Աղքատությունը մարդկանցից հաճախ խլում է իրենց հնարավորությունները, հույսը. ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ

Այսօր Երեւանում մեկնարկեց իր տեսակի մեջ առաջին լայնածավալ միջազգային համաժողովը, որը նվիրված է աղքատության կրճատման եւ կայուն զարգացման օրակարգում սոցիալական պաշտպանության դերի վերաիմաստավորմանը: Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:

«Չանտեսելով ոչ ոքի Հայաստանում. սոցիալական պաշտպանության դերը կայուն զարգացման օրակարգում» խորագրով համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն եւ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:

«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հարյուրամյակը կարեւոր եւ պարտավորեցնող առիթ է, որպեսզի վերաիմաստավորենք սոցիալական պաշտպանության համակարգի դերը աղքատության կրճատման օրակարգում: Հայաստանը պետք է ունենա սոցիալական համակարգ, որում կներառվեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները միջգերատեսչական համագործակցության հիմքի վրա, կգնահատվեն մարդկանց կարիքները՝ աջակցությունը հասցեական տրամադրելու համար», - նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:

«Աղքատությունը մարդկանցից հաճախ խլում է իրենց հնարավորությունները, հույսը, արժանապատվությունն ու իրենց կարողությունների նկատմամբ վստահությունը: Բայց երբ նույնը պատահում է երեխաների հետ, դա ոչ միայն իրենց կյանքի վրա է ազդեցություն թողնում, այլեւ վտանգում է իրենց համայնքի եւ հասարակության ապագան», - հայտնեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Այսօր մեծացող երեխաները չեն կարող սպասել տնտեսական զարգացման ծրագրերի արդյունքներին: Նրանց մարմինը, ուղեղը, կարողությունները եւ կյանքի հանդեպ երազանքներն այսօր են ձեւավորվում, եւ այսօր նրանք մեր աջակցության կարիքն ունեն: Թեեւ հնարավոր չի լինի մի գիշերվա ընթացքում զգալիորեն կրճատել աղքատությունը, բայց հնարավոր է կրճատել աղքատության ազդեցությունը երեխաների վրա խելացի հանրային քաղաքականության միջոցով, ինչպես նաեւ՝ մասնավոր հատված-հանրություն գործընկերության միջոցով»:

Համաժողովը կտեւի երեք օր, որի ընթացքում ելույթներ կհնչեն ՀՀ կառավարության ներկայացուցիչների, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից ժամանած 20-ից ավելի առաջատար փորձագետների կողմից, ինչպես նաեւ կմասնակցեն տարատեսակ պլենար քննարկումների:

«Տեխնոլոգիաների՝ մեր ապրելակերպը, աշխատանքն ու սոցիալական կյանքը վերափոխելուն զուգընթաց, Հայաստանը պետք է խթանի մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ներդրումները: Վերջերս Համաշխարհային բանկը ներկայացրեց «Մարդկային կապիտալի ինդեքս»-ը, որը չափում է այսօրվա նորածնից ակնկալվող ներուժը 18 տարի անց, հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց նա բախվում է երկրում՝ կրթության, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության առումով: Հայաստանն այս ինդեքսում 157 երկրների շարքում զբաղեցնում է 78-րդ տեղը եւ ունի 0.57 միավոր: Սա նշանակում է, որ երեխան հետագայում կարող է իրագործել իր ներուժի 57 տոկոսը, նույնիսկ եթե ստանա իրեն հասանելիք կրթական եւ առողջապահական ծառայությունները», - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

«Այս տարի նշում ենք սոցիալական աշխատողի ինստիտուտի 25-ամյակը եւ ավելի քան կարեւոր է դիտարկել սոցիալական ոլորտի աշխատողների մասնագիտական գիտելիքները, աշխատանքային պայմանները: Պետք է հասկանալ, թե արդյո՞ք նրանց ծանրաբեռնվածությունը, մանդատը եւ ունեցած ռեսուրսները բավական հավասարակշռված են քաղաքացիներին հասցեական աջակցություն տրամադրելու համար: Մենք գործ ունենք ոչ միայն նյութական աղքատությունից տուժող մարդկանց հետ, այլեւ նրանց, ովքեր այսքան տարիներ աղքատության հաղթահարման քաղաքականության ձգձգման պատճառով կրում են աղքատության մշակույթի ազդեցությունը:»,- նշեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը: «Սոցիալական ծառայությունների եւ մասնագետների աստիճանական պրոֆեսիոնալիզացիան իմ կարծիքով ոլորտի բարեփոխումների հիմնասյունն է: Լիահույս ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք իրականացնել դա, եւ մարդիկ կստանան որակյալ ծառայություններ՝ գործելու որպես ինքնաբավ, ակտիվ քաղաքացիներ»:

Համաժողովը կեզրափակվի նոյեմբերի 2-ին ժ. 12:30-ին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար տկն Մանե Թանդիլյանի ամփոփիչ ելույթով: Փակման արարողությանը կներկայացվի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման հետագա քայլերը նախանշող գործողությունների պլանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
41865 դիտում

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ