Երևան
12 °C
Սեպտեմբերի 28-ին ՀԺ-ն գրել էր, որ News.am-ը դատի է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին: Հոկտեմբերի 4-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երվանդ Եսոյանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել, այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
«Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե. Եսոյանս, ծանոթանալով «Նյուզ Էյէմ» ՍՊ ընկերության ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայցադիմումին.
Պարզեցի
«Նյուզ Էյէմ»ՍՊ ընկերության ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը 2018թ. սեպտեմբերի 26-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին:
Հայցադիմումը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե. Եսոյանի աշխատակազմին է հանձնվել 2018թ. սեպտեմբերի 28-ին:
Դատարանը, ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը, գտնում է, որ ներկայացված հայցադիմումը ենթակա է վերադարձման հետեւյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձեւին, բովանդակությանը եւ կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են հայցադիմումի օրինակը եւ դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.
Այս առումով դատարանը, փաստում է, որ դատարան չեն ներկայացվել հայցադիմումի օրինակը եւ դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, քանի որ հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի 6-րդ կետում նշված է՝ «6. Հայցադիմումի օրինակը պատասխանողին ուղարկելը հավաստող փոստային առաքման անդորրագիրը», մինչդեռ պետք է պատասխանողին ուղարկվեր նաեւ կից փաստաթղթերի պատճենները:
Դատարանը վերլուծելով վերը նշված հանգամանքները գտնում է, որ չեն պահպանվել վերոնշյալ հոդվածների պահանջները, որոնք էլ հիմք են միջնորդությունը վերադարձնելու համար:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-122, 124, 127, 199-200, 360-362 հոդվածներով՝
Որոշեցի
1. «Նյուզ Էյէմ» ՍՊ ընկերության ընդդեմ «Դարեսկիզբ» ՍՊ ընկերության՝ գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայցադիմումը վերադարձնել։
2. Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում։
Դատավոր` Երեմ Եսոյան»,- գրված է դատական ակտի մեջ:
Հիշեցնենք, որ հայցի համար հիմք է հանդիսացել «ՀԺ»-ի կողմից հրապարակված «Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը» վերտառությամբ հոդվածը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT