Քաղաքացիները գոհ են ֆրանկոֆոն տաղավարներից, միայն ափսոսում են, որ ֆրանսերենի չեն տիրապետում

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող միջոցառումների մեկնարկը տրված է հոկտեմբերի 7-ից: 

Գագաթանժողովի թեման է «Ապրել միասին`հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը եւ զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության եւ բարգավաճման։

Հոկտեմբերի 9-ից Ազատության հրապարակում պաշտոնապես բացված Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթնաժողովի մասնակից երկրները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն ունեն ցուցադրել իրենց երկրների մշակութային եւ լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացնել արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործեր, ինչպես նաեւ ազգային խոհանոցը:

Ազատության հրապարակում՝ մասնավորապես Ֆրանկոֆոնիայի ավանում, ողջ օրվա ընթացքում ելույթներ են ունենում Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պարային խմբերն ու երգչախմբերը։ Ֆրանկոֆոնիայի ավանը մեկ հարկի տակ է միավորում աշխարհի 5 մայրցամաքներից տասնյակ երկրների՝ իրենց մշակութային բազմազանությամբ: 

Ֆրանկոֆոնիայի ավանում շուրջ քսան տաղավարների կողքին Ֆրանսիան տեղադրել է իր տաղավարը, որը ստեղծվել է «ֆրանսերեն հնարավորությունների» ոգով: Այսպես է բնորոշում ֆրանսերենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանկոֆոնիայի ավանում քաղաքացիները կարող են մասնակցել վարսահարդարման, հրուշակագործության դասընթացների, համտեսել ֆրանսիական եւ այլ ազգային ուտեստներ, դիտել 3 եւ 9D պատկերներ, պրոֆեսիոնալ լուսանկարներ ունենալ եւ այլն:Վիրտուալ իրականություն, տեսախաղեր, վարպետության դասեր, հանրության առաջ հուզող հարցերի շուրջ խոսելու համար տրամադրված հարթակ՝ բեմ նստարաններ եւ շատ ավելին: Այս ամենը ներկայացված են կողք-կողքի ու ամենն անվճար է, պարզապես մուտք գործելու համար քաղաքացիները պետք է հատուկ անցակետերով անցնեն՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Տաղավարների կողքին գործում են նաեւ վաճառակետեր, որտեղ քաղաքացիները կարող են գնել ֆրանկոֆոն երկրների խորհրդանիշներով շապիկներ, բիժուտերիա, պայուսակներ, ամսագրեր, գրքեր եւ այլն։ՀԺ-ն շրջեց տաղավարներով եւ զրուցեց ՀՀ տարբեր մարզեր ներակայացնող անհատների ու միջոցառումը վայելող քաղաքացիների հետ:

Կոտայքի մարզը ներկայացնող Նարե անունով աղջնակը մեզ ցույց տվեց իր տաղավարում հայկական ուտելիքներն ու պատմեց ցորենի խորհրդանշական նշանակության մասին: Այս տաղավարում կա Գառնիի լավաշ, թթու լավաշ եւ ցորեն, ինչը ներկայացված էր ոչ միայն որպես հաց եւ ուտեստներ պատրաստաելու հումք, այլեւ տան համար գեղեցիկ դեկորների միջոց: Նարեի խոսքով՝ զբոսաշրջիկներին ոչ միայն ցորենի դեկորատիվ տեսքն է հետաքրքրում, այլեւ նրա շուրջ հյուսված առասպելներն ու խորհրդանշական պատմությունները: «Արդեն բազմաթիվ այցելուներ ենք ունեցել, ովքեր սիրով լսում են ցորենի հետ կապված պատմությունները, սակայն ավելի շատ այցելուներ երեկոյան ժամերի ենք ունենում»,-ասաց նա:

Ռուբեն եւ Կարեն Ղազարյանները, որոնք ներկայացնում են Վայոց ձորի մարզը, եկել են Եղեգնաձոր քաղաքից: ՀԺ-ի հետ զրույցում Ղազարյան եղբայրները փոխանցեցին, որ ներկայացնում են հայկական արվեստը՝ խաչքարերը: Ղազարյան եղբայրները

Տղաների աշխատանքի մի մասը պատրաստի ներկայացված են, նաեւ ընթացքում էին պատրաստում՝ այցելուների աչքի առաջ: Ամենափոքրիկ խաչքարի արժեքը 5 հազար դրամ է, ամենամեծինը 12 հազար:«Մեզ մարզպետարանից են տեղեկացրել ու հրավիրել, որպեսզի ֆրանկոֆոնիայի շրջանականերում ներկայացնենեք մեր արվեստը: Արդեն վաճառքներ ունեցել ենք, ներկայացնում ենք նաեւ Նորավանքի մակետներ, ընթացքում ցույց ենք տալիս նաեւ, թե ինչպես են խաչքարերը ստեղծվում, ամեն դեպքում՝ մարդկանց հետաքրքիր է»,-ասաց Ռուբեն Ղազարյանը:

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսներ Անուշ եւ Դոնարա Չիբուխչյանները ՀԺ-ի հետ զրույցում նշեցին՝ Տավուշի մարզն են ներկայացնում: Չիբուխչյանները Իջեւան քաղաքում սովորեցնում են նաեւ ձեռագործ աշխատանք: Լուսանկարում՝ Չիբուխչյան քույրերը

«Այսօր ներկայացնում ենք ժանյակներ անկյունագործ եւ ասեղնագործ գլխարկներ, աշխատանքի ներքեւի հատվածում մեր լոգոն է դրված՝ մեր անվան առաջին տառերով: Անցկացնում ենք վարպետաց դասեր»,-ասացին նրանք:Քաղաքացիները ՀԺ-ի հետ զրույցում նշեցին, որ շատ ուրախ են, որ նմանատիպ միջոցառում է իրականացվում Երեւանում: Նշեցին, որ ամեն ինչ բարձր մակարդակով է ընթանում, թե՛ կազմակերպչական, եւ թե՛ միջոցառման անցկացման ձեւաչափը ոչնչով չի զիջում: «Առհասարակ այս տարի քաղաքի միջավայրը շատ է փոխվել, ամեն քայլափոխի դրական բանի ես հանդիպում, մարդկանց դեմքերին ժպիտներ են»,-ասաց Երեւան քաղաքի բնակչուհի տիկին Անահիտը:

Ոմանք, սակայն, մեզ հետ զրույցում ափսոսանք հայտնեցին, որ ֆրանսերենի չեն տիրապետում եւ միջոցառման ընթացքում շատ բաներ չեն հասկանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4087 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել