակներում կարծիքների բաժանվեցին: Մի մասին դուր չեկավ այն, որ ցանկում կան, այսպես ասած, ոչ ֆուտբոլային մարդիկ: Խոսքը վերաբերում է, օրինակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին: Մյուսներն էլ մտածում են, որ ոչ ֆուտբոլային ոլորտի ներկայացուցիչները կարող են օգուտ տալ իրենց ոլորտի հետ կապ ունեցող այն հարցերով, որոնք առնչվում են ֆուտբոլին: Արզումանյանը հակված է 2-րդ կարծիքին:

«Ամեն մեկը կարող է օգուտ տալ, անմիջական կապ կլինի, օրինակ, առողջապահության հարցով: Շատ նորմալ եմ նայում: Եթե մարդիկ կարծում են, որ պետք է նախկին ֆուտբոլիստներ լինեն, այդպես չէ: Կամ ո՞վ լինի ֆուտբոլի հետ կապված, ու դա ի՞նչ կտա: Եթե մտածում են՝ ֆուտբոլային մարդիկ չեն լինելու, ֆեդերացիայում, լինելու են ֆուտբոլային մարդիկ, որոնք որոշումներ են կայացնելու՝ ինչն է լավ հայկական ֆուտբոլի համար, ինչը կարելի է ավելի լավացնել, որոշումներ առաջնության, մարզիչ ընտրելու հարցում... բնականաբար՝ ֆուտբոլային մարդիկ լինելու են, եւ այդ որոշումները այլ մարդիկ չեն կայացնելու»,- ասաց նա:

Ըստ ֆուտբոլային շրջանակներում պտտվող խոսակցությունների՝ գործադիր կոմիտեի նախագահը լինելու է Արմեն Մելիքբեկյանը: Նրա հարցում ֆուտբոլիստների, երկրպագուների ու մարզական լրագրողների կարծիքները ընդհանուր առմամբ համընկնում են: Շատերն են նշում, որ բացառիկ ֆուտբոլային գիտելիքներ ունի, տիրապետում է նրբություններին ու կարող է համապատասխան որոշումների ընդունել: Ռոբերտ Արզումանյանը համամիտ է:

«Ասում եմ ֆուտբոլի մարդ... հենց նա ֆուտբոլային մարդ է: Ճանաչում եմ: Ամբողջ կյանքը ֆուտբոլի մեջ է եղել»,- ասաց նա:

Ֆուտբոլիստը ընդգծում է, որ հայկական ֆուտբոլի նոր ղեկավարները պետք է խորքային աշխատանքներ տանեն մարզաձեւը ոտքի կանգնեցնելու համար: Նշում է, որ խնդիրներ կան բոլոր ուղղություններում՝ մանկապատանեկան ֆուտբոլ, ազգային առաջնություն, տարբեր տարիքային հավաքականներ:

«Մեր ֆուտբոլը ընդհանուր է հետ գնացել. մանկապատանեկան ֆուտբոլը. մենք արդեն չեն կարողանում ֆուտբոլիստներ աճեցնել, որոնք կգնան՝ արտասահմանում խաղալու: Առաջնությունը շատ թուլացավ, դարձավ 6-թիմանոց: Միայն այս տարվանից ենք դարձել 9 թիմ: Բոլոր հավաքականների արդյունքները՝ սկսած 17 տարեկաններից մինչեւ ազգային հավաքական, ամեն ինչ գնացել է դեպի անկում»,- ասաց նա:

Մի շարք երկրպագուների կարծիքով՝ խնդիր է նաեւ ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցը: Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին 2 հանդիպումներից հետո ֆուտբոլասերները խիստ դժգոհ են: ՀՀ ընտրանին D լիգայի 4-րդ խմբի առաջին խաղում տանը դժվարությամբ հաղթեց Լիխտենշտեյնին (2:1), իսկ Մակեդոնիային հյուրընկալվելիս պարտվեց դժգույն խաղով (0:2): Բացի այդ՝ Մակեդոնիայի դեմ հանդիպման ժամանակ, երբ հաշիվը 0:2 էր, կադրում երեւաց՝ ինչպես է գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ինչ-որ բան խոսում ու ծիծաղում իր օգնականի հետ: Խաղից անմիջապես հետո երկրպագուները համացանցում կարծիք հայտնեցին, որ նա պետք է հեռանա: Արզումանյանը նշում է, որ այս պարագայում պետք է հաշվի առնել թիմի ցուցանիշները:

«Ֆուտբոլում յուրաքանչյուր մարզիչ մնում է իր գործին՝ իր արդյունքի շնորհիվ եւ հեռանում իր արդյունքի պատճառով»,- ասաց նա:

ՀՖՖ գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանն այդ պաշտոնում է 2002 թվականից: Գործադիր կոմիտեի ու նախագահի արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 22-ին: Ընտրությունները արտահերթ պետք է լինեն, քանի որ մինչեւ 2019-ի փետրվարին ՀՖՖ-ն պետք է իրավաբանական անձանց միությունից (ԻԱՄ) վերակազմավորվի հասարակական կազմակերպության (ՀԿ): Սեպտեմբերի 22-ին տեղի է ունենալու նաեւ այս փոփոխությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4947 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս