Երևան
12 °C
ԲՀԿ առաջնորդ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը տարիներ շարունակ համագործակցել է հանրապետականների հետ, նախօրեին իրեն պատկանող «Կենտորն» հ/ը եթերում հայտարարեց, որ ինքը 2015 թվականից ի վեր չի համագործակցել ՀՀԿ-ի հետ եւ հիմա էլ չի միացել հակահեղափոխությանը.
«2015 թվականին իմ տեղը ո՞վ կարար դիմանար, դրանից հետո ի՞նչ համագործակցություն»,- մասնավորապես, ասել է Ծառուկյանը: 2015 թվականը հիշատակելով՝ նա նկատի ունի իր հասցեին Սերժ Սարգսյանի արած այն սկանդալային հայտարարությունը, որտեղ վերջինս ասում է, թե «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»:
ԲՀԿ-ՀՀԿ՝ մինչեւ 2015 թվականը եղած համագործակցություններին, Մարտի մեկի արյունալի դեպքերից հետո Հանրապետականի հետ կազմած կոալիցիային չենք անդրադառնում, բայց Գագիկ Ծառուկյանը հանրապետականների հետ համագործակցել է նաեւ 2015-ից հետո:
Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո Ծառուկյանը լքեց քաղաքականությունը՝ ասելով, որ այլեւս չի վերադառնալու: Բայց քաղաքականությունից հեռանալու այդ շրջանը կարճ տեւեց՝ մոտ երկու տարի:
Այս ամենից հետո՝ 2015 թվականի սեպտեմբերին 15-ին ԲՀԿ-ն որոշեց կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ հայտարարելով, որ դեմ լինելու կամ չսատարելու որևէ փաստարկ չկա: Սահմանադրական այդ փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանը երրորդ անգամ՝ թեկուզ վեց օրով, ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը, եւ Հայաստանն անցավ խորհրդարանական կառավարման:
Արդեն 2017 թվականի փետրվարին՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե չի ողջունում Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալը, Ծառուկյանը լրագրողի հարցին ի պատասխան արձագանքեց. «Նախագահը մեր երկրի նախագահն է, դա իր մոտեցումն է, իր որոշումն է»: Ապա Ազգային ժողովի ընտրություններին Գագիկ Ծառուկյանը մասնակցեց «Ծառուկյան» դաշինքով եւ հավաքեց այնքան քվե, որ խորհրդարանում դարձավ երկրորդ ուժը: Այս մասնակցության նպատակը օր օրի թափ ու վարկանիշ հավաքող Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մեծ թվով ձայներ տանել էր:
Խորհրդարանական ընտրություններին հաջորդեցին Երեւանի ավագանու ընտրությունները: Սակայն այս անգամ, ի զարմանս շատերի, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Գագիկ Ծառուկյանը պատճառաբանեց, թե ԱԺ ընտրություններից անմիջապես հետո, այդ կարճ ժամանակահատվածում իրենք չեն կարողացել երեւանցիների դատին ներկայացնելու հիմնավոր ու պատշաճ ծրագիր կազմել:
Սակայն Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու պատճառը, ըստ էության, ոչ թե ծրագրի բացակայությունն էր, այլ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի համար մրցակից չհանդիսանալն ու նրան բարձր տոկոսներ հավաքելու հնարավորություն տալն էր, եւ ԲՀԿ-ն նախընտրեց դաշտը թողնել ՀՀԿ-ին:
Սրան հաջորդեց ԲՀԿ-ՀՀԿ համագործակցության հաջորդ դրվագը: Բացի այն, որ ԲՀԿ-ն կողմ եղավ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելուն, այլեւ ԱԺ հատուկ նիստի ընթացքում «Ծառուկյան» խմբակցության մի շարք պատգամավորներ կողմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի ընտրությանը:
Այս երկու քաղաքական ուժերի վերջին համագործակցությունը եղավ այն, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին նաեւ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ անելու մասին օրենքի աղմկահարույց նախագծին, որով, ըստ էության, կանխվում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ճանապարհով Ազգային ժողովի շուտափույթ արձակումը:
Փաստացի ստացվում է, որ թեեւ այս համագործակցությունները թղթի վրա չեն գրվել, այնուամենայնիվ, շարունակաբար եղել են:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 6-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT