Երևան
12 °C
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը շնորհավորում է ««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանը հիմնադիր համագումարի կապակցությամբ: Նախկին ռեժիմների կողմից տարիների ընթացքում քաղաքական դաշտի ամայացումից հետո թավշյա հեղափոխությունը ստեղծել է նոր իրողություն եւ նոր Հայաստան, որտեղ քաղաքական խոսքը եւ միտքը կարող են ազատ արտահայտվել:
Ինչպես հայտնում են «Հայկական Վերածնունդ»-ի մամուլի ծառայությունից, նախկին իշխանությունների օրոք արմատական մոտեցումներ ունեցող անհատները եւ քաղաքական գործիչները, ռեժիմին մարտահրավեր նետող ուժերը գտնվում էին բանտում որպես քաղբանտարկյալներ: Իսկ այսօր՝ նոր Հայաստանի քաղաքական իրողությունում նրանք ոչ միայն գտնվում են ազատության մեջ, այլ նաեւ ստեղծում են նոր կուսակցություն եւ զբաղեցնում կարեւոր տեղ Հայաստանի ներքաղաքական ներկապանակում:
««Սասնա Ծռեր»-ի մեկնարկը, որպես հասարակական լայն աջակցություն վայելող քաղաքական միավոր, մեծապես նպաստում է Հայաստանի ներքին քաղաքական դաշտի առողջացմանը եւ դրա կայացմանը որպես իրական, հասարակության տրամադրությունները արտացոլող համակարգ: Շատ կարեւոր ենք համարում, որ «Սասնա Ծռեր»-ի հիմնադիր անդամները իրենց անմնացորդ աջակցությունն են հայտնում ազգընտիր վարչապետ Փաշինյանին, լիարժեքորեն սատարում հեղափոխությանը եւ պատրաստակամություն հայտնում աջակցել հեղափոխությունը հասցնելու իր հաղթական ավարտին եւ ժողովրդի իշխանությունը հաստատելու իշխանության բոլոր ճյուղերում:
Հայկական Վերածնունդը՝ ինչպես նախկինում Հիմնադիր Խորհրդարանի եւ «Սասնա Ծռեր» խմբավորման աջակիցներ, շարունակում է իր աջակցությունը հայտնել այդ ուժերի կողմից ստեղծված եւ նրանց գաղափարախոսությունը կրող «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանը: Հավատացած ենք, որ կուսակցությունը լուրջ ներդրում կունենա նոր Հայաստանի կայացման եւ նրա թռիչքային զարգացման հարցում: Վստահ ենք նաեւ, որ «Սասնա Ծռեր» կուսակցությունը ջանքեր չի խնայի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ապահովելու եւ տարածաշրջանում նրա վճռորոշ դեր ստանձնելու, հայ ժողովրդի ազգային իղձերը իրականացնելու գործում:
Մեր բոլոր մասնաճյուղերի կողմից ողջունում ենք նորաստեղծ կուսակցությանը եւ մաղթում բեղմնավոր կուսակցական աշխատանք եւ հաղթական երթ դեպի մեր ազգային իղձերի իրականացում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT