Երևան
12 °C
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 15-ին ասուլիսում անդրադարձել է տարածաշրջանային հարցերին, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաև «Թրամփի ուղու» վերաբերյալ նախագծին։
Ըստ Փաստերի ստուգման հարթակի՝ նրա հայտարարությունները հայաստանյան մեդիան ու քաղաքական որոշ շրջանակներ ներկայացնում են աղավաղված, Ֆիդանին վերագրում արտահայտություններ, որոնք նա չի արել։
«Այսպես․ ասուլիսի ժամանակ Հայաստանի վերաբերյալ հատվածում Ֆիդանը, հիշեցնելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ TRIPP-ի («Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի/Trump Route to International Peace and Prosperity) իրականացման վերաբերյալ, որը քննարկվել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, նշել է, որ այդ հարցում կան որոշ տեխնիկական խնդիրներ։ Նա հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը նույնպես ուսումնասիրում են այդ համաձայնագիրը, և ինքը հարցը քննարկել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Խոսելով գործընթացից Թուրքիայի ակնկալիքների մասին՝ Ֆիդանը նշել է․ «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված այս համաձայնագիրը կավարտվի ստորագրմամբ, և որ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում առաջ շարժվել կայունության և բարեկեցության ճանապարհով։ Ներկայումս այս կամքը կա Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ․ երեք կողմերն էլ ունեն այդ մտադրությունը, և կան ընդամենը մի քանի քայլեր, որոնք պետք է իրականացնի Հայաստանը»։
Ֆիդանը նաև նշել է, որ Հայաստանում 2026 թվականի հունիսին անցկացվելու են ընտրություններ, և որ այդ գործընթացը կարևոր փուլ է լինելու․ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվեն»։

Արտապատկերումը՝ թուրքական Anadolu լրատվական կայքից:
Հայաստանյան մեդիա դաշտը, ինչպես նաև քաղաքական, հիմնականում ընդդիմադիր շրջանակները տարածում են ապատեղեկատվություն, թե իբր Ֆիդանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում Թուրքիան աջակցում է Փաշինյանին։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը այսօր բացահայտ հայտարարել է, որ առաջիկա ընտրությունների ժամանակ իրենք աջակցելու են իրենց Նիկոլ Փաշինյանին»,- իր ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է «Հանրապետական» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան առաջիկա ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին․․․»,- գրում է «ՍպուտնիկԱրմենիա»-ի մեկնաբան Արման Աբովյանը։
Ավելի ուշ ապատեղեկատվական արշավին միացավ նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում»,- ֆեյսբուքում գրել էր նա։
«Tert.am»-ը, «5-րդ ալիքը», «Երկիրը»-ը իրենց հրապարակումների վերնագրերում գրել էին․ «Թուրքիան Հայաստանի ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին»։
Ֆիդանի պաշտոնական հայտարարության մեջ չկա որևէ ձևակերպում, որ Թուրքիան միջամտում է Հայաստանի ընտրություններին կամ պաշտոնապես աջակցում է Նիկոլ Փաշինյանին որպես թեկնածու։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվերը
Ինքնուրույն կընտրենք, թե մեր պատմության էջերը ում, երբ և ինչպես պատմենք և ինչ արտաքին քաղաքականություն վարենք
Հանդիպում թանգարանների աշխատողների հետ․ ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան
Համաժողովի նախապատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ողբերգական դեպք՝ ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Մոլդովան կլքի ԱՊՀ-ն․ խորհրդարանը որոշում է ընդունել
Քննարկվել են Հայաստան-Կատար զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները
Արսեն Թորոսյանն այցելել է Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ
Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում
Թուրքիա-ՀՀ, Ադրբեջան-ՀՀ ցամաքային սահմանների բացումը կլինի խաղաղության գործընթացի նշանակալի արդյունքներից մեկը
Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են
Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան․ տեսանյութ
Հայտնի է՝ ում է տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը
Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիստները 2027-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրություն կունենան
Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
Գետինը մտեք, մի բուռ հող կերեք. պլոճիկ ունե՞ն՝ Պուտինին բան ասեն. ղարաբաղցիք պետք է ռեխը փակեն. տեսանյութ
Որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես․ ականջներիդ օղ արեք՝ չեք հաջողելու. Միրզոյան
Ծառուկյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ
Կատարվել է խուլիգանություն գազային ատրճանակով, վիրավոր չկա, մեքենան կապ չունի դեպքի հետ. ՆԳՆ
Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է
ԵՔՀ գագաթնաժողովին ընդառաջ Երևան տանող ճանապարհը, ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի․ Հարությունյան
Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Այլևս ստիպված չենք լինի աշխատանքից ազատել 65 տարեկան մեր քաղաքացիներին․ տարիքային շեմը հանվում է․ Թորոսյան
«Մեր ձևով»-ը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարին՝ մասնակցելու Կարապետյանի դատերին և ակցիաներին․ ՔԿ
ԿԳԲ-ի գործակալ Եզրասի եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա․ Խանդանյան․ լուսանկար
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 10 հազար 500 դոլար և 3 մլն դրամ կաշառք է ստացել․ քրեական վարույթը դատարանում է
Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 2-ին
Կայա Կալասը խայտառակել է Եվրամիությունը. տգիտությունն այդքան արագ չի բուժվում․ Զախարովա
Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է. տեսանյութ
Առողջության ապահովագրության համակարգը բնականոն գործում է, ընտրություններից հետո էլ կշարունակի գործել. վարչապետ
Կարևոր չեն ձեր ներքին օրենքները, ընթացակարգերը, կարևոր է կայսրի ցանկությունը. Սարգսյանը՝ Պուտինի խոսքերի մասին
ՀՀ կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»
Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ. տեսանյութ
Ռուբինյանն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ
Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել
ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան
ՊՊԾ աշխատողը կարող է hարվածել, անգամ զենք կիրառել, երբ տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է uպառնում. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT