Երևան
12 °C
«Հայասի գրուպ» ընկերության կոնյակի և գինու գործարանը օգտագործում է խմելու (քլորացված) ջուր՝ արտադրական նպատակներով, սակայն «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ չեն և պայմանագիր չունեն, այսինքն՝ «փաստացի խմելու ջուր չեն օգտագործում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունը։
Նշենք, որ այս ընկերությունը կապվում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ։
«2018թ. օգոստոսի 8-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրման հարցով, ինչի կապակցությամբ 2018թ. հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ, անցկացնում է մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ նաև սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշված մոնիթորինգի շրջանակում «Վեոլիա ջուր» ընկերությունից վերցվել են կասկածելի, անտրամաբանական քիչ սպառում կամ ընդհանրապես զրոյական ծախս ներկայացնող կազմակերպությունների բազիսային տվյալները:
Նախատեսվել է դիտարկել շուրջ 2700 բաժանորդների ջրաչափական հանգույցները, որից 1500-ը՝ Երևանում: Ըստ նախնական տվյալների, մայրաքաղաքում արդեն իսկ հայտնաբերվել են 100-ից ավելի տարաբնույթ՝ ենթադրյալ խախտումներ, որոնք պետք է քննարկվեն և դիտարկվեն «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ: Դիտարկումները դեռևս շարունակվում են ՀՀ մարզերում, որոնց արդյունքները կամփոփվեն հոկտեմբեր ամսվա ավարտին:
Նշված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են նաև ընկերություններ, որոնք օգտագործում են խմելու (քլորացված) ջուր՝ արտադրական նպատակներով, սակայն «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ չեն և պայմանագիր չունեն, այսինքն՝ «փաստացի խմելու ջուր չեն օգտագործում»:
Նշվածի ապացույց է Արագածոտնի մարզի գ. Ոսկեվազում դեռևս 2014թ. հիմնադրված և մինչ օրս գործող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն՝ կոնյակի և գինու գործարանը: Հատկանշական է, որ «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը կառուցվել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին վարձակալությամբ հանձնված 4 ջրագծերի վրա (որոնցից ամենամեծը «Ղազարավանի» 500մմ-անոց՝ ք. Էջմիածինը սնող ջրատարն է), ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծել ընկերության կողմից խմելու ջրի ապօրինի օգտագործման համար: Եվ սա այն պարագայում, երբ նման արտադրական հողհատկացումը տվյալ տարածքում ընդհանրապես անթույլատրելի էր:
Բազմիցս՝ 2017թ. և 2018թ., ինչպես «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի, այնպես էլ Ջրային կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից փորձեր են արվել «Հայասի գրուպ» ընկերությանը բերել օրինական դաշտ և դարձնել խմելու ջրի բաժանորդ, սակայն վերջինս մերժել է իրենց կողմից խմելու (քլորացված) ջրի սպառման փաստը և արգելել նշված բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը գործարանի տարածք։
Այն, որ «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը իր տարածքում ունի խմելու (քլորացված) ջրի աղբյուր, փաստվել է մի քանի անգամ՝ տարբեր պատրվակներով գործարանի աշխատակիցներից ծորակից խմելու ջուր խնդրելով. նույն պահին հատուկ նյութի օգնությամբ բաժակում հայտնաբերվել է քլոր, ինչով փաստվել է, որ գործարանի ծորակներով հոսում է քլորացված խմելու ջուր:
Այսպիսով, երկամյա դիտարկումներից համոզված ենք, որ Ոսկեվազում գործող «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը, ունենալով արտադրական մեծ հզորություն, ապօրինի խմելու ջուր է օգտագործում: Այսօր ևս, հերթական անգամ երեք կառույցների ներկայացուցիչները փորձել են մտնել ձեռնարկության տարածք՝ ջրագծերն ուսումնասիրելու նպատակով, սակայն պահակային ծառայությունը նրանց դուրս է հրավիրել՝ փակելով դռները, որևէ մեկը ղեկավար անձնակազմից այդպես էլ կապ չի հաստատել այցելուների հետ: Տեղում, հենց պահակակետում դրական արդյունքով կրկնվել է ծորակի ջրում քլորի առկայության ստուգման փորձը:
Դիտարկումները շարունակվում են նաև մյուս մարզերում, որոնց արդյունքները պարբերաբար կներկայացվեն հանրությանը»,– ասվում է կոմիտեի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, «Հայասի գրուպ» ընկերության կոնյակի և գինու գործարանի անունը կապվում է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդսարյանի հետ, իսկ 2015-ին այս նույն ընկերության անվան շուրջ սկանդալ հասունցավ, երբ պարզվեց, որ շոտլանդական վիսկիի անվան տակ սպառողներին նրանք անհասկանալի խառնուրդ էին առաջարկել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT