Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը

Ռոբերտ Քոչարյանը մեդիամագնատ դառնալու հայտ է ներկայացրել: Սոցիալական ցանցերում տեղեկություն տարածվեց, որ 2-րդ նախագահը «առել է» Արարատ, ԱրմՆյուզ հեռուստաընկերությունները, BlogNew.am, News.am, Panorama.am լրատվական կայքերը: Միանշանակ պարզ է, որ Քոչարյանին ձեռնտու է ունենալ լսարան ունեցող լրատվամիջոցներ, որոնցով կփորձի հասարակական կարծիք ձեւավորել: Քոչարյանը ԶԼՄ-ների տեր դառնալու ցանկություն հայտնեց այն ընթացքում, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց: Ասել է, թե Քոչարյանը, որ փորձում է ներկայանալ որպես «քաղբանտարկյալ», որոշել է իր միլիարդները ծախսել իշխանություններին վարկաբեկելու ուղղությամբ: 

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ 2018 թվականի օգոստոսի 10-ից Արարատ հեռուստաընկերությունն անցել է քոչարյանամերձ գործարարներից մեկին: Խոսքը Արմեն Թավադյանի մասին է:

«Դա բաց աղբյուրներից ստացված տեղեկատվություն է: Այստեղ որեւէ գաղտնիք չկա: Ելնելով նոր սեփականատիրոջ՝ Արմեն Թավադյանի անունից, հետեւելով նրա անվան հետ կապվող կազմակերպությունների եւ բիզնեսների անուններին, որոնք կապվում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, հիմք են տալիս այդպես մտածելու: Մեր մոտ հիմնովին կասկածներ կան, որ դա կապ ունի Քոչարյանի հետ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ առաջին դեպքն է, երբ հեռուստաընկերության սեփականատեր է փոխվում, բայց հանձնաժողովը չի տեղեկանում այդ մասին: ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ օրենքով հեռուստաընկերության սեփականատերը պարտավոր չէ հանձնաժողովին տեղեկացնել հեռուստաընկերության սեփականատիրոջ փոփոխության մասին: Սակայն նախկինում իշխանությունների կողմից ոչ օրինական պահանջ է եղել, որ պարտադիր ներքին կարգով տեղեկացվի: Նրա փոխանցմամբ՝ հեռուստաընկերությունը պարտավոր է հանձնաժողովին տեղեկացնել գործադիր տնօրենի փոփոխության մասին: Սակայն Արարատ ՀԸ-ի հետ կապված հանձնաժողովը տեղեկություն դեռ չի ստացել:

«Եթե չեմ սխալվում՝ մեզ պետք է տեղյակ պահեն հինգ օրվա ընթացքում: Մենք դեռ որեւէ թուղթ չենք ստացել, բայց, անպայման ստանալու ենք: Դա բաց տեղեկատվություն է»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ կառավարության պետական ռեգիստրի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Արարատ» հեռուստաընկերության ամբողջ բաժնետոմսերն այժմ պատկանում են Արմեն Թավադյանին: Հղում անելով նույն կայքին՝ ՀՌԱՀ-ից փոխանցեցին, որ նախկինում հեռուստաընկերության սեփականատերերն են եղել ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը՝ 67 տոկոս բաժնեմասով եւ Ալեքսանդր Հարոյանը՝ 33 տոկոս բաժնեմասով: Օգոստոսի 10-ից բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատերը Թավադյանն է:

Վերջինս քոչարյանամերձ շրջապատից է համարվում, քանի որ ըստ մամուլի հրապարակումների՝ նա բաժնեմաս ունի Քոչարյանի ընտանիքի հետ կապվող «Արդշինբանկի» «Նուռ քարտ» վարկային ծրագրում:

Ի դեպ, Արարատ ՀԸ-ն մինչեւ օգոստոսի 10-ի առքուվաճառքը պատկանում էր ՀՀԿ-ին: ՀԺ-ին տեղեկություններ հասան այն մասին, որ հեռուստաընկերությունը Ռոբերտ Քոչարյանին անցնելուց հետո այն ղեկավարելու է Հ1-ի լրատվական ծրագրերի նախկին ղեկավար Հարություն Հարությունյանը: Այս տեղեկությունը Հարությունյանից հնարավոր չեղավ ճշտել, քանի որ նրա հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ Արարատ ՀԸ մեր զանգերը մնացին անպատասխան:

Անդրադառնալով Արմնյուզին, նշենք, որ ՀՌԱՀ-ից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ այս հեռուստաընկերությունում բաժնետերերի փոփոխություն չի եղել: 100 տոկոս սեփականատեր համարվում է Արմեն Պողոսյանը:

Վերջին շրջանում ջերմ կապեր են հաստատվել ՀՅԴ-ին պատկանող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Քոչարյանը իր կարեւոր հայտարարություններն անում է հենց այս հեռուստաընկերությամբ: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի իրավաբան Դավիթ Մարգարյանը ՀԺ-ին փոխանցեց, որ այս ՀԸ-ում եւս բաժնետերերի փոփոխություն չի եղել: «Երկիր Մեդիա»-ում 24.9 տոկոս բաժնետոմս ունի Արսեն Մանուկյանը, մոտ 17 տոկոս՝ Նարինե Ասատրյանը եւ եւս մի քանի հոգի ունեն 8-ական տոկոսներ:

Ռոբերտ Քոչարյանի հետ է կապվում նաեւ Հայկական երկրորդ հեռուստաալիքը եւ Yerevan.today կայքը, որը մինչեւ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող աղմուկը վերազինվեց նոր կադրերով:

Հ2-ի բաժնետոմսերը 2003-ից պատկանում են Նատալիա Մարտինյանին եւ Սամվել Մայրապետյանին՝ յուրաքանչյուրին 50 տոկոս: ՀՌԱՀ-ից փոխանցեցին, որ գործադիր տնօրենը Մայրապետյանն է: Նա Քոչարյանին հավատարիմ մարդկանցից է, ղեկավարում է նաեւ Քոչարյանի որդիներին պատկանող «Տոյոտա-Երեւան» ընկերությունը:

ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է փոխվի խմբագրական քաղաքականություն թելադրողը, սակայն բաժնետերերը մնան նույն մարդիկ:

Անդրադառնալով News.am կայքին, նշենք, որ գործակալության գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանը ՀԺ-ի հետ զրույցում առաջարկեց իրեն զանգել մեկ ժամ անց, սակայն մեր մյուս զանգերին նա այդպես էլ չպատասխանեց: Պետռեգիստրի կայքի համաձայն՝ News.am-ի սեփականատերն Արմենիկա Կիվիրյանն է, նախկինում համասեփականատեր է եղել նաեւ Աշոտ Մանուկյան անունով քաղաքացին, սակայն աղբյուրի համաձայն՝ նա այլեւս կապ չունի լրատվամիջոցի հետ:

Blognews.am կայքը Միքայել Մինասյանին պատկանող ՊանԱրմենինա հոլդինգում էր, սակայն, Քոչարյանի հայտնվելուց հետո կայքը հանվեց հոլդինգի կազմից, իսկ որոշ ժամանակ անց շրջանառվեց տեղեկություն, որ այն գնվել է Քոչարյանի կողմից: Պետռեգիստրի կայքի համաձայն՝ այս լրատվամիջոցի սեփականատերը միայն Կարեն Անտինյանն է:

Panorama.am-ն էլ մինչեւ Քոչարյանի անվան հետ կապվելը պատկանում էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին: Սակայն նշենք, որ պետռեգիստրի կայքի համաձայն՝ Panorama.am-ի սեփականատերերը շարունակում են մնալ Արա Սաղաթելյանը եւ Մարինա Մանուկյանը: ՀԺ-ն փորձեց Սաղաթելյանից ճշտել՝ արդյո՞ք իր այս կայքն արդեն Քոչարյանի «տիրապետության» տակ է, բայց չհաջողվեց: ԱԺ աշխատակազմից փոխանցեցին, որ նա երկրում չէ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց՝ Քոչարյանի եւ նրա թիմի ընտրած պայքարի մեթոդը հնացած է:

«Իրենց թվում է, թե այդ քարոզչական մեքենաներով կարող են մեղադրանքներն իրենց վրայից հանել: Իրականում սա ոչ մի արդյունք չի տալու: Որոշ մարդիկ փող են աշխատում, թող աշխատեն: Ուրիշ առանձնահատուկ բան չկա: Իր մոտեցումը հնացած է, որովհետեւ ասելիքն առանց լրատվամիջոցների էլ տեղ է հասնում շատ արագ: Քարոզչության տեսանկյունից, որ դրական կերպար ստեղծեն իր անվան շուրջը, ոչ մի օգուտ էլ չի տալու»,- նման կարծիք հայտնեց Բարսեղյանը:

Վերջին շրջանում ֆեյսբուք սոցիալական ցանցում շատացել են նաեւ կեղծ էջերն ու օգտատերերը, որոնք փորձում են Ռոբերտ Քոչարյանին ներկայացնել դրական լույսի ներքո: Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ նրանց կարծիքը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ:

«Ֆեյքերի մեջ որեւէ վտանգավոր բան չկա: Մի բան է, որ հանրահայտ մարդն է քննադատական խոսք ասում եւ բոլորովին այլ բան է, որ ֆեյքն է ասում: Ֆեյքի ասածը չասածի հաշիվ է: Եթե ինքը վճարում է ֆեյքերի համար, ապա իրեն համոզել են, որ փող կթեն»,- եզրափակեց Լեւոն Բարսեղյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
30398 դիտում

Ֆինանսների նախարարի տեղակալն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

Տուրքեր կսահմանվեն Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի հետ անհամաձայն երկրների համար. Թրամփ

Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

1 դրամ աշխատավարձի նախընտրական կուտը հայտարարելուց հետո հայտնեք՝ բյուջեից քանի՞ մլն դոլար եք պատրաստվում ուտել

«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ասում էին՝ Կարապետյանը ՌԴ-ում խնդիրներ ուներ բիզնեսների հետ. հիմա էլ TRIPP-ի տոկոսները չեն հավանում

Գևորգ սրբազանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում. դատարանը որոշում է կայացրել

Կատարը Հայաստանի համար բարեկամ պետություն և կարևոր գործընկեր է Ծոցի տարածաշրջանում. նախագահը՝ դեսպանին

Քամին ԿԳԲ-ից ա փչում. Զախարովան ա շրջանառության մեջ դրել, թե Թուրքիան աջակցում է վարչապետին. տեսանյութ

Գնում ենք Հայաստանի առաջնությանը՝ ուժեղներով. Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Ինչպես ակնարկել էի՝ հրավիրում եմ պարահրապարակ, դուք պարում եք, մենք նվագում. գրանցվեք. վարչապետ

ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ազգային ժողով

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 27 հարց է ընդգրկված

Խաղաղությունը կլինի հարատև, ԱՄՆ աջակցությունը կնպաստի ՀՀ տնտեսական կյանքի առաջընթացին. նախագահը՝ դեսպան Քվինին

Երևանում և մարզերում հիմնովին կնորացվի շուրջ 500 կմ օդային և 100 կմ մալուխային էլեկտրահաղորդման գիծ. Պետրոսյան

Որպես անհետ կորած որոնվում է Սլավիկ Պողոսյանը

ԲԿ-ի փոխտնօրենը կաշառքով օժանդակել է զինակոչիկներին խուսափել ծառայությունից. նախաքննության ավարտ՝ 9 անձի մասով

Մաքսանենգության գործով ձերբակալված ՊԵԿ պաշտոնատար անձինք կալանավորվել են

Ապրիլի 27-29-ը Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութ

Անգրագետ դատողությունները՝ «գյուտ». երիտասարդը խոսել է՝ առանց պատկերացնելու, թե ինչ է նշանակում ասածը

Ինքնասպան եղած զինծառայող Վահան Պետրոսյանը եղել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան

Ձեր հաստ ծոծրակը կտեսնեք՝ իշխանություն այլևս Հայաստանում չեք տեսնի, թույլ չենք տալու. խաղաղություն լինելու է

Հայաստանին բերել ենք խաղաղություն. ընդդիմության՝ պատերազմի թաց երազանքները որպես մուրազ կմնան նրանց փորում

Գլաձոր համայնքի 2 հողամասի նկատմամբ վերականգնվել է Եղեգնաձորի սեփականության իրավունքը. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 16-ին

ՀԷՑ-ում ինչո՞ւ էիք ձեզ նման բարձր աշխատավարձեր սահմանել. հիմա էլ ՀՀ-ն եք ուզո՞ւմ գրավ դնել. Ղազարյան

Ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. մի շարք շրջաններում սպասվում են ձյուն, բուք ու ցածր տեսանելիություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է շրջանառվող կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր. տեսանյութ

Քննարկվել են «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը

Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Սիմոնյան

Նարե՛կ ջան, ի տարբերություն ձերոնց՝ մարդիկ հայերեն կարդալ գիտեն ու կիրառում են նաև Google Translate. Խանդանյան

Բոլոր գերիները պետք է վերադառնան, վստահ եմ՝ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը, ծանոթացել ծառայության ընթացքին, զրուցել սպաների հետ. լուսանկարներ

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան․ որպես խափանման միջոց կկիրառվի կալանքը

Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել

Amio Active․ հարմարավետ բանկինգ՝ ամեն օրվա համար