Արցախի Մարդու իրավունքների նոր պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը

31/10/2018 schedule13:47
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱՀ Ազգային ժողովի լիագումար նիստին 29 կողմ ձայնով ԱՀ Մարդու իրավունքների նոր պաշտպան է ընտրվել Արտակ Բեգլարյանը:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանն ասել է, որ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված ընթացակարգով պաշտպանի առաջադրումը վերապահված էր խմբակցություններին, և Խորհրդարանն առաջին անգամ է նոր Սահմադրությամբ Մարդու իրավունքների պաշտպան ընտրել:
««Հայրենիք» խմբակցության կողմից հոկտեմբերի 15-ին ներկայացվել է Արտակ Բեգլարյանի թեկնածությունը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հարցը քննարկվել է և կայացվել է որոշում առաջադրել Արտակ Բեգլարյանի թեկանծութունը»,- նշել է Հ. Ջիվանյանը:
Իր հերթին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արտակ Բեգլարյանն ասել է, որ պետականաշինության կենսական գործընթացում բազմաթիվ այլ հաջողությունների կողքին պետք է կարևորել Արցախում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձևավորումը 2008 թվականին:
«Այս տասնամյա ժամանակաշրջանում բավականին մեծ աշխատանք է կատարվել մարդու իրավունքների ամրագրման, պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, արհեստավարժ աշխատակազմի ձևավորման, միջազգային կապերի հաստատման և մի շարք այլ ուղղություններում: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում ես կարևորում եմ չորս հիմնական՝ ներքին, համահայկական, միջազգային և ադրբեջանական ուղղությունները:
Ներքին ուղղությունը Սահմանադրությամբ և օրենքով մարդու իրավունքների պաշտպանին տրված մանդատի գլխավոր ուղղությունն է: Իմ կարծիքով՝ պետությունը պարտավորություն ունի բարելավելու մարդու իրավունքների պաշտպանության միջավայրը, որպեսզի տվյալ պետությունը լինի կենսունակ, իսկ հասարակությունը՝ երջանիկ: Համահայկական ուղղությունը կարևոր է Արցախում մարդու իրավունքների մշակույթի բարելավման և միջազգային կապերի հաստատման, ամրապնդման ուղղությամբ: Միջազգային ուղղությունում կարևոր նպատակներ կան, ինչպիսիք են Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկման բարձրացումը, միջազգային կազմակերպությունների ծրագրային ընդգրկվածությունը, Արցախի մարդու իրավունքների հաջողությունների և խնդիրների վերաբերյալ ներկայացումը միջազգային տարբեր հարթակներում, ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքների և վտանգների պատշաճ ներկայացումը, ինչպես նաև համապատասխան քայլերի ձեռնարկումը, որպեսզի նմանատիպ վտանգները հնարավորինս նվազեցվեն:
Ադրբեջանական ուղղությունը կկարևորեի այնքանով, որ հենց Ադրբեջանն է մարդու իրավունքների խախտման գլխավոր աղբյուրը Արցախի բնակչության դեպքում, մասնավորապես կյանքի և հիմնարար մի շարք իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր մենք ունենք: Մեզ համար շատ կարևոր է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ոտնձգությունների հանդեպ»,- մանրամասնել է Ա. Բեգլարյանը՝ հավելելով, որ, ընտրվելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, ինքը պարտավորվում  է առավելագույնս համագործակցել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ու յուրաքանչյուր պատգամավորի հետ՝ Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարևորագույն առաքելությունն իրագործելու ընթացքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2120 դիտում

Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում

Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր

Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու

Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո

Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի

Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար

Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է

Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները

Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան

Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար

ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները

Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը

Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին

Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին

Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը

IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը

Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը

Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ

ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար

Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին

Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան

Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ

Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին

Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր