Եթե ամբողջությամբ արգելվեց, միեւնույն է, խաղացողը խաղալու է. Հակոբյանը` բուքմեյքերական կետերի դադարեցման նախագծի մասին

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մի քանի ամիս առաջ ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարել էր, որ հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի օրենքով արգելվի ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը (ե՛ւ ինտերնետ ե՛ւ գրասենյակային տարբերակները, թե՛ տեղական, թե՛ միջազգային), իսկ ապօրինի գործունեության կազմակերպումը դիտվի որպես ծանր քրեական հանցագործություն։ Ֆարմանյանի կարծիքով՝ օրենքով արգելելուց բացի, ցանկացած լուծում կամ կարգավորում ինքնախաբեություն է։

Հոկտեմբերի 2-ին ԱԺ հայտարարությունների ժամին Ֆարմանյանը նշեց, որ երբ ինքը ֆեյսբուքյան իր էջով նման գրառում էր կատարել «դրան զուգահեռ հետաքրքիր զուգադիպությամբ շրջանառության մեջ դրվեց «նույն նպատակին ուղղված» մեկ այլ օրենքի նախագիծ, որով, խոշոր հաշվով, գործունեությունը կարգավորելու, սահմանափակելու անվան տակ նպատակ է դրվում հանրության ուշադրությունը շեղել այս չափազանց կարեւոր խնդրից եւ մոլորության մեջ դնել հասարակությանը», - հայտարարել էր Ֆարմանյանը: Խոսքը, ըստ էության, վերաբերում է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած նախագծին, որով Հակոբյանը առաջարկում է բուքմեյքերական ընկերությունների արտաքին գովազդը վերացնել, իսկ հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդի վրա ժամային սահմանափակում դնել:

ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի եւ Միհրան Հակոբյանի օրենսդրական նախաձեռնությանը։

Նախագիծը կառավարությանը ներկայացրած ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ դրանով նախատեսվում է արգելել վիճակախաղերն ու ինտերնետային խաղերը։ Ջանջուղազյանն ասաց, որ տեղյակ է ոլորտի մտահոգությունների մասին, բայց համարում է, որ այդպիսի խաղերի արգելումը կհանգեցնի կոռուպցիոն սխեմաների ստեղծման ու չի կարգավորի խնդիրը։ Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ կան այլ հնարավորություններ, որոնք թույլ են տալիս ավելի նուրբ կարգավորումներով կարգի բերել ոլորտը։

«Եթե անգամ ամբողջությամբ արգելվեց, միեւնույն է, խաղացողը խաղալու է»,- այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

- Պարոն Հակոբյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նախագիծ էր ներկայացրել կառավարություն, որով առաջարկում է դադարեցնել Հայաստանի տարածքում բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախագծին, որպես պատգամավոր, որը նույնպես հանդես է եկել այդ ընկերությունների հետ կապված օրենսդրական նախաձեռնությամբ:

- Իմ նախաձեռնությունը վերաբերում էր բացառապես բուքմեյքերների եւ օնլայն կազինոների գովազդին: Իրականում տարբեր քննարկումների եւ տարբեր շփումների արդյունքում հասկացել եմ, որ Սամվել Ֆարմանյանի առաջարկը մեծ վտանգ է պարունակում: Որովհետեւ, եթե մարդիկ, այնուամենայնիվ, խաղում են, ապա նրանք գնալու են եւ սեւ շուկայում են այդ խաղադրույքները դնելու, խաղալու, իսկ դա իրենից ենթադրում է, որ նախ մենք չենք ձերբազատվում դրանից, խաղացողը միեւնույն է, շարունակելու է խաղալ, բայց արդեն անվերահսկելի է լինելու, արդեն հանցագործություններն են շատանալու: Կարծում եմ՝ պետք է կամ կետերը քչացնել, կամ գովազդը արգելելով՝ փորձել պակասեցնել խաղացողների թիվը, որպեսզի մարդիկ գովազդի միջոցով չշահագրգռվեն: Տարբեր մասնագետներ կարծիք են հայտնում նաեւ, որ օնլայն բուքմեյքերները հնարավոր չի լինի փակել:

Այսինքն, եթե անգամ  հայաստանյան բուքմեյքերական կետերը փակվեցին, միեւնույն է, մարդիկ դրսի բուքմեյքերների կայքն են մտնելու եւ իրենց խաղադրույքները կատարելու են:

- Երկրներ կան, որտեղ համացանցի միջոցով խաղադրույք կատարելը նույնպես արգելված է, հնարավոր չէ՞ Հայաստանում էլ այդպես անել:

- Դա մասնագետները կարող են ասել, թե ինչքանով է հնարավոր, ինչքան ռեսուրս է պահանջում, ինչքանով է դա ապահով, արդյո՞ք այնուամենայնիվ խաղացողները չեն գտնի ինչ-որ ճանապարհ, որ կարողանան մուտք գործել այդ կայքեր: Բայց նորից եմ ասում, եթե անգամ ամբողջությամբ արգելվեց, միեւնույն է, խաղացողը խաղալու է: Թեկուզ իրար մեջ են խաղալու երկու հոգի, մեկը մյուսին պարտք է մնալու, մոտը կանխիկ չի ունենալու, որ կարողանա տալ: Խաղացողը կգտնի ճանապարհ, թե ոնց իր հետաքրքրությունը բավարարի:

- Նույն բուքմեյքերական ընկերություններում կան խաղեր, խաղային ապարատներ, որոնք գործում են խաղատներում: Գիտենք, որ խաղատները քաղաքից դուրս են հանել: Ստացվում է, որ մի կողմից խաղատները քաղաքից դուրս են հանում, մյուս կողմից բուքմեյքերական ընկերությունները նման ապարատներ են տեղադրում, որը նույնպես խախտուն է: Դրանք վերացնելու տարբերակներ դիտարկե՞լ եք:

- Դա, իհարկե, մեծ խնդիր է: Մեր խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հերթական նախագծով է հանդես եկել, որ Երեւան քաղաքի բնակելի վայրերից բոլոր բուքմեյքերական ապարատները պետք է դուրս գան: Այսինքն, ինչպես կազինոները, այդպես էլ բուքմեյքերական կետերը պետք է քաղաքից դուրս լինեն: Եւ դրա շարժառիթներից մեկն էլ եղել է այն, որ մարդիկ բուքմեյքերական կետերում ոչ միայն խաղադրույքներ են կատարում, այլ նաեւ այդ կետերում գործում է այդ համակարգչային կազինո ասվածը:

ՀԺ-ն Հայաստանի խոշոր 1000 հարկատուների ցանկից առանձնացրել է ցանկում առկա բուքմեյքերական ընկերություններին՝ նշելով նրանց վճարած հարկերի չափը 2018 թվականի առաջին կիսամյակին` հունվարից-հուլիս:

«Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը նշված ժամանակահատվածում վճարել է 313 մլն 10 հազար դրամի չափով հարկ եւ 1000 խոշոր հարկատուների ցանկում գտնվում է 245-րդ տեղում: «Դիջիգեյմ» ընկերությունը, որը հանրությանը ավելի հայտնի է, որպես «Տոտո» ընկերություն, վերոնշյալ ցուցակում զբաղեցնում է 255-րդ տեղը: Նրանք 2018 թվականի առաջին կիսամյակում վճարել են 303 մլն 537 հազար դրամ հարկ: «Գուդվին-բետ» բուքմեյքերական ընկերությունը գտնվում է 465-րդ տեղում եւ նշված ժամանակահատվածում վճարել է 143 մլն 749 հազար դրամ հարկ: «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերությունը ցանկում զբաղեցնում է 639-րդ տեղը: Նշված ժամանակահատվածում նրանք վճարել են 101 մլն 426 հազար դրամի չափով հարկ: Նշված ցանկից բացակայում է «Աջարաբեթ» ընկերությունը, որը չի հանդիսանում խոշոր հարկատու:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5111 դիտում

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ