Երևան
12 °C
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, ընդհանուր առմամբ գոհ է աշխարհի 2018 թ. առաջնությունում նվաճած 2 մեդալից: Հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած մրցաշարում բրոնզե մեդալ նվաճեցին Մաքսիմ Մանուկյանն (82 կգ) ու Արթուր Շահինյանը (87 կգ): Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեւոն Ջուլֆալակյանն ամփոփեց հայ ըմբիշների ելույթները:
«Մեր հավաքականը 4 քաշային կարգում պայքարում էր մեդալների համար: 2-ը ստացվեց: 57 կգ քաշային կարգում երիտասարդ, խոստումնալից Նորայր Հախոյանը պարտվեց 3-րդ տեղի համար պայքարում: Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմը ԱԱ-ից առաջ էլ ունեին մեջքի վնասվածք: Այսինքն՝ Արթուրն ուներ վնասվածք, որը ճնշում էր, ու մրցաշարի առաջին շրջանում նաեւ կողի վնասվածք ստացավ: Կարողացավ շարունակել մինչեւ 3-րդ տեղի պայքարի համար: Հնարավորություն ուներ պայքարելու 3-րդ տեղի համար, բայց հաջորդ օրը նախավարժանքի ժամանակ հասկացանք, որ անիմաստ է պայքարը, որպեսզի ավելի չբարդացնենք: Ընդհանուր առմամբ՝ թիմային հաշվարկում 4-րդ տեղում էինք, Արթուրի չմասնակցելու պատճառով 6-րդ տեղում ավարտեցինք: Դա կարելի է համարել լուրջ հաջողություն: Ինչ խոսք, ավելին կարող ենք անել, բայց սպորտն ունի իր բարդությունները»,- ասաց նա:
Մարզիչը նշեց, որ հատկապես ուրախ է Շահինյանի համար: Տաղանդավոր, մեծ ճանապարհ անցած մարզիկից միջազգային մրցաշարերում սպասելիքները միշտ մեծ են եղել, սակայն ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր նրան: Այս անգամ ամեն ինչ լավ դասավորվեց, ու 31 տարեկանում նվաճեց աշխարհի առաջնության իր առաջին մեդալը:
«Բոլորիս ուրախացրեց: Շատ էինք սպասում, ես միշտ եմ սպասել: Ամեն անգամ ինչ-որ սայթաքում էր լինում, բայց նա պատահական ըմբիշ չէ. Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր է: Իր անցած ճանապարհում շատ լուրջ ըմբիշների է հաղթել, եւ միշտ էլ իրենից սպասելիքներ եղել են: Այս անգամ հաջող ստացվեց, եւ վաստակեց իր համար շատ կարեւոր բրոնզե մեդալը, որին արժանի էր»,- ասաց Ջուլֆալակյանը:
Մասնագետը խոսեց նաեւ Կարապետ Չալյանի (77 կգ) մասին: ԱԱ-ում նա էր ներկայացնում ՀՀ-ն, քանի որ մարզիչը նախապես ասել էր, որ կմասնակցի նա, ով կհաղթի նախորդած Լեհաստանի միջազգային մրցաշարում: Այնտեղ եզրափակչում Չալյանը հաղթել էր օլիմպիական արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանին եւ ապահովել տեղը ԱԱ-ում: Բուդապեշտում, սակայն պարտվեց իր առաջին գոտեմարտում, հետագայում նրան հաղթած ըմբիշն էլ պարտվեց, ու նա դուրս մնաց պայքարից: Ջուլֆալակյանը մեկնաբանեց հավաքականում Արսեն Ջուլֆալակյան-Չալյան մրցակցությունը:
«Կան մարզիկներ, որոնք իրար հետ ամեն օր մարզվում են, իրար լավ ճանաչում են, ու իրար հետ գոտեմարտը կարող է լավ չստացվել: Եթե հիմա գովաբանական խոսքեր ասեմ Արսենի մասին, ճիշտ չի ընկալվի, չեմ էլ ասի, բայց նրա անցած ճանապարհը գիտեք: Լեհաստանում կայացած վերջին մրցումը կարող եմ նշել. Արսենը հաղթեց շվեդ ըմբիշին (8:0), որին Չալյանը պարտվել էր Եվրոպայի առաջնությունում: Ամեն դեպքում հարցը դրել էի այնպես, որ կմասնակցի նա, ով կհաղթի վերջի մրցումներում: Չալյանն այդ գոտեմարտում առավելության հասավ Արսեն նկատմամբ, ու մասնակցեց ԱԱ-ի: Ինչ վերաբերում է Չալյանի ելույթներին, նա նպատակասլաց, աշխատասեր, կամային հատկանիշներով օժտված ըմբիշ է, բայց կան տեխնիկական եւ որակական խնդիրներ: Ժամանակը ցույց կտա»,- ասաց Ջուլֆալակյանը:
Աշխարհի 2018 թ. առաջնությունից հետո մեծահասակների հավաքականն այս տարի այլեւս մրցումներ չունի: Դեկտեմբերին նախատեսվում է ուսումնամարզական հավաք Ծաղկաձորում: 2019-ի հունվարին տեղի կունենա ՀՀ առաջնությունը, որի արդյունքում կձեւավորվի հավաքականը, որն էլ կմասնակցի նախաօլիմպիական 2019-ի մրցումներին: Մյուս տարի ՀՀ-ն ունի Եվրոպայի առաջնություն, Եվրոպական խաղեր, աշխարհի առաջնություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT