Դիմակավորված տասնյակ ոստիկաններ Վանաձորում են. թիրախը՝ քրեական հեղինակություններն են (լուսանկարներ)

Վաղ առավոտից ոստիկանության քրեական գլխավոր վարչության մեծ թվով դիմակավորված ոստիկաններ այցելել են Վանաձոր: Armtimes.com-ի տեղեկություններով՝ դիմակավորված ոստիկանները Լոռու ոստիկանների հետ համատեղ, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, խուզարկություններ են իրականացրել քրեական հեղինակություն հանդիսացող ու նրանց հետ առնչություն ունեցող անձանց բնակարաններում: Մեր տեղեկություններով՝ կան նաեւ բերման ենթարկվածներ:

ՀԺ-ի թղթակիցը Վանաձորից հաղորդում է, որ  իրավապահները նաեւ զենքեր են հայտնաբերել նրանցից մի քանիսի բնակարաններում, մասնավորապես՝ ավտոմատներ: Խուզարկությունները կապված են այս տարվա հոկտեմբերի 11-ին Վանաձորում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների հետ, որի ժամանակ դեռեւս չպարզված անձինք կրակահերթ էին իրականացրել Վանաձորի Նավ ռեստորանից դուրս եկած 2 տղամարդու վրա, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, մոսկվաբնակ քրեական հեղինակություններ են: Կրակոցներից անմիջապես հետո հանցագործները իրենց Վազ 21-07 մակնիշի մեքենայով դիմել էին փախուստի, այնուհետ այրել մեքենան:

Հիշեցնենք, որ դեպքից մինչ օրս Լոռու ոստիկանները մեծամասշտաբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացնում մարզի ողջ տարածքում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը բավականին խիստ է տրամադրված: Ասել է թե՝ Լոռու ոստիկանները պատերազմ են հայտարարել քրեական հեղինակություններին ու նրանց հետ առնչություն ունեցող անձանց:

Մանրամասները՝ առաջիկայում:

Տպել
27575 դիտում

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն Քլավս Քիններափ Հեդի հետ

Ոստիկանության կենտրոնական բաժնում արձանագրված գողությունները բացահայտվել են

Կապանում 5000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ է իրացվել. բերման են ենթարկվել 17 եւ 19-ամյա աղջիկներ

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Մոնտեվիդեո, Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոն. այլ գործուղումներ ևս կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում