Զարմացա, երբ վարչապետը ՀՀԿ-ին վերագրեց մինչեւ 22 թվականն ընտրություններ չանցկացնելու որոշում. Աշոտյան

Վահրամ Բաղդասարյանի եւ Նիկոլ Փաշինյանի երեկվա բանակցություններն Արմեն Աշոտյանը որակում է անհրաժեշտություն: «Հանդիպումների արդյունքը չի գոհացրել որեւէ կողմին, վստահաբար Վահրամ Բաղդասարյանը չի գնացել այդ հանդիպմանը, որպեսզի Նիկոլ Փաշինյանին լրացուցիչ էմոցիաներ եւ ժպիտներ պարգեւի, Նիկոլ Փաշինյանն էլ չի եկել այդ հանդիպմանը, որպեսզի Վահրամ Բաղդասարյանը հեռանա մի գավաթ սուրճից հետո բարձր տրամադրությամբ»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահը:

Աշոտյանն արտառոց չի համարում այն, որ հանդիպման մի մասը փակ է մնացել. «Սա ռեալիթի շոու չէր, եւ նպատակը ոչ թե պրոցեսն է, այլ արդյունքը: Զարմացա մի քիչ, երբ վարչապետը տալիս էր մեկնաբանություն եւ ՀՀԿ-ին վերագրեց մինչեւ 2022 թվականն ընտրություններ չանցկացնելու որոշում: Նման որոշում խմբակցությունը չունի, առանձին պատգամավորներ տարբեր կարծիքներ են հայտնում, բայց երեկվա քննարկման ընթացքում, վստահաբար կարող եմ ասել, որ նման որոշում մեզ վերագրել չի կարելի»,- նկատեց նա։

Աշոտյանը նաեւ ընդգծեց, որ գործընթացի հաջողությունը ոչ միայն ՀՀԿ-ի, այլ մնացած խորհրդարանական ուժերի հանդիպումներից է կախված եւ կոչ արեց վարչապետին՝ զերծ մնալ ավելորդ էմոցիաներից. «Ներվը պետք է հանել բանակցություններից, վարչապետը մի քիչ նյարդային էր, կարծես թե, վերջին հարցազրույցի ընթացքում, ներվը պետք է հանել, քիչ արտահոսքեր տալ, թե ինչ է խոսվել։ Մի դետալ կարող է մեկին ձեռք տալ, մյուսը մեկին՝ ոչ, եւ, այդ դետալը դուրս հանելով, դու հարվածի տակ ես դնում ջենտլմենական պայմանավորվածությունը, որը կարող է ձեռք բերվել եւ ես բարձր եմ գնահատում ե՛ւ Վահրամի, ե՛ւ Նիկոլի երեկվա պահվածքը, որ նրանք զերծ մնացին ամբողջությամբ հանրայնացնելու խոսակցությունը»,- նկատեց Աշոտյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառն, ըստ Աշոտյանի, այն է, որ վարչապետը մտահոգություններ ունի, որ երբ Սահմանադրական իր իմունիտետը սպառվի, մայիսի 9-ին, նա ԱԺ-ում կարող է ստանալ անվստահության քվե։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տեղի է ունեցել Վահրամ Բաղդասարյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: ԱԺ-ն ցրելու բանակցությունների շրջանակներում սա առաջին քննարկումն էր: Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո նշեց, որ ՀՀԿ-ն 2022 թվականի ընտրությունների մասին է խոսում, իսկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն պատրաստվում է ընտրություններին, դա կլինի այս տարի, թե մյուս տարի, ժամանակը ցույց կտա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4468 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C