«Հրազդան» տոնավաճառի նախկին տնօրենը կանգնած է բնակարանը կորցնելու եզրին՝ պնդելով, որ բուրգի գլխին Երվանդ Խունդկարյանն է

«Հրազդան» տոնավաճառի նախկին տնօրեն Գալուստ Աբաջյանը կանգնած է բնակարանը կորցնելու եզրին:

Նա դիմել է «ՀԺ»-ին՝ ահազանգելով, որ 5 տարի առաջ դարձել է վաշխառության եւ խարդախության զոհ եւ այս տարիների ընթացքում չի կարողանում վերականգնել արդարությունը: Նա պնդում է, որ այս ամենի հետեում կանգնած է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Աբաջյանը դիմել է Դատախազությանը՝ իր հաղորդման հիման վրա հարուցված, ապա կարճված քրեական գործը վերաբացելու խնդրանքով, սակայն ապարդյուն:

Մեր զրույցում Աբաջյանը պատմեց, որ 2007 թ-ից իր բնակարանը գրավադրել է «Գառնի Ինվեստ» վարկային կազմակերպությունում, եղել պարտաճանաչ հաճախորդ մինչեւ 2013 թ.-ը: Աբաջյանը պատմեց, որ բիզնեսում ունեցած անհաջողությունների պատճառով, բանկում գոյացել են պարտքեր եւ չի կարողացել վարկը փակել, որպեսզի Աջափնյակ համայնքում գտնվող իր բնակարանը հանի գրավից: «Ստիպված Հովհաննես Մեծիկյան անունով մարդու հետ 2013 թ.-ի հուլիսին կնքեցի գործարք: Նա ինձ տոկոսով գումար տվեց, բնակարանս հանեցի «Գառնի Ինվետսից» եւ արեցի նրա անունով: Ամսական նրան տալիս էի 800 ԱՄՆ դոլար տոկոս: 2013 թ.-ի հոկտեմբերին Մեծիկյանը սկսեց ինձ խեղդել, որ իր գումարը տոկոսներով տայի: Ցանկացա վաճառել բնակարանս եւ դիմեցի բրոկեր հանդիսացող Գեւորգ Սանամյանին: Եկավ, տունս նայեց, ասաց՝ ափսոս ա, տունդ ինչի ես ծախում: Ես էլ պատմեցի, որ տոկոսի տակ եմ: Ասաց, որ 60-65000 ԱՄՆ դոլարով կարող եմ հանգիստ վաճառել, ապա առաջարկեց տոկոսով գումար, բնակարանը իր անունով դարձնելու դեպքում:

Իմացավ, որ 5%-ով եմ նախորդից վերցրել, Գեւորգը 3%-ով տալու համաձայնության եկավ: Ինքը ինձ 30 հազար դոլար տվեց, ամիսը 900 դոլար տոկոս պետք է տայի, առաջին ամսվա տոկոսը պահեց: Պայմանավորվեցինք, որ թուղթ գրի, որ քո գումարը փակելուց հետո մեր տունը մեզ վերադարձնես, քանի որ նման թուղթ Հովհաննեսի հետ գրել էինք նրա հետ գործարք անելու ժամանակ: Գեւորգը ասաց՝ կգրեմ, հետո մոր վատառողջ լինելը հիմք բերեց՝ բա չեմ կարող, մի խոսքով չգրեց: Այդ ընթացքում փետրվարի 25-ին երեք ամսվա տոկոսը՝ 2700 դոլար, տվել եմ, հետո պայմանավորվել, որ մինչեւ 2014 թվականի մայիսի 1-ը գալիք ամիսների տոկոսները մայր գումարի հետ միասին տամ նրան»,-պատմեց Աբաջյանը՝ հավելելով. «Սակայն 2014 թվականի ապրիլին հանկարծամահ եղավ հայրս եւ խնդրեցի, որ թաղման մեջ եմ, գոնե մեկ ամիս ինձ ժամանակ տուր, հեչ որ չէ տունը վաճառեմ: Ինքը ինձ ասեց՝ ի՞նչ տուն, ես էդ տունը առել եմ: Ես ունեմ բազմաթիվ ապացույցներ, ձայնագրություններ, վկաներ, որ նա մեր տունը չի գնել, այլ՝ տոկոսով գումար է տվել եւ խարդախությամբ փորձել է տիրանալ մեր բնակարանին»,- շարունակեց մեզ դիմած քաղաքացին: Նա ասաց, որ դրանից հետո Գեւորգ Սանամյանը դիմել է դատարան՝ Աբաջյանին իր բնակարանից վտարելու պահանջով: Աբաջյանը մեր զրույցում ասաց, որ դատական պրոցեսներին չի մասնակցել, քանի որ հոր մահից հետո առողջական խնդիրներ է ունեցել եւ հոգեկան ծանր վիճակում է գտնվել: Ի վերջո, դատարանը հօգուտ Սանամյանի է վճիռ կայացրել՝ որոշում կայացնելով Աբաջյանին վտարել սեփական բնակարանից:

«ԴԱՀԿ-ն եկավ, տան իրերը հանեց դուրս եւ այլն, ինչից հետո ես դիմեցի Վարչական դատարան, ապա վերաքննիչ դատարան՝ ընդդեմ ԴԱՀԿ-ի բնակարանից ազատելուն պարտավորեցնելու, անվավեր ճանաչելու պահանջի մասին: Փորձում էի ժամանակ ձգել, որ գործս վերաբացեն, արդարությունը վերականգնվի: Առաջին ատյանը կարճել էր հայցս, իսկ Վերաքննիչ դատարանը նիստի օր էր նշանակել սեպտեմբերին, սակայն կասկածելի հանգամանքներում նիստի օրը փոխեցին՝ 6 ամիս շուտ նշանակեցին՝ մարտի 22-ին: Ափալ-թափալ 5 օրը մեկ նիստ էր անում դատարանը, եւ ինձ նիստի օրվա ժամի մասին պատշաճ չէր ծանուցում: Հետո դատարանը որոշում կայացրեց կարճել հայցս ընդդեմ ԴԱՀԿ-ի: Դատարանի այս որոշումը բողոքարկել եմ Վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկ դատարանից էլ մի նշույլ հույս չունեմ: Շուտով վճիռը կհրապարակեն եւ ես գիտեմ, որ ինձ վտարման վճիռ են տալու, քանի որ Գեւորգ Սանամյանը բազմիցս շատ տեղեր ասել է, որ ինքը Երվանդ Խունդկարյանի հետ իմ հարցերը լուծել է եւ ասել է՝ նայի ես իրան ոնց եմ տնից հանելու: Ես հավաստի աղբյուրներից ճշտել եմ, որ իր հովանավորը Երվանդ Խունդկարյանն է եւ հիմա բացարձակ հույս չունեմ ներպետական ատյաններից»,- ասաց Գալուստ Աբաջյանը:

Այդ ընթացքում նա միաժամանակ դիմել է իրավապահներին՝ Գեւորգ Սանամյանի կողմից կատարված ենթադրյալ վաշխառության եւ խարդախության դեպքի առթիվ: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել եւ երբ քրեական գործ հարուցելու որոշում պետք է կայացվեր, ըստ Աբաջյանի՝ նյութերն անհասկանալի հանգամանքներում փոխանցվել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 213 հոդվածով (վաշխառություն), սակայն որոշ ժամանակ անց գործը կարճվել է: «Կենտրոնի ոստիկանության քննիչ Էդգար Կարապետյանը նյութեր նախապատրաստեց եւ արդեն պարզվում էր ողջ պատմությունը: Առերեսումների ժամանակ Գեւորգն արդեն ցայտնոտի մեջ էր հայտնվել, չէր իմանում՝ ինչ անել: Պետք է քրեական գործ արդեն հարուցվեր խարդախության եւ վաշխառության դեպքերի առթիվ, սակայն հետո գործը անհասկանալի հանգամանքներում գնաց Մաշտոցի քննչական բաժին եւ քննիչ Հարություն Խեդոյանը գործը կարճեց:  Ոչ վկաների կանչեց, ոչ առերեսումներ արեց: Ես պնդում էի՝ վկաներ ունեմ, վերջիվերջո ձայնագրություններ, ապացույցներ ունեմ, բայց անօգուտ»,- նշեց Աբաջյանը: Վերջինս հեղափոխությունից հետո կրկին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարուցված քրեական գործը վերաբացելու խնդրանքով, սակայն դատախազությունից մերժում է ստացել: «Դատախազությունում երկու ամիս տարան-բերեցին, վերջում գրություն եկավ, որ իրավունք չունեն վերաբացեն: Ես բաներ ունեմ ասելու: Բոլորը գիտեն, որ ես ճիշտ եմ, բայց նենց մարդիկ են բուրգի գլխին, որ երբ ուզում են գործը բացեն, քննեն, իմանում են՝ ով ա կանգնած, միանգամից խույս են տալիս: Ամենակարեւորը Գեւորգ Սանամյանը Ամերիկա ա փախել, ինչ ստեղ իրավիճակ փոխվեց, մտածեց, որ հնարավոր է վերջիվերջո էս անտեր պատմությունը ջրի երես դուրս գա»,- նշեց մեր զրուցակիցը: Վերջինս ասաց, որ կանգնած է բնակարանից դուրս մնալու եզրին: Ունի ծեր մայր, անչափահաս երեխա, կին: «Այդ Գեւորգ Սանամյանը իմ հանդեպ արել է վաշխառություն եւ խարդախություն: Խնդրում եմ՝ վերաբացվի քրեական գործը, վերականգնվի ճշմարտությունը եւ արդարությունը: Ինձ նաեւ ասացին, որ Սանամյանի դեմ երեք գործ կա արդեն»,- եզրափակեց Աբաջյանը:

Գեւորգ Սանամյանին եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին մեզ գտնել չհաջողվեց: ՀՀ գլխավոր դատախազությունից սույն դեպքի առթիվ պարզաբանում ենք խնդրել, որը կներկայացնենք առաջիկայում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4472 դիտում

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը