Երեւանում քննարկվել են երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու ճանապարհային քարտեզը

Այսօր Երեւանում մեկնարկեց Հայաստանում երեխաների հանդեպ բռնության հարցին նվիրված բարձր մակարդակի առաջին նշանակալի երկօրյա միջոցառումն այն բանից հետո, երբ 2017թ. երկիրը միացավ «Վերջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերությանը: Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:

Որպես ուղենշող երկիր, որը պարտավորվել է 3-5 տարիների ընթացքում գործնական քայլեր իրականացնել խնդրին վերջ դնելու համար, ներկայումս ՀՀ կառավարությունը մշակում է ճանապարհային քարտեզ, որը համաժողովի հիմնական թեման է: «Դարձնե՛նք տեսանելի անտեսանելին» նշանաբանով այս միջոցառման ուշադրության կենտրոնում է բռնությունը՝ որպես մանկության բացասական փորձառություն, ինչպես նաեւ՝ դրա կործանարար հետեւանքները: Համաժողովն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի բռնության կանխմանը երկու տեսանկյունից՝ ընդհանուր կանխարգելում եւ կանխարգելում վաղ բացահայտման միջոցով: Անդրադարձ արվեց աղջիկների եւ տղաների հանդեպ բռնության վերացման տարբեր ռազմավարություններին՝ բռնության կանխման եւ արձագանքման համատեքստում:

«Բռնությունն ընտրություն է, եւ այն հնարավոր է կանխարգելել: Երեխաների հանդեպ բռնությունը հաճախ արդարացվում է որպես անհրաժեշտ կամ անխուսափելի երեւույթ, սակայն այստեղ միայն մեկ կարծիք կա՝ երեխաների հանդեպ բռնությունը իրավունքի խախտում է, որը պահանջում է համապարփակ պատասխան»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար տկն Աֆշան Խանը՝ Հայաստան կատարած իր առաջին այցի շրջանակում: «Բռնության դեպքերի բացահայտման եւ լուծման համակարգի կարողությունների նշանակալի բացերը կարելի է հաջողությամբ լրացնել միմիայն երեխաների հանդեպ բռնության վաղ բացահայտմանը, կանխարգելմանն ու արձագանքին ուղղված միջճյուղային համագործակցությունն ու համակարգումն ամրապնդելու ճանապարհով»:

Հայաստանում երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ վերջին տվյալները ցույց են տալիս, որ 1-14 տարեկան երեխաների շրջանում ֆիզիկական կամ հոգեբանական բռնության ենթարկվել է 10 երեխայից 7-ը: Երեխաների 65%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության, իսկ 38%-ը՝ որեւէ տեսակի մարմնական պատժի։ Մեկից երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որեւէ բռնի մեթոդ:

Բռնությունը երեխաների ու դեռահասների՝ մեր հասարակության ամենախոցելի անդամների նկատմամբ կործանարար ազդեցություն ունի՝ նրանց մոտ առաջացնելով առողջական եւ սոցիալական մի շարք խնդիրներ։ Վաղ հասակում բռնության ենթարկվելը կարող է խաթարել ուղեղի զարգացումը եւ վնասել նյարդային համակարգը, ինչպես նաեւ՝ էնդոկրին, արյունատար, ոսկրամկանային, վերարտադրողական, շնչառական եւ իմունային համակարգերը, որոնց հետեւանքները կարող են հարատեւել բռնության ենթարկված երեխաների ողջ կյանքի ընթացքում:

Աղջիկների եւ տղաների հանդեպ բռնության անմիջական ու երկարաժամկետ հանրային առողջապահական հետեւանքներն ու տնտեսական ծախսերը բացասաբար են անդրադառնում երկրի զարգացման վրա, արժեզրկում են ներդրումները կրթության, առողջապահության, երեխաների բարեկեցության ոլորտներում, խարխլում են ապագա սերունդների ներուժը:

Համաժողովը քայլ է՝ ամրապնդելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը ցանկացած բռնությունից յուրաքանչյուր երեխայի պաշտպանված լինելն ապահովելու գործում՝ Երեխայի իրավունքների կոնվենցիային եւ Կայուն զարգացման նպատակ 16.2-ին համապատասխան, որոնք անդրադառնում են երեխաների չարաշահման, շահագործման, թրաֆիքինգի եւ բռնության ու խոշտանգման բոլոր ձեւերի վերացմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2017 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ