Երևան
12 °C
Հոկտեմբերի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերայի հայաստանյան պրեմիերան:
Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում «Մանոն»-ի Գալա ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին։
«Մանոն»-ը սիրո ողբերգական պատմություն է: Օպերայի առաջնախաղը վառ եւ հետաքրքիր բեմական լուծումներով ներկայացվեց հայ եւ ֆրանսիացի հանդիսատեսին: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր:
Արձագանքը կարծես թե գերազանցեց սպասումները. «Մանոն»-ն ընդունվեց հոտնկայս ու չդադարող ծափերով: Մանոնի դերում Մերի Մովսիսյանն է, Շեվալիե Դե Գրիյեի` Լիպարիտ Ավետիսյանը:
Դեռեւս մարտ ամսին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ՀԺ-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ «Մանոն»-ի բեմադրման հետ կապված թատրոնը բավականաչափ հագեցած գրաֆիկով է աշխատում: Գեղարվեստական ղեկավարը խոսել էր նաեւ գլխավոր դերակատարներից մեկի՝ Լիպարիտ Ավետիսյանի մասին:
«Այժմ մեզ մոտ Ժորժ Մասնեի «Մանոն» օպերային ներկայացման փորձերն են ընթանում: Ներկայացումը բերվել է Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնից: Այստեղ են ներկայացման բեմադրող-ռեժիսոր Անդրեյս ժագարսը իր ամբողջ թիմով՝ ոճաբաններ, ովքեր աշխատում են մեր երգչախմբի եւ մենակատարների զգեստների վրա, պարուսույց, ֆրանսերեն լեզվի ուսուցիչ եւ այլոք»,-ասել էր Օրբելյանը:
Ա․Ժագարսի այս բեմադրությունը, որն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին, առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականի հունվարի 29-ին, Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում։ Այդ ժամանակ էլ ներկայացման գլխավոր դերակատարներից է եղել օպերայի եւ բալետի թատրոնի մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը:
Կոնստանտին Օրբելյանի խոսքով՝ այս ներկայացումը հատուկ բերել է Լիպարիտ Ավետիսյանի պատվին, որը 2016 թվականի Դե Գրիյեի դերերգի մարմնավորման համար «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում «Ոսկե դիմակ» մրցանակն է ստացել:
Բեմադրությունը կյանքի կոչելու նպատակով Ռուսաստանից Հայաստան են բերվել ներկայացման բոլոր դեկորները։ Օրբելյանի հրավերով բեմադրության ռեժիսոր Անդրեյս Ժագարսը Երեւանում աշխատանքներն իրականացրել է իր ամբողջ ստեղծագործական անձնակազմով, որում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներից հագուստի լավագույն դիզայներները, բեմական նկարիչներն ու լուսային ձեւավորողները։
«Մանոն»-ի բեմադրող դիրիժորն է ԱՄՆ-ից Քրիստոֆեր Օկասեկը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT