Երևան
12 °C
Առաջիկա օրերին մենք կհայտարարենք ընտրություններին մեր մասնակցության մասին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Առաջիկա օրերին մենք համաժողով կունենանք և դրա մասին հայտարարություն կանենք, իսկ ցուցակի հնգյակը, քառյակը կամ տասնյակը մենք չենք քննարկել»,- ասաց նա։
«Հայկական ժամանակ»-ի հարցին, որ ՀՀԿ կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր 2 տարին մեկ պետք է տեղի ունենա ՀՀԿ հերթական համագումարը, ինչու՞ են այս տարի որոշել համաժողով անել, Բաղդասարյանն ասաց. «Լավ ուսումնասիրեք»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ նախընտրական ցուցակը գլխավորի կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Որևէ բան առայժմ չենք կարող ասել, որովհետև այդ հարցի քննարկումը կանենք առաջիկա օրերին»։ Բաղդասարյանը, սակայն վստահեցրեց, որ ցուցակը լինելու է քաղաքական։
«Մեր մասնակցության դեպքում ցուցակը պետք է լինի քաղաքական, միանշանակ, միայն այդքանը կարող եմ ասել, մեր ցուցակը պետք է լինի ընդդիմությանը հարիր ցուցակ»,-ասաց նա։
Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀԿ-ի նպատակն է՝ խորհրդարանական երկրին հարիր քաղաքական խորհրդարան ձևավորելը։ «Մեզ համար գերնպատակ չի եղել լինել իշխանություն կամ ընդդիմություն, քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն թե՛ ընդդիմություն, թե՛ իշխանություն լինելուն, ՀՀԿ-ն եղել է մեծամասնություն և պատրաստ է նաև լինել փոքրամասնություն։ Մենք մտնում ենք ԱԺ՝ մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ընտրվելու դեպքում ՀՀԿ-ն լինելու է արմատական և կառուցողական ընդդիմություն, որը դրականը նկատելու է։
Դիտարկմանը, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով «Լույս» դաշինքի մասին ասել էր, որ վերջինս կլինի գրպանային ընդդիմություն, արդյո՞ք ՀՀԿ-ն ունեցել է գրպանային ընդդիմություն, Բաղդասարյանն արձագանքեց. «Կարող է իրենք ենք ձգտել, որ դառնան նման ընդդիմություն, բայց ընդունվե՞լ են, թե՞ ոչ, այդ մասին չեմ կարող բարձրաձայնել»։
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ առաջիկայում խոշոր կաշառքի գործով պատգամավոր է կալանավորվելու, Բաղդասարյանը, պատասխանելով ՀԺ-ի հարցին, ասաց. «Եթե վարչապետը նման հայտարարություն է անում, ուրեմն նա պետք է բոլոր անունները տար։ Ինձ թվում է՝ դա նախաքննական գաղտնիք է, և որևէ մեկը իրավունք չուներ նման հայտարարություն անելու, քանի որ նախաքննության պրոցես է գնում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։
«Հայկական ժամանակ»-ի մյուս հարցին՝ բացառո՞ւմ է, որ վերոնշյալ պատգամավորը ՀՀԿ-ից լինի, Բաղդասարյանն արձագանքեց. «Ես չեմ կարող եզրակացություններ անել և որևէ անուններ տալ։ Առաջին անգամ էի լսում վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը։ Մենք կրոսֆորդ չենք լուծում, հանելուկներով չենք զբաղվում և դնենք քննարկենք, թե ով կարող լինել, ով՝ չէ։ Մարդկանց ճակատագրերի հետ կապված ես նման ենթադրություններ չեմ անում»։
ՀԺ-ի լրագրողի դիտարկմանը, որ անկախ նրանից՝ դա կլինի ԵԼՔ-ի, թե ՀՀԿ-ի պատգամավոր, մի բան հստակ է, որ կոռուպցիոն սկանդալը տեղի է ունեցել ՀՀԿ-ի իշխանության օրոք եւ հարցին՝ ինչո՞ւ է իրենց իշխանությունը նման բան հանդուրժել, Բաղդասարյանն ասաց. «Դու անհամբեր մի սպասի, թե ով է կալանավորվելու: Սպասի, թե ով է ազատ արձակվելու»:
Բաղդասարյանը կրկին վերահաստատեց ՀՀԿ-ի դիրքորոշումը, որ դեմ են թե՛ դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՛ ԸՕ-ի փոփոխություններին, սակայն ընդգծեց, որ վարչապետի երկրորդ փուլով ընտրության ժամանակ թեկնածու չեն առաջադրելու։ «Բայց դա արդեն իսկ կայացած փաստ է, և մենք մեր մոտեցումների մասին լրացուցիչ կհայտարարենք»,- ասաց Բաղդասարյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT