Թաեքվոնդոյի ֆեդերացիայի անդամը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին ու ՔԿ նախագահին

ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահության անդամ, Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, «Հվարանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի ու Քննչական կոմիտեի նախագահի անունով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ հաղորդումը տրվել է հոկտեմբերի 10-ին: Խաչիկյանը խնդրել է ուումնասիրել ֆեդերացիայի մարզիկներից դրամահավաքության որոշ դեպքեր, որոնք հնարավոր է՝ իրենց մեջ հանցագործության հատկանիշներ են պարունակում:

«Իմ հաղորդման մեջ գրել եմ՝ 2012-16 թթ. որոշ իրադարձությունների վերաբերյալ, մասնավորապես այն մասին, որ 2012 թ., երբ Արցախի ֆեդերացիայից գումար փոխանցեցինք, որ մեր Արցախի մարզիկը՝ Հայկ Խաչատրյանը, մասակցի Հունաստանում Եվրոպայի առաջնությանը, այդ գումարը տրվել էր նաեւ ՀՀ ֆեդերացիայի բյուջեից: 2014 թ. դիմեցինք ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: Մեզ պատասխանեցին, որ խախտում չկա: Մենք ասում ենք, որ, երբ պարզվեց, որ գումարը 2 տեղից են ստացել, այն հետ բերվեց: Գեւորգ Դանիելյանն (խմբ. ՀՀ թաեքվոնդոյի հավաքականի գլխավոր մարզիչ) ասաց, որ գումարն իր մոտ է, եթե կուզենք, Հայկ Խաչատրյանին կարող են տանել այլ մրցումի: Ասացինք՝ կարող եք տանել այլ մրցումի»,- պատմեց նա՝ ավելացնելով, որ նմանատիպ թեմայով հաղորդում են ներկայացրել նաեւ 3 ծնող:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 4-ին, մի քանի ծնողներ Վրեժ Խաչիկյանի հետ ակցիա էին իրականացրել «Դինամո» մարզահամալիրում, որտեղ ֆեդերացիան 16-21 տարեկանների ընտրական մրցում էր կազմակերպել՝ Եվրոպայի 2018 թ. առաջնության համար ՀՀ հավաքականի կազմը ձեւավորելու նպատակով: Նրանք նշում էին, որ եղել են դեպքեր, որ ֆեդերացիան ասել է՝ իրենց երեխաները պատրաստ չեն միջազգային մրցումներում ելույթ ունենալ, եւ ֆեդերացիան նրանց մասնակցության համար գումար չի կարող տրամադրել, քանի որ բյուջեն սահմանափակ է, ու պետք է մասնակցեն նրանք, ումից սպասելիքներ կան: Ծնողներն ասում էին, որ համաձայնել են իրենք ֆինանսավորել իրենց երեխաներին, սակայն հետագայում չգիտեն՝ ուր են գնացել իրենց փողերը:

Օրեր առաջ ՀԺ-ի հետ այս թեմայով խոսել էր հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը: Նա նշել էր, որ ֆեդերացիային ուղղված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Նա նաեւ ասել էր, որ իրենք ունեն իրենց գործունեության հետ կապված բոլոր հաշվետվությունները եւ դրանցում խախտումներ չկան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2955 դիտում

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար

Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին

«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ

Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ

Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ

Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է

Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ

Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան

Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»

Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը

Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ

ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան

Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ

Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ

Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ

Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն

Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան

Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան

Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած

Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ

Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները. երբ այն կլինի պարտադիր

Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. նախագահն ընդունել է Ջեֆ Բարրին

Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենը չարաշահել է պաշտոնեական դիրքը, շուրջ 78 մլն դրամի վնաս պատճառել

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Ամենը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան. Սարիկ Մինասյանը՝ Աննա Հակոբյանի գրառումների մասին

Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում. Գևորգ Պապոյանն այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ»

Գործող պլաստիկ վարորդական վկայականները ինքնաշխատ եղանակով կդառնան թվային. ՆԳ նախարար

Եթե Լևոն Քոչարյանի հայհոյանքները նրանց համար էթիկայի խախտում չեն, ապա ի՞նչ են՝ օրհնա՞նք. Ալխաս Ղազարյան

Ձեր վճարած հարկերի շնորհիվ կյանքեր են փրկվում. Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը

Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք, խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Մինասյան

Վարչապետը Աննա Հակոբյանի և Արփիի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

2 մրցանակ` FacePass-Amio դեմքի սքանավորմամբ վճարման եղանակի համար

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 23-ին