Երևան
12 °C
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունից ստացված առերևույթ հանցանքների մասին հաղորդման հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ-ում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից մեկի տնօրենի տեղակալը կաշառքի դիմաց օժանդակել է մի շարք զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու նախապատրաստությանը:
«Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ԲԿ-ի փոխտնօրենը 2023 թվականի ընթացքում զինակոչիկի ծնողից որպես կաշառք պահանջել և անձամբ ստացել է 3500 ԱՄՆ դոլարին համարժեք 1 մլն 351 հազար ՀՀ դրամ գումար՝ փաստաթղթերում զինակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառելու և օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար:
Բացի այդ՝ 2024 թվականի ընթացքում նույնպես վերը նշված անձը ինչպես զինկոմիսարիատների կողմից տրված ուղեգրերի հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ ցանկալի բուժհաստատությունում բժշկական ստուգումների արդյունքում զինակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ է կազմել՝ այդ կերպ կազմակերպելով նրանց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու գործընթացը, որի դիմաց վերջիններիս ծնողներից որպես կաշառք պահանջել և անձամբ ստացել է տարբեր չափերի գումարներ։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված փոխտնօրենը 2025 թվականին ևս նույն ԲԿ-ի գիտաշխատողներից մեկի օժանդակությամբ փաստաթուղթ կեղծելու եղանակով դիտավորությամբ պայմաններ է ստեղծել մեկ այլ զորակոչիկի զինվորական ծառայությունից խուսափելու համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել սկսել հանցանքի կատարումը, քանի որ նախքան հերթական զորակոչի հայտարարումը հանցավոր արարքը բացահայտել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները։
ԲԿ-ի փոխտնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-43-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետո փոխարինվել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներով:
Մեղադրանքներ են ներկայացվել նաև փոխտնօրենին օժանդակած և նրան կաշառք տված 8 անձանց: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թվերը
Ինքնուրույն կընտրենք, թե մեր պատմության էջերը ում, երբ և ինչպես պատմենք և ինչ արտաքին քաղաքականություն վարենք
Հանդիպում թանգարանների աշխատողների հետ․ ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան
Համաժողովի նախապատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ողբերգական դեպք՝ ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Մոլդովան կլքի ԱՊՀ-ն․ խորհրդարանը որոշում է ընդունել
Քննարկվել են Հայաստան-Կատար զբոսաշրջային կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները
Արսեն Թորոսյանն այցելել է Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ
Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում
Թուրքիա-ՀՀ, Ադրբեջան-ՀՀ ցամաքային սահմանների բացումը կլինի խաղաղության գործընթացի նշանակալի արդյունքներից մեկը
Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են
Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան․ տեսանյութ
Հայտնի է՝ ում է տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը
Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիստները 2027-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրություն կունենան
Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
Գետինը մտեք, մի բուռ հող կերեք. պլոճիկ ունե՞ն՝ Պուտինին բան ասեն. ղարաբաղցիք պետք է ռեխը փակեն. տեսանյութ
Որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես․ ականջներիդ օղ արեք՝ չեք հաջողելու. Միրզոյան
Ծառուկյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ
Կատարվել է խուլիգանություն գազային ատրճանակով, վիրավոր չկա, մեքենան կապ չունի դեպքի հետ. ՆԳՆ
Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է
ԵՔՀ գագաթնաժողովին ընդառաջ Երևան տանող ճանապարհը, ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի․ Հարությունյան
Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Այլևս ստիպված չենք լինի աշխատանքից ազատել 65 տարեկան մեր քաղաքացիներին․ տարիքային շեմը հանվում է․ Թորոսյան
«Մեր ձևով»-ը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարին՝ մասնակցելու Կարապետյանի դատերին և ակցիաներին․ ՔԿ
ԿԳԲ-ի գործակալ Եզրասի եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա․ Խանդանյան․ լուսանկար
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 10 հազար 500 դոլար և 3 մլն դրամ կաշառք է ստացել․ քրեական վարույթը դատարանում է
Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 2-ին
Կայա Կալասը խայտառակել է Եվրամիությունը. տգիտությունն այդքան արագ չի բուժվում․ Զախարովա
Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է. տեսանյութ
Առողջության ապահովագրության համակարգը բնականոն գործում է, ընտրություններից հետո էլ կշարունակի գործել. վարչապետ
Կարևոր չեն ձեր ներքին օրենքները, ընթացակարգերը, կարևոր է կայսրի ցանկությունը. Սարգսյանը՝ Պուտինի խոսքերի մասին
ՀՀ կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»
Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ. տեսանյութ
Ռուբինյանն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ
Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել
ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան
ՊՊԾ աշխատողը կարող է hարվածել, անգամ զենք կիրառել, երբ տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է uպառնում. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT