Երևան
12 °C
Հոկտեմբերի 18-ին մեկնարկեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում փառատոնը 9 համերգային երեկոների միջոցով կներկայացնի 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը՝ մանկական դաշնամուրային գործերից մինչեւ մեծածավալ երաժշտական կտավները։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցնում է խորհրդանշական հոբելյանի ներքո. այս տարի նշվում է Խաչատրյանի 115-ամյակը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ փառատոնի ընթացքում հնչելու են ոչ միայն Խաչատրյանի հայտնի ու սիրված գործերը, այլեւ այն ստեղծագործությունները, որոնք հազվադեպ են կատարվում։ Մաեստրո Սմբատյանի տեղեկացմամբ՝ Հայաստան են ժամանելու աշխարհահռչակ մենակատարներ, որոնք կատարելու են հենց Խաչատրյանի ստեղծագործությունները։ «Արամ Խաչատրյանը մեր մեծագույն հերոսներից է, եւ նվագախմբի ու ինձ համար մեծագույն պատիվ ու պատասխանատվություն է ներկայացնել մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնը»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։
Փառատոնը մեկնարկեց «Խաչատրյանը եւ ջազը» համերգային նախագծով, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբերը ներկայացրին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։ Երեկոյի ընթացքում հնչեցին Վարդագույն աղջիկները պարը «Գայանե» բալետից, Խորհրդային Հայաստանի հիմնը, Օրորոցայինը «Գայանե» բալետից, Էգինայի վարիացիան եւ խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Անդատինոն, Սպարտակի եւ Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Լեզգինկան, Սուսերով պարը եւ այլ ստեղծագործություններ։ Ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը եւ Անդրանիկ Բերբերյանը։ Դիրիժորական վահանակի առջեւ էին Սերգեյ Սմբատյանը եւ Արմեն Հյուսնունցը։
Առաջին հայացքից անհնար է թվում միմյանց մոտեցնել 20-րդ դարի դասական երաժշտության հսկայի ստեղծագործությունները եւ ջազային արվեստը։ Սակայն նախագիծն ապացուցեց, որ հաջողված է, ինչի վկայությունը լեփ-լեցուն դահլիճներն են, հանդիսատեսի ջերմ ընդունելությունը։
Երաժիշտները, որոնք ներգրավված են «Խաչատրյանը եւ ջազը» նախագծում, ընդգծում են, որ Խաչատրյանի երաժշտության մեջ ազատ ստեղծագործելու տարրեր կան։
Դաշնակահար Վահագն Հայրապետյանը, որ ի թիվս այլ գործերի կատարել է Խորհրդային Հայաստանի հիմնի ջազային մշակումը, նշում է, որ վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի Արամ Խաչատրյանի հեղինակած Խորհրդային Հայաստանի հիմնը վերականգնվի եւ դառնա Հայաստանի Հանրապետության օրհներգ։
Արմեն Հյուսնունցը երեկոյի ընթացքում հանդես էր գալիս ոչ միայն որպես դիրիժոր, այլեւ որպես մենակատար, նա նաեւ կատարել է «Գայանե» բալետից Օրորոցայինի ջազային մշակումը։ Արմեն Հյուսնունցը նշում է, որ գաղափարը շատ գայթակղիչ է ու հաջողված։ Արմեն Հյուսնունցը նշեց, որ Խաչատրյանի երաժշտությունը բխում է ազգային ակունքներից, իսկ ազգային ակունքներից եկող ցանկացած մեղեդի շատ ավելի մոտ է ջազային ինտերպրիտացիայի, ջազային մոդիֆիկացիայի, այդ իսկ պատճառով Խաչատրյանը շատ հարուստ պոտենցիալ է տալիս՝ իր ստեղծագործությունները ջազային մշակումներով ներկայացնելու համար։
Նշենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT