Երևան
12 °C
«Ես կարծում էի, որ վարչապետի ներգրավվածությունը կունենա մեծ ազդեցություն, բայց ոչ բացարձակ ազդեցություն»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Լույս» դաշինքի ավագանու ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Խաժակյանը:
- Պարոն Խաժակյան, ինչպե՞ս եք գնահատում Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները:
- Արդյունքներն արտացոլում են ժողովրդի կամարտահայտությունը: Աննախադեպ հանգստություն էր տիրում ընտրական տեղամասերում, եւ դրանից բխող՝ ես եւ քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը այցելեցինք «Իմ Քայլ»-ը դաշինքի կենտրոնական գրասենյակ եւ շնորհավորեցինք դաշինքին՝ հաղթանակի կապակցությամբ:
- Սպասելի էր արդյո՞ք այս արդյունքը:
- Սպասելի չէր գոնե ինձ համար: Ես կարծում էի, որ վարչապետի ներգրավվածությունը կունենա մեծ ազդեցություն, բայց ոչ բացարձակ ազդեցություն: Բայց կարող ենք արձանագրել, որ այդ ազդեցությունը բացարձակ էր:
- Ի՞նչ եք կարծում, որն էր պատճառը, որ երեւանցին իր քվեն չվստահեց ձեզ:
- Ես, ինչպես նշեցի, այստեղ խնդիրը ոչ վստահությունն էր Իմ Քայլի ցուցակին, ոչ վստահությունն էր Լույսի ցուցակին, ոչ վստահություն էր Բարգավաճի ցուցակին: Դա վստահություն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
- Շարունակելո՞ւ եք նոր իշխանությունների հետ համագործակցությունը:
- Մենք մասնակցային ուժ ենք եւ մշտապես մասնակցել ենք ի շահ Հայաստանի` Երեւանի այս դեպքում եւս մենք շարունակելու ենք այդ աշխատանքը:
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս ընտրությունների արդյունքները միանգամայն արդար են, առանց կեղծիքների եւ ընտրախախտումների:
- Ես կարող եմ պնդել, որ ընտրախախտումներ եւ կեղծիքներ տեղամասում եւ քվեախցիկում քվեարկության օրը չեն եղել:
Հիշեցնենք, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ` 81.06 տոկոս, հաղթեց «Իմ Քայլ»-ը դաշինքը: Երկրորդը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 25 219 կամ 6.95 տոկոսով, իսկ երրորդը՝ «Լույս» դաշինքը՝ 18 122 ձայնով կամ 4.99 տոկոսով։ Այս երեք ուժերն ընդգրկվում են Երեւանի ավագանու նոր կազմում, չնայած որ «Լույս» դաշինքը չի հաղթահարել անցողիկ 8% շեմը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ ընդգծեց, որ եթե կողմ քվեաթերթիկների քանակը չեն հաղթահարել 3-ից պակաս կուսակցություններ եւ կուսակցությունների դաշինքներ, ապա մանդատների բաշխումը տեղի է ունենում առավելագույն կողմ ստացած 3 կուսակացությունների եւ կուսակցությունների դաշինքների միջեւ. հետեւաբար՝ ավագանու կազմում կընդգրվեն «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն եւ «Լույս» դաշինքը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT