Գյուղ, որ չունի ոչինչ. օրվա համայնքը՝ Հալավար

«Հայկական ժամանակ» օրաթերթը սկսում է նոր նախագիծ՝ «Օրվա համայնքը» խորագրով: Պարբերաբար կներկայացնենք մի համայնք՝ իր խնդիրներով ու ձեռքբերումներով: Առաջին համայնքը Լոռու մարզի Հալավարն է՝ իր չվերջացող խնդիրներով:

Լոռու մարզի Հալավար համայնքից արտագաղթը մեծ է. հիմնական պատճառը կենսական կարեւոր նշանակություն ունեցող կառույցների բացակայությունն է: Գյուղը չունի դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, համայնքը գազաֆիկացված չէ: Գյուղում երիտասարդների, դպրոցականների ու մանկապարտեզ հաճախող երեխաների առհասարակ չես հանդիպի. Երեխաներ ունեցող ընտանիքները վաղուց են արտագաղթել գյուղից ու մշտական բնակություն հաստատել այլ գյուղերում ու մարզկենտրոն Վանաձորում:

Հալավար համայնքում ներկայումս 70 հոգի է բնակվում: 10-12 տարի առաջ գյուղում ավելի քան 300 բնակիչ կար: Համայնքի ղեկավար Սարգիս Հակոբջանյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղից արտագաղթի ամենամեծ պատճառը անբարեկարգ ու անանցանելի ճանապարհներն են. «Լեռնավան համայնքից մինչեւ մեր գյուղ եկող ճանապարհները բառացիորեն անանցանելի են, եթե ճանապարհ լիներ, մարդիկ կկապվեին գյուղին, ամեն օր մի բան կկառուցեին ու կապրեին… ոչինչ չունեցող գյուղ ենք, որտեղ միայն ծերերն են ապրում»,- ասաց նա, հավելելով, որ ծերերն էլ մահանում են, իսկ երիտասարդները գյուղում բնակվել չեն ցանկանում:

Գյուղը նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետ բնակեցվել է հայերով, ովքեր քիչ թե շատ փորձել են նորոգել իրենց տները, որոնք այսօր արդեն այլեւս պիտանի չեն բնակության համար:

Համայնքի ղեկավարի փաստմամբ, պետական եւ ոչ մի ծրագիր վերջին 20 տարում գյուղում չի իրականացվել: Նախորդ տարի որոշվել էր ճանապարհները բարեկագել, դա էլ չեղարկվել է՝ անհայտ պատճառներով:

Գյուղը չունի նաեւ տրանսպորտ ո՛չ մարզկենտրոնից, ո՛չ էլ հարակից համայնքներից: Գյուղապետը այս բոլոր խնդիրների հետ մեկտեղ նշում է՝ ո՞ւմ համար պետք է դպրոց ու մանկապարտեզ կառուցեն հիմա, երբ բոլոր դպրոցականներն ու երիտասարդ ընտանիքները վաղուց են հեռացել գյուղից, այլեւս չվերադառնալու մտադրությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12732 դիտում

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ

Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է

ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար

Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուքը․ կան վիրավորներ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է

16-ամյա պատանիները Երևանում հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, հարվածներ հասցրել, բռնել ձեռքերը և գումար հափշտակել

Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետն ավանդական առավոտյան ողջույն է հրապարակել

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Օրենքի գերակայություն և պետական շահերի պաշտպանություն. ՀՀ գլխավոր դատախազությունը 108 տարեկան է

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Կայա Կալասն ու Էրդողանը

Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին