Գազի սակագինը կիջեցվի՞ 10 դոլարով. ՀՀ-ին սպասվում է «փաստարկված կռիվ» ՌԴ-ի հետ

Հայաստանը Ռուսաստանից մատակարարվող բնական գազի դիմաց մինչեւ այս տարվա վերջ վճարելու է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:

Այս մասին ասված է  «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծում, որը ներկայացված է ՀՀ կառավարության հաստատմանը:

Այն ներառված է կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում: Համաձայն հիմնավորման, բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար: «Սույն արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:

Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար է գտնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության հաստատումը Հանրապետության նախագահի կողմից»,- ասվում է հիմնավորման մեջ:

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամյանին հնարավորինս արագ ավարտել Ռուսաստանից ստացվող գազի գնագոյացման վերլուծությունը և ներկայացնել առաջարկների փաթեթ` նոր գին սահմանելու համար։

Փաշինյանի և Բաղրամյանի զրույցը տեղի է ունեցել գերատեսչության կուլուարներում և հեռարձակվել վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով։ Փաշինյանը սկզբից հետաքրքրվել է` հիմա որ փուլում են գազի վերաբերյալ բանակցությունները և ինչ է արվել այդ ուղղությամբ։ Բաղրամյանն ասել է, որ մի հանդիպում արդեն եղել է։ Բայց չի նշվում, թե հանդիպմանն ինչ ձևաչափով է մասնակցել ռուսական կողմը։

Ի պատասխան Փաշինյանը տեղեկացրել էր, որ հնարավոր է` նոյեմբերի 8-ին հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ևս մի հանդիպում տեղի կունենա դեկտեմբերի կեսին։ Նրա խոսքով` որքան շուտ ձևավորվեն առաջարկներն, այնքան լավ։ Բաղրամյանը նաև ասել է, որ 150 դոլար գինն արդարացված չէ, և օպտիմալ կլիներ սահմանին 140 դոլարը, իսկ սպառողների համար սակագինը նույնպես պետք է վերանայել։ «Անհրաժեշտ է հիմնավորել առաջարկները լուրջ փաստարկներով»,- ասել էր Փաշինյանը։

«Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրով, «Գազպրոմի»` Հայաստանում գործող դուստր կազմակերպությունը` «Գազպրոմ Արմենիան», 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար։ Հայաստանի շարքային սպառողը գազի դիմաց վճարում է 290 դոլար, ոչ ապահով խավերը` 80 դոլար, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդները վճարում են 242 դոլար, ջերմոցային ու վերամշակող ընկերությունները` 212 դոլար:

Ավելի վաղ՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով ստեղծված աշխատանքային խմբի անդամ, էներգետիկ ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանը հայտարարել էր, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում հնարավոր է գազի սակագինը նվազեցնել 10 տոկոսով եւ էլեկտրական հոսանքի սակագինը՝ 10 դրամով:

Նրան հակադարձել եւ այդ հայտարարությունը մանիպուլիատիվ էր որակել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Էլեկտրական հոսանքի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորությունը հերքել էր նաեւ ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը:

Փորձագետները կարծում են, որ առաջիկայում սակագների թեման դառնալու է երկրի թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական օրակարգի գլխավոր թեմաներից մեկը։ «Ու այդտեղ անհնար է լինելու խուսափել շահերի մեծագույն բախումից եւ ուղղակի խայտառակ բացահայտումներից։ Ստացվում է՝ թավշյա հեղափոխությունը մտնում է նաեւ բնական մենաշնորհների ոլորտ»,- նշում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, որի կարծիքով՝ տարիների ընթացքում սակագների ոլորտում իրավիճակն էապես չի փոխվել, քանի որ խնդրի լուծման բանալիները քաղաքական եւ աշխարհաքաղաքական ոլորտում են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10722 դիտում

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան