Երևան
12 °C
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել են ընտրապայքարին մասնակցած 12 քաղաքական ուժերից 3-ը՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) եւ «Լույս» դաշինքը:
Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 6 տոկոսն է, իսկ դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը: Կիրակի՝ սեպտեմբերի 23-ին, անցկացված քվեարկության պատկերը, դարձյալ նախնական տվյալներով, հետեւյալն է. «Իմ քայլը» դաշինքը ստացել է 294 հազար 109 ձայն կամ ընտրության մասնակիցների ձայների 81.06 տոկոսը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրողների 6.95 տոկոսը, իսկ երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ ստանալով 18 հազար 112 ձայն կամ ընտրությանը մասնակցածների քվեների 4.99 տոկոսը: Ու թեպետ «Լույս»-ը, լինելով դաշինք, չի ստացել անհրաժեշտ 8 տոկոսը, բայց ավագանու կազմում կընդգրկվի՝ քանի որ Երեւանի ավագանում չի կարող լինել երեքից պակաս քաղաքական ուժ:
Նույն հոդվածի 4-րդ կետով էլ ամրագրվում է, թե ինչ սկզբունքով պետք է բաշխվեն ավագանու անդամների մանդատները: Երեւանի ավագանու անդամների թիվը, ինչպես հայտնի է, 65-ն է, հետեւաբար՝ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է 65 մանդատի բաշխմանը: Եվ համապատասխան մեխանիզմով հաշվարկի արդյունքում պարզ է դառնում, որ այդ մանդատներից 57-ը կստանա «Իմ քայլը» դաշինքը, 5-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ «Լույս» դաշինքը կունենա 3 մանդատ:
Ընտրական օրենսգրքով նախատեսված հաշվարկի մեխանիզմը, մասնավորապես հետեւյալն է. «...յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, եւ առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են»: Սա նշանակում է, որ օրինակ «Իմ քայլը» դաշինքի ստանալիք մանդատները հաշվելու համար նախ պետք է նրա օգտին տրված 294 հազար 109 քվեն բազմապատկել ավագանու 65 տեղերի քանակով, ապա ստացված թիվը բաժանել ընտրություններում հաղթած վերոնշյալ երեք քաղաքական ուժերի ընդհանուր քվեների թվի վրա, այն է՝ 337 հազար 440: Կստացվի, որ «Իմ քայլը» դաշինքը, առանց տասնորդական միավորի, պետք է ստանա 56 մանդատ (տասնորդականով՝ 56.6): Նույն սկզբունքով էլ հաշվում են մյուս երկու ուժերին հասանելիք մանդատները եւ ստացվում է, որ ԲՀԿ-ն կունենա 4 (տասնորդականով՝ 4.8), իսկ «Լույսը»՝ 3 մանդատ (տասնորդականով՝ 3.4): Արդյունքում՝ երեք ուժերը միասին ստանալու են 56+4+3 մանդատ, այսինքն՝ 63 մանդատ՝ 65-ից, ինչը նշանակում է, որ պետք է բաշխվի նաեւ մնացած 2 մանդատը:
Օրենսգրքի մեջբերված հոդվածի շարունակությունն էլ այդ մասին է. «Մնացած մանդատներն ընտրական ցուցակների միջեւ բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության՝ յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն ընտրական ցուցակին, որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ»: Ստացվում է՝ մնացած երկու մանդատներից մեկը բաժին կհանի ԲՀԿ-ին, մյուսը՝ «Իմ քայլը» դաշինքին: Արդյունքում, ինչպես նշեցինք, «Իմ քայլը» կունենա ավագանու 57 մանդատ, ԲՀԿ-ն՝ 5, «Լույսը»՝ 3:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ «Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ»: Ասել է թե՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դառնալու է Երեւանի քաղաքապետ այս ընտրության արդյունքնում եւ նոր ավագանու առաջիկա նիստում թեկնածուներ չեն առաջադրվի եւ նման օրակարգով քվեարկություն չի կազմակերպվի:
Նախորդ ավագանու ընտրություններում մանդատները բաշխվել էին հետեւյալ կերպ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 46, ԵԼՔ՝ 14, «Երկիր ծիրանի»՝ 5:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT