Երևան
12 °C
Կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի տիկին Հակոբյան,
2007 թվականի ամռանը Ձեր ամուսինը միայնակ նստացույց էր իրականացնում Օպերայի շենքի բակում, եւ ինձ իմ խմբագրության կողմից հանձնարարված էր լուսաբանել նրա ակցիան: Ես ամեն օր առավոտից համարյա մինչ երեկո գտնվում էի այդ վայրում եւ նույնիսկ փոքրիկ հարցազրույց եմ վերցրել Նիկոլից:
Այդ օրերին այդ հրապարակում խաղում էին Մարիամն ու Աշոտը (վերջինս հեծանիվ էր քշում), իսկ Դուք հղի էիք երրորդ երեխայով: Նայելով Ձեզ՝ ես հիացմունքով մտածում էի, թե որքան զրկանքների միջով եք անցնում Դուք՝ որպես կին եւ մայր, որպեսզի հասնեք բաղձալի հաղթանակի եւ արդարության:
Ձեր պայքարն ի վերջո հաղթանակով պսակվեց, բայց արդյոք հաստատվեց արդարություն: Ես չեմ կարծում, թե Դուք զրկանքների Ձեզ ենթարկեցիք, հրապարակ-ընդհատակ-բանտ-դատարան-խմբագրություն ծանր շղթայի միջով անցաք այն բանի համար, որպեսզի այսօր Ձեր հաղթանակած ամուսնու ղեկավարած հիմնարկում բորբոսի պես աճեն վահանպապիկյաններն ու էդուարդաղաջանյանները՝ ղեկավար աշխատանքից կիլոմետրով հեռու մարդիկ:
Ես այն մտքին չեմ, որ Դուք դժվարին ուղի անցաք, որպեսզի ներկայիս կառավարության վարչությունների պետերն իրենց ենթականերին վախեցնեն ԿԳԲ-ով՝ «եթե մի բան իմանաս պետական միջոցների յուրացման մասին ու չասես՝ քեզ բռնել կտամ» խորագրով:
Ես չեմ ուզում հավատալ, որ Դուք մաքառել եք այն Հայաստանի համար, որտեղ աշխատողին ամեն կերպ ձգտում են շահագործել՝ փորձելով աշխատացնել նրան 14-15 ժամ, իսկ այն մարդկանց, ովքեր հղում են անում օրենքին, անվանում են «հանրապետական»՝ պիտակավորելով եւ սեւացնելով:
Տիկին Հակոբյան: Սիրելի Աննա:
Մինչ Ձեր ամուսինը՝ ժողովրդի վարչապետը, լարված աշխատում է միաժամանակ մի քանի ուղղությամբ, մեկնում Արցախ, Մոսկվա, ԱՄՆ, Տաջիկստան եւ այլուր, պաշտպանում մեր հայրենիքի շահերը, շենքի ներսի երիտասարդներից ոմանք աշխատակազմը դարձրել են իրենց «դուքանը»՝ այդպիսով ստվեր գցելով Նիկոլի կատարած ողջ աշխատանքի վրա:
Հասկանում եմ, որ բոլորին հսկելն անհնար է, բայց ասեք վարչապետին, որ գոնե երբեմն-երբեմն քայլի շենքում եւ մտնի կաբինետներ: Այնտեղ մարդիկ հաճախ ճնշված ու անտեսված են:
Ինձ, իհարկե, Նիկոլն այլեւս չի տեսնի, քանի որ վահանպապիկյաններն ու էդուարդաղաջանյանները ինձնից արդեն ազատվել են՝ զրկելով աշխատանքից: Նրանց համար միեւնույն էր, որ ես երիտասարդ այրի եմ՝ յոթամյա երեխան ձեռքիս: Նրանց համար ավելի էականն այն էր, որ ես ունեմ հեռավոր ազգականներ՝ ՀՀԿ-ին անդամակցած եւ պետք էր ինձ ներառել «վհուկների որս» ազգանվեր ծրագրում:
Ինչեւէ:
Գուցե վերոնշյալ անձինք եւս Նիկոլի հետ ճանապարհ են անցել, բայց պետություն ղեկավարել նրանք չեն կարողանում: Նույնն է, թե դեղձանիկը լավ թռչուն է, սիրուն, երգեցիկ, բայց նրան ձիու նման չես կարող լծել կառքին: Ինչքան էլ փորձես լծել, կամ դեղձանիկը կսատկի, կամ էլ եթե կենդանի մնա, միեւնույն է՝ կառքը չի շարժվի:
Աննա ջան:
Ես Ձեզ սրտանց մաղթում եմ, որ Նիկոլի կողքի խաժամուժը այլեւս չմթագնի նրա եւ Ձեր երազանքները՝ կապված մեր հայրենիքի հետ:
Ես արդեն հիասթափվել եմ: Չեմ ուզում, որ հիասթափվեն նաեւ հրապարակի այն հարյուր հազարները: Ես, թերեւս, միայն հոդվածներ գրելով պայքարեմ, բայց այդ հազարներն իրենց բնութով ագրեսիվ են, հոդված գրելով չեն բավարարվի:
Լավ եղեք եւ բարին ընդ Ձեզ»,- եզրափակելով խոսքը՝ գրել է Ն. Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Նարե Գրիգորյանի պնդմամբ՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է աշխատանքից ազատվելու դիմում գրել՝ պատճառաբանությամբ, որ նա ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էր երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել եւ այդ մասին տեղյակ էր պահել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT