Իրենց դուռն է, ուզում են խփում են. վարչապետը՝ ցուցարարների պահվածքի մասին

Կառավարության նիստին զուգահեռ մոտ հարյուր քաղաքացի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում։ Նիստից հետո քաղաքացիները փորձում էին մուտք գործել կառավարության շենք՝ հարվածելով շենքի ապակիներին եւ դռներին: Մի քանի ժամ անց ցուցարարների մոտ իջավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ցուցարարների մի մասն Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն էին, նրանց խոսքով՝ եկել են ակցիա իրականացնեն՝ պահանջելով իրենց համայնքի նախկին ղեկավարի պաշտոնավարումը։ Հիշեցնենք, որ Եղեգնուտ համայնքի ղեկավարը ՀՀԿ-ական Ռազմիկ Մարգարյանն էր, որը 1991 թվականից զբաղեցնում է համայնքի ղեկավարի պաշտոնը, իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել, սակայն մարզպետի կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշումը բողոքարկում է դատական կարգով։

Եղեգնուտցիները դժգոհեցին, որ Արմավիրի մարզպետը ԲՀԿ-ական է, եւ համայնքների ղեկավարներին էլ է ԲՀԿ-ական նշանակում։ Վարչապետը զանգահարեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, նախարարը տեղեկացրեց, որ համայնքի բնակիչների մի մասն էլ իրենց նախարարության մոտ է ակցիա իրականացնում, եւ այժմ նա զրուցում է բնակիչների հետ։ Վարչապետը տեղեկացավ, որ գործն այժմ դատական կարգով վիճարկվում է եւ խոստացավ, որ ամեն ինչ օրենքի շրջանակում կլուծվի։ Ուշագրավն այն է, որ համայնքի ղեկավարը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ստորագրել հենց նույն համայնքի բնակիչների ակցիաների հետեւանքով, այսօր, սակայն բնակիչները պնդում են, որ պահանջում են իրենց համայնքի նախկին ղեկավարին, այլ ոչ թե ԲՀԿ-ականի։ Իրենց խնդրի մասին վարչապետին տեղեկացնելուց հետո ցուցարարները սկսեցին լուսանկարվել վարչապետի հետ։

Կառավարության շենքի մոտ ակցիա էին իրականացնում նաեւ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Արծվաշեն համայնքի բնակիչները։ Վերջիններս փոխհատուցում են պահանջում իրենց բնակարանները վերանորոգելու համար։ Վարչապետը նրանց հինգ հոգանոց աշխատանքային խմբին կընդունի հոկտեմբերի երկուսին։ Տարբեր քաղաքացիներ եւս իրենց խնդիրներով դիմեցին վարչապետին, խնդրեցին մի քանի սելֆիներ «Նիկոլ», «Նիկոլ» վանկարկումներով վարչապետին ճանապարհեցին կառավարության շենք։

«Հայկական ժամանակ»-ի լրագրողի դիտարկմանն ի պատասխան, որ քաղաքացիները փորձում էին բռնությամբ ներս մտնել, խփում էին դռներին եւ պատուհաններին, վարչապետն արձագանքեց. «Իրենց դուռն է, ուզում են խփում են»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5456 դիտում

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ