Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինը։
Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է այն հանգամանքը, որ վերջինս Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում՝ ընդգծելով, որ դա նոր հնարավորություններ է բացում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
«Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա մերձեցմանն ու զարգացմանը»,- նշել է նախագահը։
Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Կատարը Հայաստանի համար բարեկամ պետություն է և կարևոր գործընկեր Ծոցի տարածաշրջանում՝ արձանագրելով վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների առավել ակտիվ զարգացման միտումը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ ալ Թանիի ջերմ ողջույնները: «Ինչպես նշեցիք, Հայաստանի Հանրապետությանը և Կատարի Պետությանը կապում են բազմաբնույթ և ամուր կապեր, որոնց հիման վրա մենք կարող ենք շարունակաբար զարգացնել և ընդլայնել մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային և այլ ոլորտներում համագործակցության զարգացման ընթացքը և հեռանկարները։ Կարևորվել է երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրումների ընդլայնման հնարավորություններին։
Երկուստեք բարձր են գնահատվել երկու երկրների միջև իրականացված բարձրաստիճան փոխայցելությունները՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու գործընկերության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվերը
Ինքնուրույն կընտրենք, թե մեր պատմության էջերը ում, երբ և ինչպես պատմենք և ինչ արտաքին քաղաքականություն վարենք
Հանդիպում թանգարանների աշխատողների հետ․ ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան
Համաժողովի նախապատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ողբերգական դեպք՝ ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Մոլդովան կլքի ԱՊՀ-ն․ խորհրդարանը որոշում է ընդունել
Քննարկվել են Հայաստան-Կատար զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները
Արսեն Թորոսյանն այցելել է Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ
Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում
Թուրքիա-ՀՀ, Ադրբեջան-ՀՀ ցամաքային սահմանների բացումը կլինի խաղաղության գործընթացի նշանակալի արդյունքներից մեկը
Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են
Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան․ տեսանյութ
Հայտնի է՝ ում է տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը
Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիստները 2027-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրություն կունենան
Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
Գետինը մտեք, մի բուռ հող կերեք. պլոճիկ ունե՞ն՝ Պուտինին բան ասեն. ղարաբաղցիք պետք է ռեխը փակեն. տեսանյութ
Որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես․ ականջներիդ օղ արեք՝ չեք հաջողելու. Միրզոյան
Ծառուկյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ
Կատարվել է խուլիգանություն գազային ատրճանակով, վիրավոր չկա, մեքենան կապ չունի դեպքի հետ. ՆԳՆ
Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է
ԵՔՀ գագաթնաժողովին ընդառաջ Երևան տանող ճանապարհը, ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի․ Հարությունյան
Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Այլևս ստիպված չենք լինի աշխատանքից ազատել 65 տարեկան մեր քաղաքացիներին․ տարիքային շեմը հանվում է․ Թորոսյան
«Մեր ձևով»-ը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարին՝ մասնակցելու Կարապետյանի դատերին և ակցիաներին․ ՔԿ
ԿԳԲ-ի գործակալ Եզրասի եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա․ Խանդանյան․ լուսանկար
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 10 հազար 500 դոլար և 3 մլն դրամ կաշառք է ստացել․ քրեական վարույթը դատարանում է
Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 2-ին
Կայա Կալասը խայտառակել է Եվրամիությունը. տգիտությունն այդքան արագ չի բուժվում․ Զախարովա
Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է. տեսանյութ
Առողջության ապահովագրության համակարգը բնականոն գործում է, ընտրություններից հետո էլ կշարունակի գործել. վարչապետ
Կարևոր չեն ձեր ներքին օրենքները, ընթացակարգերը, կարևոր է կայսրի ցանկությունը. Սարգսյանը՝ Պուտինի խոսքերի մասին
ՀՀ կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»
Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ. տեսանյութ
Ռուբինյանն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ
Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել
ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան
ՊՊԾ աշխատողը կարող է hարվածել, անգամ զենք կիրառել, երբ տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է uպառնում. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT