Երևան
12 °C
Երեւանի ավագանու՝ երեկ տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքներն արդեն հրապարակվել են, իսկ վերջնական արդյունքների մասին, ինչպես արդեն հայտնել ենք, ԿԸՀ-ն կտեղեկացնի սեպտեմբերի 30-ին: Բայց մինչ այդ հնարավոր է՝ քվեաթերթիկների վերահաշվարկի անհրաժեշտություն լինի: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ ասաց, որ վերահաշվարկի վերաբերյալ դիմումներն ընդունվելու են այսօր եւ վաղը.
«Այսօր առավոտյան՝ ժամը 12:00-ից մինչեւ երեկոյան 18:00-ն, եւ վաղն առավոտյան մեկ ժամ սկսվում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ դիմումների ներկայացումը: Սրա համար հերթապահություն կլինի տարածքային բոլոր ընտրական հանձնաժողովներում»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը:
Այս պահի դրությամբ, Մուկուչյանի խոսքով, նմանատիպ դիմումներ որեւէ հանձնաժողովում առկա չեն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաեւ լռության օրը «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչների կողմից հրավիրած ասուլիսին՝ հայտարարելով, որ իրենց տվյալներով՝ ԲՀԿ-ն նախօրեին գումար է բաժանել իրենց նախաձեռնած ֆլեշմոբի մասնակիցներին:
Մուկուչյանը, խոսելով Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարության մասին, թե ԿԸՀ-ն ԲՀԿ-ի դեմ կատարած գործողություններին չի արձագանքել, ասաց, որ իրենք հեռախոսազանգ են կատարել՝ հորդորելով լռության օրը նման ասուլիս չիրականացնել. «Տեղեկացնեմ, որ մամուլի ասուլիսի մասին տեղեկատվություն մինչև ասուլիսը տեղադրվել էր էլեկտրոնային հարթակում, և մինչ սկսելը փորձեցինք կապ հաստատել նրանց հետ՝ հիշեցնելու քարոզչության արգելքի սկզբունքը և ձեռնպահ մնալ որոշակի արտահայտություններից, որ կարող են որակվել հակաքարոզչություն»,- ասաց Մուկուչյանը և նշեց, որ զանգահարելու պահին ասուլիսն արդեն մեկնարկել էր:
«Ասուլիսին որոշակի գնահատականներ հնչեցին, որոնց մասին տեսակետ ձեռնպահ կմնամ ներկայացնելուց: Դրանից հետո եղել է հեռախոսազրույց նախ տիկին Զոհրաբյանի հետ, որը տեղեկացնում էր, որ սրահում տեղի է ունենում ասուլիս, ինչի մասին արդեն տեղեկացված էինք»,- ասաց նա և նշեց, որ այսպիսով` հանձնաժողովը ծանոթ էր երկու կողմերի դիրքորոշումներին, գործողությունն արդեն կատարված էր:
«Մենք նախնական աշխատանքային քննարկում կազմակերպեցինք, և մոտեցումն այն է, որ վարույթ հրավիրվի, ուսումնասիրվի, բայց այն որպես այդպիսին ավարտված արարք էր, և վարույթի հրավիրումը կարող էր հարթակ դառնալ, և ակամայից կոչ անելով զերծ մնալ լռության օրը քարոզչություն իրականացնելուց՝ ինքներս կարող է մի հարթակ դառնայինք, որ այդ պրոցեսը վերածվեր քարոզչության կամ հակաքարոզչության»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Վերջինս նշեց, որ հենց այդ պատճառով քվեարկության օրը ձեռնպահ մնացին հարցի քննարկումից, իսկ արդեն հետագայում նախատեսվում է այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել. «Երբ նման քարոզ է տեղի ունենում, անկախ նրանից, թե ընտրական հանձնաժողովները կազմում են արձանագրություն, թե՝ ոչ, կողմն ուղղակի կարող է դիմել վարչական դատարան»,- ասաց ԿԸՀ նախագահը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT