Կառավարությունն ԸՕ-ի նախագիծն այնպես է բերում, որ ասի՝ դե ես բերեցի, խորհրդարանը չընդունեց. Վիգեն Սարգսյան

Սա ձեւական, ուշացած եւ թերի քննարկում էր: ԸՕ-ի նոր նախագծի շուրջ ՀՀԿ-կառավարություն քննարկումից հետո ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ազգային ժողովի ընտրություններն այն էլ խորհրդարանական հանրապետությունում ԱԺ-ում քննարկվող թեմա էր: Ես ցավով եմ արձանագրում, որ կառավարական այն հանձնաժողովը, որ ստեղծվել էր ԸՕ-ն մշակելու համար, այդպես էլ ինտենսիվ չաշխատեց խորհրդարանական ուժերի կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ: Ավելին, այդ խմբի տված առաջարկները, որոնց մեջ կային 4 ֆրակցիայի կողմից կոնսենսուսով ձեռք բերված առաջարկներ, հաշվի չեն առնվել կառավարության կողմից»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը հետնահանջ համարեց այս քննարկման ոճը համեմատած նախորդ Ընտրական օրենսգրքի քննարկման հետ, երբ ստեղծվել էր 4+4+4 ձեւաչափ: «Բացի այդ` մենք այսօր իմացանք, որ ընդամենն օրեր առաջ է նախագիծն ուղարկվել Վենետիկի հանձնաժողով` այն էլ ոչ վերջին տարբերակը: Պարոն Միրզոյանն ասաց, որ չեն հասցնելու ստանալ պատասխան հանձնաժողովից եւ միգուցե հարցազրույցի տեսքով ինչ-որ մեկն ինչ-որ մի կարծիք ասի»,- հայտենց նա եւ հարգանք չհամարեց սա Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ:

Վիգեն Սարգսյանի խոսքով` ավելի ճիշտ էր չուղարկել այդ նախագիծը եւ ասվեր, որ արտակարգ իրավիճակ է Հայաստանում, չենք ուղարկում, ինքներս որոշում, գնում ենք առաջ: «Ես հարց տվեցի պարոն Միրզոյանին` մեկ տարի ժամկետը, որ խորհուրդ է տալիս Վենետիկի հանձնաժողովը, դա անհեթեթությո՞ւն է, թե՞ ոչ: Նա ասաց, որ ոչ, շատ ճիշտ մոտեցում է, ես շարունակեցի` պարզաբանելով, որ այդ մոտեցման նպատակը մեկն է` քաղաքական ուժերը պետք է ստանան հնարավորություն՝ պատրաստվելու նոր ընտրություններին»:

Այն հապճեպությունը, որ տեսնում ենք, պայմանավորված է մեկ հանգամանքով` այսօր գործադիր իշխանություն ունեցող ուժը համարում է, որ քաղաքական առումով նպաստավոր պայմաններ են իր համար ընտրություններն անցկացնելու եւ գնում է մի քայլի, որն իրականում մեծ վնաս է հասցնում ժողովրդավարությանը»,- շեշտեց նա:

Նա չհստակեցրեց` արդյո՞ք ՀՀԿ-ն կողմ կքվեարկի այս փոփոխություններին, թե՞ ոչ: «Մենք դեռ կքննարկենք այդ հարցը: Ես այսօր մի կարծիք ձեւավորեցի. համոզմունք ունեի, որ կառավարությունն այս հապճեպությամբ բերում է, որպեսզի այն չանցնի, եւ որպեսզի այդ չանցնելը դարձնի քաղաքական հերթական հիստերիայի եւ քարոզչության մի առարկա: Ես այսօր ամրապնդեցի իմ կարծիքը, որովհետեւ Միրզոյանը մի քանի անգամ ասաց` ըհը շատ լավ փաստեր կան չընդունելու համար: Այսինքն՝ կառավարությունն այս նախագիծը բերում է, որ ասի՝ դե ես բերեցի, խորհրդարանը չընդունեց»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ ՀՀԿ-ում դեռ չի քննարկվել՝ արդյո՞ք ընտրություններին մասնակցելու են, թե՞ ոչ: Նա միաժամանակ նշեց, որ իր կարծիքով՝ ճիշտ չի լինի, եթե իշխանությունից հետո քաղաքական դաշտից հեռանան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3692 դիտում

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը