ՀՀ հունահռոմեական ոճի ըմբիշները վերադառնում են այսօր 2 մեդալով

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներն աշխարհի 2018 թ. առաջնությունից վերադառնում են 2 մեդալով: Նրանք Երեւան կժամանեն այսօր՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 20:10-ի սահմաններում: Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած մրցաշարում բրոնզե մեդալ են նվաճել Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ):

Աշխարհի 2017 թ., Եվրոպայի 2018 թ. չեմպիոն Մանուկյանը ԱԱ 2018-ում պայքարը սկսել էր որակավորման փուլից: Հաղթել էր նաեւ 1/8 եզրափակչում, սակայն քառորդ եզրափակչում զիջել էր թուրք Էմրե Քուշին: Վերջինս եզրափակիչ հասավ (որտեղ պարտվեց), ու Մանուկյանը մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ: Սփոփիչ գոտեմարտում նա հաղթեց վենեսուելացի Լուիս Էդուարդո Ավենդանո Ռոխասին, իսկ բրոնզի համար գոտեմարտում՝ իրանցի Սայիդ Աբդվալիին:

Շահինյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից: Հաջորդ փուլում, սակայն զիջել էր ուկրաինացի Ժան Բելենյուկին: Ուկրաինացին եզրափակիչ հասավ (որտեղ պարտվեց), եւ Շահինյանը շարունակեց պայքարը: Սփոփիչ գոտեմարտում հաղթեց իրանցի Հուսեյն Մուրիին, իսկ բրոնզի համար պայքարում՝ ադրբեջանցի Իսլամ Աբասաովին:

Բրոնզե մեդալ կարող էր նվաճել նաեւ օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Նրանից սովորաբար ակնկալիքը ոսկին է, սակայն ելույթները 1/16 եզրափակչից սկսելուց հետո պարտվեց կիսաեզրափակչում: Երեկ պետք է 3-րդ տեղի համար մրցեր իրանցի Մահդի Աբաս Ալիյարիֆեիզաբադի դեմ, սակայն հրաժարվեց գոտեմարտից: Հետագայում ՀՀ ըմբշամարտի մամուլի քարտուղարությունից տեղեկացրին, որ վնասվածքը թույլ չի տվել գորգ դուրս գալ:

Բրոնզի հույս ուներ նաեւ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, սակայն չկարողացավ: Պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Քառորդ եզրափակչում պարտվել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին: Վերջինս հասավ եզրափակիչ (որտեղ պարտվեց), ու Հախոյանը պայքարը շարունակեց: Սփոփիչ գոտեմարտում պարտության մատնեց հարավկորեացի Հի Դոնգ Սոնին, սակայն բրոնզի համար գոտեմարտում զիջեց թուրք Էքրեմ Օզթուրքին:

Աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանն էին ներկայացնում նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ): Նրանք պայքարից դուրս մնացին տարբեր փուլերում:

Ազատ ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությունում պայքարի մեջ էին հունահռոմեականներից առաջ: Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ չնվաճեցին: Ազատոճայիններից քառորդ եզրափակչում պարտվելուց հետո բրոնզի համար պայքարելու հնարավորություն էին ստացել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ) եւ Միհրան Ջաբուրյանը (57 կգ): Երկուսն էլ պարտվեցին սփոփիչ գոտեմարտում:

Ազատոճայիններն աշխարհի առաջնություն էին գնացել 6 ըմբիշով: Բացի Սաֆարյանից ու Ջաբուրյանից՝ ՀՀ-ն էին ներկայացնում նաեւ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ):

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2543 դիտում

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ