Երևան
12 °C
Մովսես Խորենացի փողոցի 213 շենքը, նախկինում՝ «Երեւան N9 արհեստագործական պետական ուսումնարան», արդեն 30 տարի է՝ Սումգայիթյան ջարդերից մազապուրծ եղած փախստականների ժամանակավոր տանիքն է: Թիվ 213 շենքում այսօր մոտ 28 ընտանիք է ապրում: Բաքվից եկած այս ընտանիքներն ուսումնարանի շենք տեղափոխվելու օրվանից միասին են հաղթահարում կենցաղային բոլոր անհարմարություններն ու դժվարությունները:
«Մեզ ամեն տարի խոստանում են, որ այս տարի տուն կստանաք, եկող տարի կստանաք, բայց ոչինչ մինչ օրս չի փոխվել, միայն մի բան է փոխվել, որ մեր կացարանին գրեթե կից, ուսումնարանի շենքի հետնամասում գտնվող Վենեցիա հյուրանոցի տերերի համար հանկարծակի մեր տարածքն արժեքավոր է դարձել: Նրանք ուզում են քանդել այս հսկայական շենքը, որի դիմաց մեզ առաջարկում են մեր վատ կացարաններից ավելի վատ պայմաններ»,- պատմեցին 213 շենքի բնակիչները:
Բնակիչները նշեցին, որ իրենց կացարանների փոխարեն երեք հարկանի փոքր վթարային շենք են առաջարկում, որն առավել անհարմար է իրենց ներկայիս բնակավայրերից:
Դեռեւս 2016 թվականին է որոշում կայացվել՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչությանը ՀՀ սեփականություն հանդիսացող «Երեւան N9 արհեստագործական պետական ուսումնարան»-ն անհատույց փոխանակել Վարդաշեն 3-րդ փողոց 3/1 հասցեում գտնվող 991,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք շինությունների հետ:
«2016 թվականից այս շենքը դարձել է հյուրանոցի սեփականություն, իրենք մեզ վրա ուլտիմատում են դրել, ասում են, որ Վարդաշենի շենքը պատրաստ է, եւ մի ամսից ժողովուրդը պետք է տեղափոխվի այդտեղ: Պետգույքի նախկին աշխատողների հետ է եղել պայմանավորվածությունը, այս նորերն անգամ տեղյակ չէին, թե խոսքն ինչի մասին է: Ամեն մեկիս այնտեղ մի փոքր սենյակ ու կիսապատրաստ խոհանոցի տարածք է հատկացվելու, որ ապրողն ինքը իր պայմանները ստեղծի, բայց նույն բանն այնտեղ է լինելու: Ոչինչ չի փոխվելու, միայն լավ ապրելու մեր հույսն են վերջնականապես կորցնելու»,- ՀԺ-ի հետ զրույցում բողոքեցին բնակիչները:
Նրանց խոսքով՝ Վարդաշեն 3/1 հասցեում գտնվող շենքը, որ ուզում են իրենց տրամադրել՝ բացի անհարմարություններից նաեւ վթարային է: Այսօր բնակիչները հույսով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ սպասում, որ նոր կառավարությունն իրենց համար նվազագույն պայմաններով նոր կացարաններ կտրամադրի եւ 30 տարի անց կկարողանան լիարժեք շնչել ու ապրել:
«Մենք ոչխարի նմա՞ն ենք, մենք մա՞րդ չենք: Մենք հայ ենք, ի վերջո իրավունք ունե՞նք Հայաստանում նորմալ մարդկային պայմաններում ապրելու: Մենք հին ռեժիմի ստրուկներ ենք, որոնց միայն օգտագործել են՝ օգտվելով իրենց անելանելի վիճակից: Երանի մի հարյուր հատ Նիկոլ Փաշինյան լիներ, մեր ազգը գոնե կշնչեր»,- ասացին բաքվեցի հայերը:

Մարդկային խեղված ճակատագրեր շքեղության եւ թշվառության արանքում:
Ավերակ շինության 2,5 հարկի դռներն ամուր կողպված են, իսկ առաջին հարկի անկյունային հատվածը՝ Էրեբունի եւ Նուբարաշենի զբաղվածության տարածքային կենտրոնի բարեկարգ գրասենյակն է:
Տարիների ընթացքում շատերը, չդիմանալով անմարդկային պայմաններին, հեռացել են՝ օտար ափերում նոր տանիք գտնելու հույսով: Շատերն էլ արդեն մահացել են: 28 փախստական ընտանիքները այսօր զբաղեցնում են շենքի 1,5 հարկի փոքրիկ սենյակները:
Խորենացի 213 շենքի բնակիչների համար թիվ մեկ խնդիր է ուշ ժամերին տաքսի ծառայություններից օգտվելը, մասնավորապես՝ մեքենայով շենքի տարածք մտնելը, որը Վենեցիա հյուրանոցի հսկիչ ծառայության կողմից արգելված է: Գերխնդիր է երեխաներին բակ հանելն ու խաղալու տեղ գտնելը. «Երեխաները բակ չունեն, ուսումնարանի բակն է, այդտեղ էլ մի չոբանի շուն են նստեցրել, որն առավոտից գիշեր հաչում է, երեխաներին սարսափեցնում»:
Փոխարենը, փոքրիկները կամա թե ակամա, պարբերաբար ականատեսն են լինում հյուրանոցի բաց պատուհաններից բազմաթիվ անվայել տեսարանների: Խորենացի 213 շենքը Վենեցիա հյուրանոցից մի նեղ հատվածով է բաժանվում եւ երկու շենքերի պատուհանները դեմ դիմաց են:
«Տարբեր մարդիկ են գալիս, երեխաները ինչի ասես, որ ականատես չեն լինում պատուհաններից, օրը ցերեկով, ոչ վարագույր են փակում, ոչ բան՝ աշխարհի ամենալկտի բանն են անում, ի՞նչ անենք, ո՞ւր գնանք: Իրենք թիկունք ունեն, հարստություն ունեն, մենք ով ենք, որ բողոքենք, եթե համարձակվենք մի բան ասել, տուժվելու են մեր երեխաները, ինչը բազմիցս եղել է»,- բողոքեցին բնակիչները:
Նաեւ հայտնեցին, որ բազմաթիվ են դեպքերը, երբ իրենց տղաներին ու ամուսիններին կանչել, ծեծի են ենթարկել, սպառնացել, որ ոչինչ չասեն ու չբարձրաձայնեն:
Մինչ կորոշվի Վարդաշենի 3-րդ փողոց տեղափոխվելու հարցը՝ հին խրճիթներում շարունակվում է պայքարը կենցաղային խնդիրների ու հակահիգիենիկ մթնոլորտի դեմ:
Նախկին ուսումնարանի երկար ու նեղ միջանցքի երկու կողմերում, դեմ դիմաց, մեկական, կամ մեկը երկուսի վերափոխած սենյակներն են, որոնցից ամեն մեկում 4-ից 6 անձ է բնակվում: Այստեղ ընդհանուր է խոհանոցը, զուգարանն ու լոգարանը: Ժամանակի ընթացքում, երբ խոհանոցը փլվել ու ոչ պիտանի է դարձել, սկսել են օգտվել միայն կոյուղուց եւ երբեմն էլ «մաքուր» ջուր տանել:
Առաջին հարկից մինչեւ երրորդ հարկ դատարկություն է ու քանդված վիճակ, տարբեր տեսակի միջատներ ու առնետներ են վխտում շենքով մեկ. «Ճաշ ենք դնում միջանցքում, վախենում ենք, որ կռիս կգա, կատու կգա, կընկնի մեջը: Սենյակներում ենք ստիպված պատրաստում, բայց ինչքա՞ն կարելի է: Ջեռուցման հնարավորություն էլ չունեն, անգամ փայտն են դնում սենյակում, որի խոնավ հոտի կողքին քնում են մանկահասակ երեխաները:
«Մարդիկ ստիպված դույլերը մտցնում են տուն, տանն են հոգում իրենց բնական կարիքները: Իսկ ձմռանը, երբ սառցակալվում է, ջուր էլ չենք ունենում, զուգարանից օգտվելը գրեթե անհնար է դառնում: Գոնե մեզ համար մինիմալ պայմաններ ապահովեն, երեխեք ունենք, որ մեծանում են, պսակվելու երեխեք ունենք, որ ամաչում են: Նախորդ իշխանությունների մեղքն է մեր վզին: Առանց ամաչելու մեզ հասած օգնություններն իրենք են կերել: Ժամանակին մեզ հերթագրել էին, որ տներ հատկացնեին, մի բան տային: Վամպիրի նման ժողովրդի մինչեւ վերջին կաթիլ արյունը խմել են ուզել»,- ասացին նրանք:
Ծայրահեղ վատ պայմաններում ապրող այս մարդիկ հույսը կորցրել են, որ ինչ-որ բան կփոխվի եւ կկարողանան դուրս գալ այդ անմարդկային խցերից: Ասում են՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին էլ են բազմիցս դիմել, սակայն վերջինիս պատասխանը բացասական է եղել այն պատճառաբանմամբ, որ փախստականներն ապրում են ուսումնարանի տարածքում, որը քաղաքապետարանի իրավասության տակ չէ, ուստի որեւէ միջամտություն անել չի կարող:
Ռաիսա Հարությունյանը ՀԺ-ի հետ զրուցում ասաց, որ շտապօգնության աշխատող է եւ գործի բերումով շատ է լինում բանտախցերում, իրենց կացարանն էլ ոչնչով չի տարբերվում բանտախցից, երբ ավելն ու ճաշ պատրաստելու կաթսան միեւնույն տեղում են, կողք կողքի:
Մարինա Սարքիսովան նշեց, որ 1990-ականներից, գալով այստեղ, երեք նախագահ են փոխել, հույս ունենալով, որ նրանցից գոնե մեկը կմտածի իրենց մասին: «Հենց սկզբից էլ մենք տեսնում էինք, որ այս կացարանը ապրելու պիտանի չէ, սակայն մենք այդ ծանր պայմաններում ոչինչ չուզեցինք: Անգամ նամակներ էինք ուզում գրել, չէինք գրում, մտածելով, որ Հայաստանը նոր է անկախացել, թող միջազգային արենան ճանաչի, հետո նոր մեր մասին կմտածեն»,- ասաց նա:
Բաքվից եկած հայերն ասում են, որ անտեսվել ենք 30 տարի: Ճղճիմ պայմաններում է նրանց կյանքն անցել, կորցրել են ամուսիններ, քույրեր, եղբայրներ, սակայն չեն ուզում, որ այլեւս այդպես շարունակվի. «Գոնե մեր երեխաները, մեր թոռները կարողանան նորմալ մեծանալ, մարդկային պայմաններում ապրել:»
Բնակիչներից 37-ամյա Հենրիկ Համբարձումյանն արդեն 20 տարուց ավելի է՝ ապրում է Հայաստանում, սակայն մինչ օրս ՀՀ քաղաքացիություն չունի:
«Ես այսքան տարի է՝ այստեղ եմ ապրում, բայց քաղաքացի չեմ: Ժամանակավոր գրանցում ունեմ: Ամբողջ կյանքս այսպե՞ս եմ մնալու: Շատ դժվար եմ աշխատանք գտնում: Ինձ ասում են՝ դու որտեղա՞ցի ես, փախստակա՞ն ես»: «Դու բաքվեցի ես, երկրորդ կարգի հայ ես, դու թուրք ես, որովհետեւ ակցենտով եմ խոսում»,- տարիներ շարունակ տարբեր որակավորումների է հանդիպել քաղաքացի Համբարձումյանը:
«Հիմա ի՞նչ անենք, գնանք Եվրոպա ու խայտառակե՞նք Հայաստանը: Սոցիալական ծանր պայմանների պատճառով ո՛չ ընտանիք եմ կազմել, ո՛չ կայուն աշխատանք եմ կարողացել գտել, քանի որ գրանցում չունեմ: Արդեն հույսս կորցրած՝ ուզում եմ գնալ, կամ Ռուսաստան կա՛մ մեկ այլ տեղ»,- ասաց Հենրիկ Համբարձումյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT