Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

«Երկրապահ» կամավորականների միության նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելուց հետո ԵԿՄ անդամները կասեցրեցին Գրիգորյանի լիազորությունները ԵԿՄ նախագահի պաշտոնում:

Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցած աղմկոտ իրադարձություններից ու Գրիգորյանի հեռացումից հետո կրքերը «Երկրապահ»-ում չեն հանդարտվում: 

Կառույցի անդամները մտադրություն ունեին ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը։ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, չթաքցրեց, որ համաձայն կլինի, եթե իրեն առաջադրեն այդ պաշտոնում։ Սակայն Սարգսյանին ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրելու մտադրությունները ժամանակի ընթացքում սառեցին։

Ո՞րն էր պատճառը, կարծես թե հարմար պահ էր ԵԿՄ-ն արմատապես փոխելու, քանի որ Մանվել Գրիգորյանն ու Արամ Սարգսյանը մտածելակերպով էականորեն տարբեր անձինք են։ ՀԺ-ի հետ զրույցում ԵԿՄ վարչության անդամ Մխիթար Հարությունյանը նշել էր, որ ցանկալի կլիներ՝ կառույցը ղեկավարեր մտավորական կամ Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամներից մեկը։ Իսկ ԵԿՄ փոխնախագահներից Վազգեն Վարդանյանը եւ Համլետ Հայրապետյանը բացեիբաց հայտարարել էին, որ ԵԿՄ մեծամասնությունը ցանկանում է, որ Արամ Սարգսյանը ղեկավարի կառույցը։

Այս տարվա հուլիսի 5-ին վարչության փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը եւ Համլետ Հայրապետյանը, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից, ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրել էին ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի թեկնածությունը: Եւ Սարգսյանը, կողմ լինելով դրան, առաջարկել էր համագումար հրավիրել սեպտեմբերին, որպեսզի քննարկվի այդ հարցը:

Դրանից մոտ 2 ամիս անց արդեն ԵԿՄ նախագահի այլ թեկնածուի անուն է շոշափվում։ Եւ այդ թեկնածուն ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն է։

Ի սկզբանե, երբ Արամ Սարգսյանի անունը շրջանառվում էր, որոշ ԶԼՄ-ներ նշում էին նաեւ, որ Սասուն Միքայելյանը նույնպես հնարավոր տարբերակ է այդ պաշտոնի համար։ Սակայն այդ ժամանակ Միքայելյանը բացառել էր իր հնարավոր նախագահությունը Երկրապահում։

Մեզ հայտնի դարձավ, որ երեկ ԵԿՄ հիմնադիր անդամ ազատամարտիկները ժողով են արել, որին մասնակցել է նաեւ Միքայելյանը։ Ժողովի ժամանակ ազատամարտիկները, կարելի է ասել, «պարտադրել» են, որ Միքայելյանը դառնա ԵԿՄ նախագահ։ Անգամ նշել են, որ այլ տարբերակ չեն տալիս նրան եւ միայն ու միայն նրան են տեսնում այդ կառույցի ղեկավարի պաշտոնում։

Միքայելյանն այս անգամ չի մերժել նրանց եւ ասել է, որ ժամանակ է խնդրում՝ մտածելու եւ պատասխանելու համար։ Հանդիպման ժամանակ ուշագրավ հարց է հնչեցրել ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը․ «Տղերք, եթե ասենք այսօր Սասունը չլիներ իշխանության ներկայացուցիչ, արդյո՞ք մենք Սասունին կընտրեինք», ինչին ազատամարտիկները դրական պատասխան են տվել:

Ժողովին մասնակցել են ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը, պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Վարդան Ավետիսյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը եւ այլոք: «Տղաները հավաքվեցին, ձայն-ձայն տվեցին եւ մենք գտանք, որ կարելի է առաջարկել Սասուն Միքայելյանին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Մանվել Եղիազարյանը:

- Պարոն Եղիազարյան, ո՞րն է պատճառը, որ հենց Սասուն Միքայելյանին եք ցանկանում տեսնել ԵԿՄ նախագահի պաշտոնում:

- Սասուն Միքայելյանը անցել է մարտական ճանապարհ, եղել է ընդդիմադիր դաշտում, եղել է ժողովրդի կողքին: Ապացուցել է իր պահվածքով, որ ինքը ավելի ճիշտ է մտածում եւ ինքը պատրաստակամ անձնավորություն է իր մարտական ընկերներին օգնելու, աջակցելու համար: Միշտ ինքը պատրաստ է իր մարտական ընկերների եւ հասարակության համար: Կարծում եմ, որ ավելի հարմար թեկնածուն հենց Սասունն է Միքայելյան:

- Իսկ ինչո՞ւ էր մինչ այդ ավելի հարմար թեկնածու Արամ Սարգսյանը:

- Չէ, դա այդպես չի եղել: Սասուն Միքայելյանը այն ժամանակ հրաժարվել էր, հետո առաջարկեցին Արամին Սարգսյան: Երեւի Արամ Սարգսյանին էլ առաջարկել են, ինքն էլ չի մերժել: Մենք չէինք խառնվում, սպասում էինք, որպեսզի մեր մարտական ընկերների արձագանքը լսենք: Տղաները հավաքվեցին, ձայն-ձայն տվեցին եւ մենք գտանք, որ կարելի է առաջարկել Սասուն Միքայելյանին:

- Սա ինչ-որ կապ ունի՞, որ Սասուն Միքայելյանը գործող իշխանության ներկայացուցիչ է:

- Եթե ասեմ՝ ոչ, սուտ կլինի, եթե ասեմ՝ այո, էլի սուտ կլինի: Մինչեւ հեղափոխությունը, երբ ես իմացա, որ այստեղ ակտիվանում են, ես Ռուսաստանից անմիջապես եկել եւ միացել եմ Սասուն Միքայելյանին: Նույն Ռուստամը, մնացած տղաները կանգնած ենք եղել Սասուն Միքայելյանի կողքին, այն ժամանակ նա իշխանություն չի եղել չէ՞: Մենք այն ժամանակ էլ էինք նրա կողքին կանգնած, երբ Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին կալանավորել էին, մենք էլ հրապարակում էինք եւ պահանջում էինք ազատություն: Պատրաստ էինք ելույթ ունենալ, եթե մեզ ձայնի իրավունք տային, չնայած մենք ձայնի իրավունք չէինք խնդրել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10292 դիտում

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում