Երևան
12 °C
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթի ընդունումն ԱԺ-ի կողմից առկախված վիճակում է: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց, որ հոկտեմբերի 29-ին գումարվող արտահերթ նիստի ժամանակ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու այս փոփոխություններին: Նա միաժամանակ նշեց, որ մյուս խմբակցությունների եւ ՀՀԿ-ն լքած պատգամավորների կողմ քվեն լիովին բավարար է այդ փաթեթն ընդունելու համար: Նշենք, որ ԸՕ-ի փաթեթը համարվում է սահմանադրական օրենք եւ անհրաժեշտ է նվազագույնը 63 պատգամավորի կողմ քվե:
«Հանրապետական խմբակցությունն իր դիրքորոշումը օրեր առաջ հայտարարել է եւ չեմ կարծում, որ կփոխի: Այն հստակ է եւ չեմ կարծում, որ հիմա կառավարությունը կարիք ունի ՀՀԿ-ի կողմ քվեների, քանի որ կառավարությունն արդեն ունի 63-ից ավելի իրեն սատարող պատգամավորների: Նրանք թուղթ ու գրիչով, ինչպես Պեպոն կասեր՝ բարաթով, հավաստիացրել են, որ պաշտպանում են Փաշինյանին: Ովքեր պաշտպանում են, թող գան ու քվեարկեն: Մեր հայտարարությունը եւ քվեարկությունը պայմանավորված չի լինելու՝ վնասել կառավարությանը: Մեր քայլը ինադու Փաշինյանի կամ կառավարության չէ, սա բացառապես քաղաքական որոշում է:
Մենք ժամանակին ընդունել ենք հարգելի պարոն Փաշինյանի քվեարկությունների քաղաքական լինելը, ակնկալում ենք, որ վարչապետն ըմբռնումով կվերաբերվի մեր քվեարկությանը եւ իրեն չսատարելու մեր որոշմանը, որովհետեւ մենք հստակ գրել ենք պատճառները՝ մեր հայտարարության մեջ»,- ասաց Շարմազանովը:
Անկախ ընտրակարգից Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն պետք է մասնակցի, որովհետեւ ունի ասելիք եւ անելիք: Ակնկալում եմ, որ ՀՀԿ-ն ի վերջո ճիշտ որոշում կկայացնի: Մասնակցության հարցը քննարկման փուլում է, որոշում չկա»,- ասաց նա եւ ընդգծեց, որ նոր իշխանությանը միայն ՀՀԿ-ն կարող է լինել իրական ընդդիմություն:
«Միակ քաղաքական ուժը, որը գաղափարական առումով քննադատում է վարչապետին, դա ՀՀԿ-ն է: Կան քաղաքական ուժեր, որոնք 1-2 օրով դարձան քննադատողներ, հետո էլի ստորագրեցին հուշագիր, ճանաչեցին հեղափոխության հաղթանակը, հավաստիացումներ տվեցին: Ես կարծում եմ, որ ազնիվ է այն քաղաքական ուժը, որ ազնիվ քննադատում է, որովհետեւ այդ քննադատության նպատակը ոչ թե ռեւանշն ու սաբոտաժն է, ինչպես վարչապետն է ասում, այլ՝ մենք պետք է ունենանք այլընտրանքային կարծիք»:
Մի քանի օր առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կառավարությանը հորդորեց չկրկնել ՀՀԿ-ի սխալները։ Ըստ նրա՝ ժամանակին ՀՀԿ-ականները ստիպված անում էին հայտարարություններ՝ հոգու խորքում համաձայն չլինելով դրանց հետ. «ՀՀԿ-ի իշխանության տապալման պատճառներից մեկն այն էր, որ երբեմն մենք մեզ կեղծում էինք, ասում էինք բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք: Իմ որոշ գործընկերներ բաներ են ասում, ովքեր, վստահ եմ, այդպես չեն մտածում: Գուցե մեզ են նմանակում, բայց շատ արագ սովորեցին մեր սխալները: Մի՛ կեղծեք ձեզ: Իշխանության տապալման մեր սխալներից մեկն էլ դա էր, որ մենք մեզ երբեմն կեղծում էինք, ասում էինք բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք», մասնավորապես, ասել էր նա:
ՀԺ-ի հարցին, թե ինչո՞ւ են ՀՀԿ-ականները տարիներ շարունակ հայտարարություններով հանդես եկել, որոնց իրենք եւս չեն հավատացել, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Աշոտյանի ասածները չի ցանկանում մեկնաբանել: Ի դեպ, Աշոտյանը ՀԺ-ի այս նույն հարցին ի պատասխան նշել էր. «Դուք, փսիխո վերլուծաբան չեք»:
Միաժամանակ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն, ինչպես ցանկացած քաղաքական ուժ, ունեցել է բացթողումներ, թերացումներ, առավելություններ «Ունեցել ենք մեծ ներդրում պետականաշինության մեջ: Եղել է ե՛ւ թերացումը, ե՛ւ աշխատանքը, բայց իմ համոզմամբ՝ դրականը եղել է ավելի շատ»:
Հոկտեմբերի 24-ին պատգամավորական մանդատից հրաժարվեց Ռուզաննա Մուրադյանը: Մամուլը գրեց այն մասին, որ պատճառը ԸՕ-ի նախագծին կողմ քվեարկելն էր՝ հոկտեմբերի 22-ին: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Հայաստանում չի եղել եւ որեւէ տեղեկություններ չունի այս իրադարձության վերաբերյալ:
ԱԺ փոխնախագահը չի բացառում, որ վարչապետի կողմից նշված կաշառակեր պատգամավորը կարող է ՀՀԿ-ից լինել: Մեր հարցին՝ բացառու՞մ է, որ այդ պատգամավորը ՀՀԿ-ից չէ, նա պատասխանեց. «Ես բացառում եմ, որ դա ես եմ: Մնացածը ոչ մի բան չեմ կարող ասել: Ես կարծում եմ, որ, եթե պարոն վարչապետը նման հայտարարություն է արել, ուրեմն իրավապահ մարմինները գոնե պատգամավորի անունը չտալով, պետք է հերքեն վարչապետի ասածը կամ հաստատեն: ՀՔԾ պետը հոկտեմբերի 25-ին երկու պատգամավորի անուն հերքեց (Միհրան Պողոսյան, Արամ Հարությունյան): Եթե կասկածյալ ու մեղադրյալ չկա, ապա ի՞նչ կարիք կար նման հայտարարություն անելու: Եթե արվել է՝ նման բարձր մակարդակով, ի վերջո կասկածյալ պետք է լինի»:
Անդրադառնալով «բարիկադների ապամոնտաժմանը» եւ իրենց իշխանության օրոք եւ այս իշխանության օրոք պաշտոններ ստացող անձանց, Շարմազանովը նշեց. «Ի՞նչ է նշանակում՝ մեր կադրերն են: Կա պետական ծառայություն, յուրաքանչյուրն ազատ է՝ ընդունել առաջարկները, եթե ինքը գտնում է, որ անելիք ունի, ուրեմն պետք է աշխատի: Ես որեւէ բան չեմ տեսնում, որ ինչու այս կամ այն պետական պաշտոնյան աշխատում է: Առաջին օրվանից էլ մարդիկ են աշխատում վարչապետի հետ, որոնք եղել են մեր թիմում, մասնավորապես, պաշտպանության եւ ֆինանսների նախարարները: Այնպես չէ, որ ես կառավարությունում չեմ, ուրեմն կառավարության թշնամին եմ»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT