Երևան
12 °C
Ալավերդու պղնձաձուլական գործարանի բանվորները փակել են Մ-6 միջպետական ճանապարհն ու «Հարավկովկասյան երկաթուղու երկաթգիծը: Քաղաքում տարածված լուրերի համաձայն, գործարանը առաջիկա օրերին փակվելու է, ինչի արդյունքում շուրջ 700 աշխատակից կդառնան գործազուրկ: Ավելի վաղ համայնքային աջակցման ու համախմբման ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը Ալավերդուց ՀԺ-ին հայտնեց, որ բազմաթիվ աշխատակիցներ ու ալավերդցիներ այս պահին հավաքվել են եկեղեցու բակում եւ նախատեսվում է ժամը 13:00-17:00-ը փակել միջպետական ճանապարհն ու երկաթուղին: Դուլգարյանի խոսքով, ըստ տարածված լուրերի, գործարանի փակման պատճառը վերջերս կառավարությանն առընթեր բնապահպանական տեսչական մարմնի կողմից գործարանի վրա դրված մի քանի 100 մլն դրամի տուգանքն է:
«Էյ Սի Փի» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց, որ որոշել են փակել գործարանը. «Տեսչական մարմինը վերջերս մեզ տուգանել է 380 մլն դրամով: Երեկ կոլեկտիվի կողմից պահանջ է առաջադրվել, որից մեկը բնապահպանական խելամիտ թույլտվություն տրամադրելն է, մենք առաջադրանք ենք ստացել մինչեւ տարեվերջ արտանետումները 90 տոկոսով նվազեցնել, ինչը պրակտիկորեն անհնար է, 2-րդ հարցը, որ աջակցություն ցուցաբերվի հայ-չինական պրոյեկտի իրականացմանը, ինչն իրենից ենթադրում է պետական երաշխավորություն, եւ այդ պարագայում միանշանակ մենք կունենանք էկոլոգիապես մաքուր արտադրություն, եւ 3-րդ պահանջը, որպեսզի պետությունը իր աջակցությունը ցուցաբերի ՎՏԲ բանկի հետ ունեցած «Էյ Սի Փի» ընկերության հարցերում կարգավորում մտցնելուն»,- ասաց Մեջլումյանը, հավելելով, որ եթե ընկերությունն անցնի այլ ղեկավարի, ապա այն միանշանակ կփակվի, քանի որ պարզապես հումքի մատակարարում չի լինի:
Մեջլումյանի խոսքով՝ գործարանի փակման պատճառով 620 աշխատակից անգործ կմնա:
Ընկերության տնօրենն ասաց, որ բազմաթիվ քննարկումներ են իրականացրել կառավարության տարբեր անձանց հետ, սակայն որեւէ խնդիր չի լուծվել. «Հոկտեմբերի 1-ին հանրային քննարկում էր կազմակերպվել բնապահպանության նախարարության ընդերքի տեսչական մարմնի կողմից, այնտեղ եւս քննարկվել է հարցը, բոլոր ճանապարհներով հարցը քննարկել ենք, բայց անօգուտ, փոխարենը 2 օր առաջ հանձնարարական ստացանք, արտանետումները 90 տոկոսով կրճատելու մասով, ինչը անհնարին է եւ համարժեք գործարանի փակվելուն»:
Անդրադառնալով տուգանքին, Լուսինե Մեջլումյանն ասաց, որ տուգանել են վերջին 3 տարում արտանետումների սահմանային նորմաները գերազանցելու համար, որպես շրջակա միջավայրին պատճառված վնաս. «Մյուս տարի եւս կարող են գալ ու նույնքան տուգանել, քանի որ հարցը տեխնոլոգիապես լուծում չունի»:
«Էյ Սի Փի» ընկերության տնօրենը վերջում հավելեց, եթե կառավարությունից որեւէ արձագանք չստանան, ապա ամենաուշը երկուշաբթի աշխատանքները կդադարեցվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT