Իմ գերխնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ քաղաքը կառուցելը. ես ծառայելու եմ ժողովրդին. Սևակ Միքայելյան

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին Հրազդան քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է երկու թեկնածու՝ անկուսակցական Լեւոն Ստեփանյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելայնի որդին՝ Սեւակ Միքայելյանը: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել էր Լեւոն Ստեփանյանին, նրա քարոզարշավին ու նախընտրական ծրագրին: Այս անգամ մեր զրուցակիցն է քաղաքապետի մյուս թեկնածու Սեւակ Միքայելյանը:

Քաղաքապետի 25-ամյա թեկնածուն արդեն հասցրել է լինել Հրազդանի բոլոր թաղամասերում. «Ամեն օր 8-10 կմ քայլում ենք, հանդիպում քաղաքացիներին, խոսում, զրուցում: Ամեն ինչ լավ է, քարոզարշավն իր հունով ընթանում է: Բոլոր տեղերում էլ մեր քարոզարշավն ակտիվ է, ու ժողովուրդը մեզ լավ, ակտիվ ձեւով ընդունում է: Տեսանյութերն էլ կան, կարող եք նայել: Եղել ենք բոլոր թաղամասերում՝ Վանատուրոմ, Ջրառատում, Կոճոռում, Կաքավաձորում, Աղբյուրակում, Կենտրոնում եւ այլն»,-«Հայկական ժամանակ»-ին հայտնեց Սեւակ Միքայելյանը:

Վերջինս ասաց, որ հրազնդանցիներին ամենատարբեր հարցեր են մտահոգում, տարբեր ոլորտներից, որովհետեւ Հրազդանում վիճաը ծայրահեղ ծանր է: Միքայելյանն առանձնացնում է վերելակների խնդիրը, տանիքների, ճանապարհների, խաղահրապարակների, տրանսպորտի խնդիրները եւ այլն. «Ամեն ինչ խնդիր է Հրազդանում, քայլում ես՝ խնդիր է: Չկա մի թաղամաս, որ խնդիր չունենա»:Սեւակ Միքայելյանը մեր զրույցում ասաց, որ ինքը ծանոթ է Հրազդանի բոլոր խնդիրներին, բայց իր ընտրվելու դեպքում առաջնահերթ խնդիրը, որը լուծելու է, մանկապարտեզների հարցն է. «Հրազդանում կա 12 մանկապարտեզ, որոնցից երեքն է ջեռուցվում, ծնողներից փող են հավաքում, որպեսզի վառելիքի հարցը լուծեն, ու դա շատ-շատ վատ է: Ես գտնում եմ, որ դա է առաջնայինը, դիմացը ձմեռ է, պետք է այդ հարցը լուծել, որ երեխաները չմրսեն: Ինչպե՞ս կարելի է գնալ տանը հանգիստ տաք քնել, իսկ երեխաները այնտեղ մրսեն, կամ ինչպես կարելի է ծնողներից վառելիքի փող հավաքել»,-ասաց քաղաքապետի թեկնածուն:

Ինչ վերաբերում է տրանսպորի խնդրին՝ Սեւակ Միքայելյանն ասաց, որ մոտ ժամանակներս պետք է երթուղիների մրցույթ անցկացվի, եւ, իր տեղեկություններով, Հրազդանի տրանսպորտային համակարգը կփոխվի՝ անկախ իր ընտրվելուց:

Սեւակ Միքայելյանը մեր զրույցում ասաց, որ ինքն առաջադրվելու որոշում է կայացրել, որովհետեւ մտահոգ է իր քաղաքի խնդիրերով եւ ուզում է նորովի կառուցել այն. «Սիրտս ցավում է, սրտացավ մարդ եմ, ու ես միշտ եղել եմ քաղաքականության մեջ: Միշտ եղել եմ ժողովրդի կողքին: Սրանք խոսքեր չեն, սա իրականություն է: Դրա համար էլ մտահոգ եմ, ու իմ գերխնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ քաղաքը կառուցելն է, քաղաքը տեսքի բերելն է: Ծառայելու եմ ժողովրդին»,-ասաց նա: 

Քաղաքապետի թեկնածուն ժողովրդի գնահատականին է թողնում այն հարցը, թե արդյոք քարոզարշավի համար երկու թեկնածուների միջեւ հավասար պայմաններ են ստեղծված. «Ժողովուրդը տեսնում է թե՛ իմ, թե՛ մյուս թեկնածուի քարոզարշավը: Թող ժողովուրդը գնահատի»,-ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ իր եւ Լեւոն Ստեփանյանի միջեւ նորմալ հարաբերություններ են, եւ ինքը ցանկացած դեպքում պատրաստ է համագործակցել Ստեփանյանի հետ:Սեւակ Միքայելյանը կարծում է, որ քաղաքապետարանը ժողովրդի սեփականությունն է, եւ դրա դռները քաղաքացիների առաջ միշտ պետք է բաց լինեն. «Ինչու եմ շեշտում, որովհետեւ ով դառնում է քաղաքապետ, փոխվում է, մտածում է, որ ինքն է քաղաքապետարանի կամ քաղաքի տերը: Ես այդպես չեմ լինելու: Քաղաքապետարանը ժողովրդի սեփականությունն է, ես ծառայելու եմ իմ ժողովրդին: Քաղաքապետարանի դռները բաց են լինելու ժողովրդի առաջ: Ես այնտեղ լինելու եմ իմ ժողովրդով, որեւէ մեկին չեմ առանձնացնելու, բոլորը հավասար են լինելու, ես ժողովրդից մեկն եմ, ես ոչնչով չեմ տարբերվելու»,-հավաստիացրեց Միքայելյանը:

Թե ինչու հրազդանցին հենց Սեւակ Միքայելյանին պետք է ընտրի՝ վերջինս պատասխանեց.. «Մենք կարեւոր ծրագիր ունենք, որը ներկայացրել ենք քաղաքացիներին: Եւ այս տարների ընթացքում միշտ եղել ենք այնտեղ, որտեղ ժողովուրդ կա, չենք եղել այնտեղ, որտեղ պաշտոն կա, շահ կա: Միշտ պայքարել ենք անարդարության դեմ, ու մենք ուզում ենք, որ ՀՀ-ում բոլորը հավասար լինեն օրենքի առաջ, բոլորս հավասար լինենք: Իսկ եթե մարդիկ կան, ովքեր օրենքի առաջ հավասար չեն, ուրեմն մարմիններ կան, որ լավ չեն աշխատում, չեն տիրապետում»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10202 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց