Երևան
12 °C
Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վերջինս տեղյակ է, որ երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը երեկոյան հանրահավաքից հեռացող քաղաքացիներին հայհոյել է, եւ եթե տեղյակ է՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ։ Լենա Նազարյանը նշեց, որ դրա վերաբերյալ կա նաեւ տեսանյութ:
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ միջադեպը, որի մասին պատմում եք, վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների եւ նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին: Այ, եթե պատշաճ ձեւով այդ հրահանգը կատարած լինեին, երեկվա միջադեպը, կարծում եմ ՝ չէր լինի: Ես համոզված եմ, որ նրանք բացթողնվածը, անպայման կլրացնեն»:
Նա նշեց, որ երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Տեսեք, դուք շատ բողոքում եք, որ որոշակի սոցիալական ցանցերում, հրապարակային, այլ տեղերում մարդիկ հայհոյում են ձեզ, վիրավորական բառապաշար են օգտագործում եւ դուք ասում եք, որ դա ատելության քարոզչություն է:
Ես ասացի, որ ակնկալում եմ, որ դուք աջակցեք, որ մենք այդ երեւույթը կարողանանք հաղթահարել: Ես չգիտեմ՝ քննությունը կպարզի՝ դրանք Միհրան Պողոսյանի թիկնապահներն են եղել, թե՝ ոչ, բայց Միհրան Պողոսյանը նույնպես այնտեղ ներկա է եղել եւ եթե պարզվի, որ նա այդպիսի պահվածք է ցուցաբերել, սա կնշանակի, որ նա, այնուամենայնիվ, լավ չի հասկացել այն, ինչ կատարվել է այդ սենյակում եւ լավ չի հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ես ուղիղ եմ ուզում ասել, որ ես երեկ զգացի, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում ինձնից, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնեմ իմ հորդորները, որ ԱԺ պատգամավորների եւ հատկապես ՀՀԿ-ականների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք:
Այս առումով, ես կարծում եմ, որ մենք իսկապես ունենք խնդիր եւ եթե պարզվի, որ որեւէ ՀՀԿ-ական, ոչ ՀՀԿ-ական, մեր կուսակցությունից, կապ չունի, որեւէ պատգամավոր, որեւէ պատգամավորի ուղեկցող անձինք այդպիսի պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից: Ես հույս ունեմ, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիներն իրենց բավարարված կզգան դրանից: Չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը եւ նրա նմանները Երեւանի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան: Ես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, որոնք այդպիսի արարքների հեղինակներ են, որ շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ: Մեր ուժերը կարող են չբավարարել, որպեսզի ոմանց Երեւան քաղաքում հանգիստ քայլելու իրավունքը կարողանանք պատշաճ ձեւով կազմակերպել: Այնպես որ, ես կարող եմ ասել, որ իրավապահները պետք է շատ կտրուկ գործեն եւ իմ տեղեկություններով, այդ գործով կան բերման ենթարկվածներ»,- հայտարարեց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT