«Ազնավուր» կենտրոնը կվերակառուցե՞ն. ինչու չի մեկնաբանում նախագծի հեղինակ՝ Նարեկ Սարգսյանը

Օրեր առաջ ՀՀ վաստակավոր ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանը, Հովհաննես Մութաֆյանն ու Լեւոն Վարդանյանը բաց նամակով դիմել էին Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին եւ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին՝ պահանջելով հարգել պրոֆեսիոնալ էթիկայի եւ հեղինակային իրավունքի նորմերը եւ թույլ չտալ խեղաթյուրել Հայաստանում կառույցների ճարտարապետական դիմագիծը։

Ճարտարապետների մոտ բողոքի ալիք էր բարձրացրել Երեւանի «Ազնավուր կեցավայր»-ի «վերակառուցման» նոր նախագծի մասին լուրը: «Ազնավուր» կենտրոնի նախագիծը նախորդ շաբաթ ներկայացվեց հանրությանը հատուկ միջոցառման ժամանակ, Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների մասնակցությամբ: Այդ փոփոխությունները, սակայն մինչ այդ Հայաստանի որևէ իրավասու ատյանում չեն քննարկվել:

Նշված միջոցառմանը հրաժարվել էր մասնակցել «Ազնավուր կեցավայր»-ի նախագծի հեղինակ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որն ինչպես պարզվում է, որպես հեղինակ իր համաձայնությունը չի տվել կառույցի նման վերաձեւումների համար: Նարեկ Սարգսյանը հրաժարվեց ՀԺ-ին որեւէ մեկնաբանություն տալ, սակայն նրա օգնականը մեզ հայտնեց, որ միջոցառմանը չմասնակցելն արդեն իսկ վկայում է որոշակի վերաբերմունքի մասին:

«Ազնավուր կեցավայր»-ի բացումը տեղի է ունեցել 2011 թվականին, որին մասնակցում էր նաեւ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Կասկադի հարեւանությամբ հինգ հատվածներից բաղկացած շենքը նաեւ թանգարան է: Թանգարանի ցուցանմուշներից են Ազնավուրի ձայնասկավառակները, գրքերը, պարգեւները եւ պաստառները։

Նշենք, որ Ազնավուրի կեցավայրի նոր փոփոխությունների նախագծի հեղինակ է ներկայացել ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանը: Քաղաքաշինական կոմիտեի մամուլի քարտուղար Հասմիկ Բադալյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ֆրանսահայ Արիս Ադամյանի նախագծմամբ «Ազնավուր կեցավայր»-ի վերակառուցման ծրագիրը պաշտոնապես չի ներկայացվել քաղաքաշինության կոմիտե, այդ իսկ պատճառով այն կյանքի կոչելու նպատակահարմարության մասին խոսելը կամ որեւէ գնահատական տալն այս պահին տեղին չէ: Քաղաքաշինության կոմիտեից նաեւ տեղեկացրեցին, որ ցանկացած միջամտություն՝ կապված շենքի ճարտարապետական փոփոխության հետ, առանց հեղինակի համաձայնության անընդունելի է:

Ավելի ուշ՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ բաց նամակից հետո իրենց են զանգահարել Ճարտարապետների միությունից եւ քննարկում է լինելու, սակայն այլ գերատեսչություններից ոչ մի արձագանք չի եղել: Մեր հարցին, թե տեղյակ է արդյո՞ք՝ ինչ փոփոխություններ են ցանկանում կատարել «Ազնավուր կեցավայր»-ում, վերջինս ասաց, որ տեղյակ չէ: Հավելեց, որ նոր նախագծի հեղինակ ճարտարապետ Արիս Ադամյանի գործերին եւս ծանոթ չէ, սակայն այս պարագայում դա էական չի համարում, քանի որ մեկ կարեւոր խնդիր կա, այն է՝ հեղինակային իրավունքի խախտում:

«Խիստ զայրացած եմ: Հեղինակային իրավունքի խնդիրը մեզ մոտ բաց է թողնված, ես էլ մի քանի «օբյեկտներ» ունեմ, որտեղ պարբերաբար ինչ-որ մարդիկ են հայտնվում եւ ասում, որ հեղինակներն իրենք են: Բազմիցս դիմել եմ տարբեր տեղեր: Նույնն այս պարագայում է, մենք բոլորս գիտենք, որ Ազնավուր կեցավայրի հեղինակը Նարեկ Սարգսյանն է եւ մեկ էլ ի հայտ է գալիս մեկը, որի մասին ո՛չ լսել ենք եւ ո՛չ էլ ուզում ենք լսել»,- ասաց Մութաֆյանը:

Ճարտարապետի խոսքով՝ նախքան բաց նամակի հրապարակումը զրույց է ունեցել Նարեկ Սարգսյանի հետ. «Նարեկը սկզբում առարկում էր, բայց ես պահանջեցի, որ այդ նամակը գրվի: Եվ ձեզ ասեմ, որ Նարեկն այդ տեսանկյունից շատ համեստ է, հիմա էլ՝ չեզոք է մնում»: Հովհաննես Մութաֆյանի բնորոշմամբ՝ բոլոր արվեստագետների համար հեղինակային իրավունքը հիվանդագին հարց է: Նա համոզված է, որ այս դեպքում Նարեկ Սարգսյանը բացառություն լինել չի կարող:

Ճարտարապետը նկատեց եւս մի խնդրահարույց հարց՝ ինչ իրավունքով է Արիս Ադամյանը փոփոխություններ անում կառույցում կամ ում կողմից է արտոնություն ստացել: «Եվ ինչո՞ւ է նա մտածում, որ այդքան հեշտությամբ կարող է դառնալ այդ շենքի հեղինակ: Ես սա ոտնձգություն եմ համարում, եթե որեւէ ճարտարապետ ինչ-որ մեկի գործի վրա որոշակի փոփոխություն է ուզում անել, նա պարտավոր է նախապես հեղինակի հետ քննարկել եւ թույլտվություն վերցնել: Ենթադրենք, Նժդեհի քանդակը՝ քիթը փոխեն, կամ գլխարկ ավելացնեն, դա նույն բանն է, ինչ՝ ինչ-որ շինության հետ փոփոխություն կատարելը»,-ասաց Մութաֆյանը:

Հ.Գ. Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ փոփոխություններ են ցանկանում իրականացնել «Ազնավուր կեցավայր»-ում: «Ազնավուր հիմնադրամ»-ից տեղեկանում ենք, որ ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանի նախագծով նախատեսվում է վերանորոգել Շառլ Ազնավուրի թանգարանը՝ վերածելով այն ինտերակտիվ եւ տեխնիկական լուծումներով հագեցած թանգարանի, որը կպատմի Շառլ Ազնավուրի կյանքի, գործունեության եւ կարիերայի մասին: Վերանորոգումից հետո այն ծառայելու է նաեւ որպես կրթական եւ մշակութային կենտրոն՝ կենտրոնանալով երեք ոլորտների՝ կինոարվեստի, երաժշտության եւ ֆրանսերենի վրա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4961 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը